Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլոր ստանդարտներով Հայաստանը միջակ, որոշ դեպքերում միջակից էլ ցածր կրթական համակարգով երկիր է. կրթության փորձագետը հակադարձում է ԿԳՄՍ նախարարին

09/01/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոլոր ստանդարտներով Հայաստանը միջակ, որոշ դեպքերում էլ միջակից էլ ցածր կրթական համակարգով երկիր է։ Միջազգային ստուգատեսներում , համենայնդեպս, այդպիսի արդյունքներ են գրանցված, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով երեկ մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարարի հնչեցրած այն հայտարարությանը, որ  Հայաստանը համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձն ուսումնասիրում են միջազգային տարբեր հարթակներում։

«Մենք կրթության ցուցանիշներով աշխարհում 60-րդ տեղում ենք։ Եթե իր այս հայտարարությամբ Ժաննա Անդրեասյանը նկատի ունի մասնավորապես Տավուշի մարզի  չափորոշչի փորձարկման 2-ամյա արտաքին անկախ գնահատման արդյունքները, ես այս մասով, իհարկե, չէի շտապի գնահատականներ հնչեցնել։ Ժամանակը ամեն ինչ ավելի լավ ցույց կտա, բայց մենք միշտ պետք է ի նկատի ունենանք, որ Հայաստանում, երբ ինչ-որ բաներ են արվում, ընթացքում նաև շատ կեղծիքներ են արվում։  Այսինքն՝ դուք կարող եք երեխաներին գրավոր հանձնարարել, բայց հետո պարզվի, որ աշակերտներն արտագրել են իրարից կամ, ասենք, ուսուցիչներն օգնել են նրանց։ Հետևաբար նման տվյալների հիման վրա ես եզրահանգումներ դեռ չէի անի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ չափորոշիչն այն փաստաթուղթն է, որի արդյունքները մի քանի ամսում կամ մեկ-երկու տարում չեն երևում։

«Ենթադրում եմ՝ նախարարը գիտաժողովի կամ կոնֆերանսի ժամանակ  ներկայացրել է, որ ՀՀ Տավուշի մարզում  «հսկայական առաջընթաց» է արձանագրվել, և ինչ-որ երկրներ զարմացել են՝ «այդ ի՞նչ եք արել, որ 3 տարում ձեր երեխաները 6 ամսվա առաջընթաց ունեն»։

Իսկ թե ինչու է Ժաննա Անդրեասյանը նման շտապողականություն դրսևորում, պարզից էլ պարզ է. կրթության նախարարը քաղաքական պաշտոնյա է, կրթությունը քաղաքականություն է և նաև բիզնես, և պետք է արագ արդյունքներ ցույց տալ։ Այսինքն՝ եթե նախարարն ասի՝ «պարո՛ն վարչապետ,  արդյունքները կլինեն 5-10 տարի հետո, կամ դրանք դեռ հավաստի չեն, դա քաղաքական տեսանկյունից բոլորովին ընդունելի չի լինի։ Պետք է ժողովրդրն ներկայացնել ձեռքբերումներ, դրական լուրեր, սպասումներ, որպեսզի  ժողովուրդն ընտրությունների ժամանակ ընտրի իշխող ուժին»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Ամփոփելով՝ կրթության փորձագետը կրկին ընդգծեց՝ այնպես չէ, որ մեր երկիրը կրթության ոլորտում հետամնաց երկիր է, բայց ակյնպես էլ չի, որ առաջամարտիկ է։

«Սակայն եթե նայենք բուհերի ֆինանսավորմանը, մենք աշխարհի հետամնաց երկրների շարքում ենք,  բայց ինչ-ինչ չափանիշներով միջակ ցուցանիշներ ունենք»,- ասաց Խաչատրյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի մեծ շնչավոր, որը որքան էլ հուշարձանանա, մնալու է ամենից ավելի կենդանի

Հաջորդ գրառումը

Ալիևի հայտարարությունները հստակ ցույց են տալիս Ադրբեջանի կառավարության վտանգավոր մտածելակերպը. ԵԽ պատգամավոր

Համանման Հոդվածներ

Screenshot
Նորություններ

Հայաստանյան իշխանությունները իրականացնում են լիարժեք թուրքական քաղաքականություն. Մհեր Աբրահամյան

16/05/2026
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026
Նորություններ

Մենք միակն ենք 140 երկրից, որ 100 տարով զիջեց իր տարածքի 74%-ը. Արթուր Խաչիկյան

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

15/05/2026
Հաջորդ գրառումը
Flags waving in front of the European Parliament in Strasbourg

Ալիևի հայտարարությունները հստակ ցույց են տալիս Ադրբեջանի կառավարության վտանգավոր մտածելակերպը. ԵԽ պատգամավոր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական