Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Flags waving in front of the European Parliament in Strasbourg

Flags waving in front of the European Parliament in Strasbourg

Ալիևի հայտարարությունները հստակ ցույց են տալիս Ադրբեջանի կառավարության վտանգավոր մտածելակերպը. ԵԽ պատգամավոր

09/01/2025
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոպական խորհրդարանի բելգիացի պատգամավոր Գերոլֆ Անեմանսը խիստ մտահոգիչ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ և սպառնալից հայտարարությունները Հայաստանի նկատմամբ։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Եվրախորհրդարանի պատգամավորն ընդգծել է, որ Ալիևի հայտարարությունները հստակ ցույց են տալիս Ադրբեջանի կառավարության վտանգավոր մտածելակերպը։ Նրա խոսքով՝ այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ երկարատև խաղաղությամբ: 

Նա հույս է հայտնել, որ կարող է լինել արդար խաղաղության պայմանագիր՝ Հայաստանի ինքնիշխանության և Արցախի հայերի մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի հիմունքներով։ «Մենք նաև հավատում ենք, որ Հայաստանը անում է ամեն ինչ խաղաղությանն աջակցելու համար: Այժմ հարցը միջազգային հանրության և Մինսկի խմբի ուսերին է՝ ստիպել Ադրբեջանին իրական ջանքեր գործադրել բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Անեմանսը։ 

Անդրադառնալով Ալիևի առաջ քաշած այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվին՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նշել է, որ դա իրականում ոչ այլ ինչ է, քան պատմական փաստերի խեղաթյուրում՝ ուղղված այն տարածքների վրա իրավունքներ առաջ քաշելուն, որոնք, համաձայն միջազգային իրավունքի, գտնվում են Հայաստանի ինքնիշխանության ներքո: «Նախագահ Ալիևն ու նրա ռեժիմը բազմիցս ներկայացրել են այսպիսի տարածքային պահանջներ։ Այս նարատիվն օգտագործելով՝ նրանք արդարացնում են Արցախը բռնակցելն ու  Հայաստանի նկատմամբ հետագա ռազմական ագրեսիան։ Նրանք ձգտում են զանգվածային վերաբնակեցմամբ փոխարինել էթնիկ հայերին ինչպես Արցախում, այնպես էլ այն տարածքներում, որոնք նրանք անվանում են «Արևմտյան Ադրբեջան»», – ասել է եվրախորհրդարանականը։  

Անեմանսը հիշեցրել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի աշխարհառազմավարական նպատակն է իրենց միջև ուղղակի տարածքային կապ ապահովելը, իսկ Հայաստանը բառացիորեն կանգնած է նրանց ճանապարհին իր աշխարհագրական դիրքի պատճառով: «Ալիևի վերջին հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ շատ խոսուն էին այս առումով: Նա բացահայտ հայտարարում է, որ ցանկանում է կապ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս միջանցքով, որն անցնում է Հայաստանի տարածքով՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունն ու միջազգային իրավունքը», – ասել է Անեմանսը։  

Եվրապատգամավորը համոզված է՝ Ալիևի ռեժիմի հռետորաբանությունը, գաղափարախոսությունը և ռազմավարական ծրագրերը հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է հնարավորինս ապահովի իր անվտանգությունը։ 

Խոսելով Հայաստանի կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ եվրապատգամավորը նշեց, որ այն մեծ ներուժ ունի և կարող է զգալիորեն նպաստել Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը: Ըստ պատգամավորի՝ նախագիծը կունենա դրական ազդեցություն Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական զարգացման և առևտրի վրա:

«Տնտեսական ասպեկտից ոչ պակաս կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դրական ազդեցությունը տարածաշրջանի տարբեր ժողովուրդների միջև դիվանագիտական, մշակութային և քաղաքական կապերի վրա: Երկրների միջև աճող առևտուրն ու փոխադրումները կարող են նպաստել փոխըմբռնման և խաղաղության հասնելու նպաստավոր պայմանների ստեղծմանը: 

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքները տարածաշրջանում հավասար հարաբերությունների իդեալական չափանիշներ են առաջարկում», – եզրափակել է Գերոլֆ Անեմանսը՝ հավելելով, որ իհարկե, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ կապված կան շատ լուրջ մարտահրավերներ, դրանցից ամենամեծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի պատրաստակամության բացակայությունն է՝ ներգրավվել կայուն և երկարատև խաղաղության մեջ և աշխատել այս նպատակի համար մյուս գործընկերների, ինչպես օրինակ՝ Հայաստանի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բոլոր ստանդարտներով Հայաստանը միջակ, որոշ դեպքերում միջակից էլ ցածր կրթական համակարգով երկիր է. կրթության փորձագետը հակադարձում է ԿԳՄՍ նախարարին

Հաջորդ գրառումը

Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Մոլդովայի և Հայաստանի էլիտաները լիովին չեն հաշվի առնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի օգտին կարճատես քաղաքականության հետևանքները. Գալուզին

05/06/2026
Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
Հաջորդ գրառումը

Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական