Կիրակի, Մայիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատավորները, որոնք կարծում են, որ իշխանությանը ծառայություններ մատուցելով՝ արտոնություններ են ստանալու, չարաչար սխալվում են. իրավապաշտպանը՝ Արտուշ Գաբրիելյանի մասին

29/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սա իշխանության գործելաոճի հերթական դրսևորումն է՝ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որ իշխանություններին ակնհայտ ծառայություններ մատուցած դատավորների նկատմամբ վարվում են այնպես, ինչպես այսօր վարվել են Արտուշ Գաբրիելյանի հետ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, որ իրավապահներն, այսօր գետնին տապալելով,  ձեռքերը ոլորելով, բերման են ենթարկել իշխանության համակրանքը վայելող, մի շարք ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների դատած դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

«Այս գործողությույնը հերթական անգամ ցույց է տալիս հետևյալը. այն մարդիկ, որոնք կարծում են, որ ծառայություններ մատուցելով, քաղաքական հետապնդումներ իրականացնելով և դակելով՝ արտոնություններ են ստանալու, չարաչար սխալվում են։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման ենթարկելու գործողությունը ես ավելի շատ կդիտեի որպես մտածելու առիթ մյուս բոլոր դատավորների՝ հատկապես «անկախ» պաշտոններում աշխատող անձանց համար»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ իշխանությունների նման գործելաոճն ապացույցն է այն բանի, որ որևէ մեկը չի կարող իրեն ապահովագրված համարել՝ քաղաքական հետապնդումների մասնակցելու հանգամանքը հաշվի առնելով։

«Այս իրավիճակի միակ լուծումն իրականում այն է, որ մարդիկ չմասնակցեն քաղաքական հետապնդումներին և բոլոր որշումները կայացնեն բացառապես իրենց ներքին համոզմունքներին հավատարիմ մնալով՝ օրենքով և խղճով»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցներում տեղ գտած լուրերի՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի շենք են ներխուժել դիմակավորված իրավապահներ և ընդդիմադիր գործիչներին դատող դատավոր Արտուշ Գաբրիելյանին գետնին տապալելով,  ձեռքերը ոլորելով՝ բերման են ենթարկել։ Euromedia24-ի աղբյուրների փոխացմամբ դատավորի հետ միաժամանակ ԱԱԾ-ն բերման է ենթարկել նաև նրա օգնականին։

Հակակոռուպցիոն կոմիտեից էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում դատարանում քննչական գործողություններ են իրականացվել։ Թե ինչ վարույթի շրջանակներում է՝ կառույցից չեն մանրամասնել։

Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ-ն վերջերս կարգապահական պատասխանատվության էր ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

2024 թվականի սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը քննել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Վերոնշյալ դատավորը կալանքի որոշումներ է կայացրել Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր ցուցարարների, այլ գործիչների նկատմամբ։ Արտուշ Գաբրիելյանը նաև բավարարել էր Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու միջնորդությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես իրականում չգիտեմ Սրբուհու հրամանը օրինական է, թե ոչ, բայց որ 100% արդար է՝ դա գիտեմ հաստատ. Ռուբեն Մելիքյան

Հաջորդ գրառումը

Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում կանխեց ադրբեջանական պատվիրակության սադրանքները. (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը

18/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Euronews-ը Փաշինյանի և Ալիևի՝ Տիրանայում շփման մասին

18/05/2025
Նորություններ

Իրանը և Ադրբեջանը հայկական բռնազավթված տարածքներում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

18/05/2025
Նորություններ

Բելառուսի առաջին հայկական եկեղեցին օծվեց Գարեգին 2-րդի հանդիսապետությամբ2

18/05/2025
Հաջորդ գրառումը

Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում կանխեց ադրբեջանական պատվիրակության սադրանքները. (տեսանյութ)

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը

18/05/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ չես կարողանում երկար ժամանակ խաղալ դերդ ու դիմակդ...

ԿարդալDetails

Euronews-ը Փաշինյանի և Ալիևի՝ Տիրանայում շփման մասին

18/05/2025

Իրանը և Ադրբեջանը հայկական բռնազավթված տարածքներում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

18/05/2025

Բելառուսի առաջին հայկական եկեղեցին օծվեց Գարեգին 2-րդի հանդիսապետությամբ2

18/05/2025

«Եվրատեսիլում» հաղթեց Ավստրիան. Հայաստանը 20-րդ տեղում է

18/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական