Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գործազրկությունը Հայաստանում ավելացել է 13 տոկոսով. դա արդեն խոսում է այն մասին, որ մենք ունենք աղքատության ավելի բարձր մակարդակ. տնտեսագետ

17/07/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

-Պարո՛ն Մանասերյան, տարին գրեթե կիսվել է. ընդհանուր առմամբ ի՞նչ դիտարկումներ ունեք հայաստանյան տնտեսության մասին, ինչպե՞ս կգնհատեք ՀՀ տնտեսական վիճակը։

-Դեռ վիճակագրական տվյալներ չկան, այդ պատճառով ոչինչ չեմ կարող ասել։ Տնտեսագետն իրավունք չունի փիլիսոփայական դատողություններ անելու, տնտեսագետը պետք է հստակ փաստեր ունենա։ Իհարկե, եղած փաստերը լավ բանի մասին չեն խոսում, իսկ բազմաթիվ տվյալներ էլ կան, որ Վիճակագրական կոմիտեն առհասարակ չի հրապարակում։

 -Այնուամենայնիվ, Ձեր դիտարկումներով՝ որքա՞ն ավելի լավ կամ ավելի վատ է այս տարի սկսել ապրել ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին։

– Աղքատության մակարդակի մասին կցկտուր տեղեկություններ տալիս են, բայց ընդամենը երկու տարի առաջ Համաշխարհային բանկը և ՄԱԿ-ը վերանայել են աղքատության վերին և ստորին շեմերը, և եթե հաշվի առնենք այդ տվյալները, ապա Հայաստանում 2022 թվականի դեկտեմբերի գնահատմամբ՝ Հայստանում 42 տոկոս աղքատության մակարդակ է արձանագրվել։ Նույնը նաև ՀՀ կառավարությունն է հայտնել։ Դրանից ընդամենը մեկուկես տարի է անցել. ի՞նչ եք կարծում՝ աղքատությունը մեր երկրում ավելացե՞լ է, թե պակասել. իհարկե ավելացել է։ Երեկ մի ցուցանիշ է հրապարակվել, որ գործազրկությունը Հայաստանում ավելացել է ավելի քան 13 տոկոսով։ Դա արդեն խոսում է այն մասին, որ մենք ունենք աղքատության ավելի բարձր մակարդակ՝ հատկապես եթե դրան հավելենք, որ բռնի տեղահանված արցախահայերը բարեկեցության բարձր մակարդակ չեն կարող ունենալ։ Սրան ավելացրած տարբեր երկրներից՝ հատկապես Հնդկաստանից եկվորների գործոնը. հնդիկները ևս աղքատության մակարդակ են ավելացնում։

– Համաշխարհային բանկից հայտնում են, որ չնայած այս տարվա մայիսին 2023-ի նույն ամսվա համեմատ ՀՀ պետբյուջեում 46.4 միլիարդ ՀՀ դրամ պակաս է եղել՝ բյուջեն հանրագումարում պահպանել է հավասարակշռությունը։ Եթե ավելի հանրամատչելի՝ ի՞նչի մասին է սա խոսում, ի՞նչ հետևություններ պետք է սրանից կատարել։

-Այնքան անհեթեթ բաներ են իրենք անում. ես երբևէ չեմ տեսել, որ իրենց կանխատեսումներն իրականություն դառնան։ Անցած տարի ասում էին 4-4,5 տոկոս… ես անհատ փորձագետ եմ, որպես գիտնական՝ տվել եմ հստակ կանխատեսումներ, որոնք իրականություն են դարձել։ Մեկ տարի առաջ ասել էի, որ 9 տոկոս և ավելի տնտեսական աճ կլինի, և այդպես էլ եղավ՝ 9,3 տոկոս։ Նույնիսկ ՀՀ կառավարությունը չէր կարողացել ճիշտ կանխատեսում անել, իսկ Համաշխարհային բանկն ընդհանրապես չգիտեմ՝ որտեղ է գտնվում։ Իրենք իրավունք չունեն ասելու, որ բյուջեն հանրագումարում պահպանել է հավասարակշռությունը։ Գիտեք, նրանք դրանով ուզում են ինչ-որ սպասումներ ձևավորել, ազդում են տնտեսական իրավիճակի սպասումների վրա։ Նույնիսկ հավաստի տվյալներ չկան. Համաշխարհային բանկը որտեղի՞ց վերցրեց ՀՀ պետական բյուջեի կատարողականը, որ նույնիսկ մեզ հայտնի չէ։ Նույնիսկ տեղի փորձագետները չգիտեն դրա մասին։

-Հատկապես ի՞նչ սպասումներ է փորձում ձևավորել Համաշխարհային բանկը։

-Հատկապես վերջին տարիներին ՀՀ բյուջեն այնքան հեղհեղուկ վիճակում է… օրինակ բերեմ. ասում են՝ բյուջեում այսքան խնայողություն է եղել. հիմա դա լա՞վ է, թե վատ։ Սովորական լրագրողը և շարքային քաղաքացին չգիտեն՝ լա՞վ է դա, թե վատ։ Բայց դա իրականում շատ վատ է։ Եթե խնայողություն են արել, ուրեմն սուղ, սահմանափակ միջոցներից տրամադրվող գումարներն ապաշնորհ ղեկավարերի և ապաշնորհ կառավարման հետևանքով չեն տրամադրվել։ Դա նշանակում է, որ այդ մարդիկ արհեստավարժ չեն և չեն տիրապետում իրավիճակին։ Մինչդեռ շատերի մոտ կարող է տպավորություն առաջանալ, որ տեսեք՝ խնայողություններ են արվել։ Բայց ո՞ւմ հաշվին են արել՝ թոշակառուների, շինարարության հաշվին։

-Ձեր հնչեցրած գնահատականներից հետևում է, որ չպետք է անվերապահ վստահել և մեջբերել Համաշխարհային բանկի հայտարարությունները, այո՞։

-Համաշխարհային բանկը, երբ հայտարարություններ է անում, պարտավոր է մանրամասնել։ Համաշխարհային բանկն այնպիսի մի հիմարություն էր դուրս տվել մի քանի տարի առաջ… Հայաստանի տնտեսությունը կապել էր Ռուսաստանի տնտեսության հետ. ասել էր՝ եթե Ռուսաստանում ճգնաժամ է, ուրեմն Հայաստանում ևս, դրանով պայմանավորված, պետք է ճգնաժամ լինի։ Ես Վաշինգտոնի պատվիրակության համար ստիպված էի լիկբեզ անցկացնել, որ այստեղ զարգացած երկրների՝ տարիներով ձևավորված համակարգեր չեն։ Հայաստանն, ի վերջո, տնտեսության մեջ իր առանձնահատկություններն ունի։ Ռուսաստանում ամեն բան նավթից և գազից է կախված. գինը փոփոխվեց՝ այդ երկրում ճգնաժամ կլինի։ Հայաստանը նավթից և գազից կախված չէ։

Մեր տնտեսության ՀՆԱ-ն ավելի դիվերսիֆիկացված է, քան Ռուսաստանինը։ Այսինքն՝ իրենց վրա «Համաշխարհային բանկի» անուն են դրել, բայց կոմպետենտության առումով շատ խոցելի են։ Կրկնում եմ՝ փորձագետներն իրենց կանխատեսումներով են առանձնանում. կանխատեսում անելը շատ դժվար, ծանր գործ է, բայց եթե Համաշխարհային բանկը չի կարողանում մի նորմալ կանխատեսում անել՝ դրա վրա միլիարդավոր դոլարներ ծախսելով, ինչի՞ մասին է խոսքը։

Այս թեմայով կարդացեք Հայաստանի բյուջեն այս տարի պահպանել է հավասարակշռությունը. Համաշխարհային բանկ հոդվածը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նրանք, ովքեր կարդալ չգիտեն, չեն գողանում, իսկ նրանք, ովքեր կարդալ գիտեն, գող չեն

Հաջորդ գրառումը

Հայաստանի ՊՆ-ում կաշխատի ամերիկյան բանակի ներկայացուցիչ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026
Նորություններ

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ Արթուր Խաչատրյան

17/05/2026
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026
Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի ՊՆ-ում կաշխատի ամերիկյան բանակի ներկայացուցիչ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական