Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արծվաշենը Լեւոնը փոխանակեց «անկլավների» հետ, կողմ եմ՝ ամեն ինչ այդպես էլ մնա, ՀՀ սահմանները չփոփոխվեն»

27/03/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մամուլն օրեր առաջ գրել էր, որ Արծվաշենի՝ 1992-ին տեղահանված բնակիչները նամակ են գրել վարչապետին եւ հանդիպում խնդրել։ Ավելի քան 30 տարի տնից-տեղից զրկվածները նշել են, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպի գոնե 5 հոգու եւ ասի, թե իրենց ե՞րբ են վերջապես փոխհատուցում տալու։ Մեզ հետաքրքրեց հարցի մեկ այլ կողմ․ այս օրերին, երբ Փաշինյանն ու թիմակիցներն անդադար խոսում ու խոսում են տավուշյան 4 գյուղերի հանձնման մասին, մեզ էլ համոզում, որ դրանք ՀՀ-ինը չեն, ինչո՞ւ չի խոսվում Ադրբեջանին անցած Արծվաշենի մասին։ «Ազգ»-ը կապ հաստատեց 1991-ին Արծվաշենի գյուղապետ ընտրված Մամիկոն Խեչոյանի հետ, որն այսօր էլ այդ համայնքի ղեկավարն է։ Թեեւ գյուղը փաստացի չկա, մեր վերահսկողության տակ չէ, բայց կառավարության որոշմամբ՝ կա Արծվաշենի գյուղապետ, քարտուղար, ովքեր նաեւ ֆինանսավորվում, այսինքն՝ աշխատավարձ են ստանում։ Խեչոյանը սկսեց ամենասկզբից։

– 1992-ին Հայաստանը հասկանալով, որ պատերազմի պատճառով անկլավներ են առաջանում, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Ադրբեջաքնին տվել է 4600 հա, այսինքն՝ Արծվաշենը, եւ նրանցից վերցրել ՝ 7600 հա, էդ վիճահարույց 4 գյուղերը: Էն ժամանակ մենք ճարահատյալ ենք դուրս եկել Արծվաշենից, որովհետեւ 50 կմ շառավղով սահման ունեինք, իսկ դա պահելու համար 11 հազար զինվոր էր պետք, ինչը չունեինք։ Էդ ժամանակ Շահումյանն ու Գետաշենն ընկան՝ հուլիսին, օգոստոսին 8-ին էլ՝ Արծվաշենը:

Իմիջիայլոց, Արծվաշենը ընկնելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանին հանեց պաշտպանության նախարարի պաշտոնից, նշանակեց Վազգեն Մանուկյանին, եւ որոշակի տարածքներ մեզ անցան:

Հիմա Ադրբեջանը հասկանալով, որ ինքը ուժեղ կողմ է, հաղթանակած կողմ է, ինչպես էն ժամանակ մերոնք էին ուժեղ ու հաղթանակած, առաջ է բերում անկլավների հարցը: Ընդունում է ու հայտարարում, որ Արծվաշենը հայկական է, ու այնտեղ արդեն 30 եւ ավելի տարի ոչինչ չի կառուցում: Մեր գյուղում գեղեցիկ լիճ կա, ու անգամ դրա մոտ ոչ մի «լավ տղա» ոչինչ չի կառուցում, որովհետեւ «կադաստրի» թուղթ չունեն, ընդունում են՝ իրենցը չի: Թուրքերը էդ հարցերում զգույշ են:

Ես գիտեմ, որ հիմա Հայաստանի ղեկավարները հրապարակային կամ ներքին զրույց-բանակցություններում ձգտում են այնպես անել, որ Արծվաշենը փոխանակեն, այսպես ասած, ադրբեջանական անկլավների հետ, որ երկրի զարկերակները չփակվեն:Դա Գորիս-Կապան ճանապարհի հայտնի 21 կմ է, եւ Երեւան-Նոյեմբերյան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը, որտեղով անցնում է նաեւ Հայաստան մտնող գազատարը: Այ թե ի՞նչ արդյունքի կհասնեն, չեմ կարող ասել:

Ես նեղ մտածող չեմ, գյուղական պրիզմայով չեմ նայում նման հարցերին: Եթե Հայաստանի իշխանությունը կարողանա այնպես անել, որ Արծվաշենը, այսպես ասած, փոխանակի նրանց «անկալվների» հետ, ապա ես՝ որպես համայնքի ղեկավար, կողմ եմ այդ տարբերակին:

– Փաստորեն Դուք, լինելով բնիկ արծվաշենցի, որ այնտեղ թողել եք ձեր կյանքի, հիշողություննների մի մասն ու հարազատների գերեզմանները, սառն եք դատում ու ինքներդ առաջ բերում փոխանակման տարբերակը:

-Այո, որովհետեւ մեր երկրի համար ավելի կարեւոր է ռազմավարական նշանակության ճանապարհների պահպանումը։ Նոր ճանապարհներ գցելը, ենթակառուցվածնքեր կառուցելը հեշտ գործ չէ: Դե իսկ պապերի գերեզմանի հարցը, որ, իհարկե, կարեւոր է բոլորիս համար, կլուծվի այն ժամանակ, երբ խաղաղություն հաստատվի:

Հիմա ճիշտ բանակցել է պետք, ու 21-րդ դարում մտածել, որ ֆիդայական, հայդուկային շարժումներով հնարավոր է ինչ-որ բան անել, սխալ է:

– Բայց ի՞նչ եք կարծում, իշխանությունն այնքան ատամ կունենա՞, որ ինքն էլ Հայաստանի պայման–օրակարգն առաջ տանի։

– Չէ, չէի ասի, որովհետեւ ՀՀ բոլոր իշխանություններն էլ, որ եկել են Ճամբարակ (արծվաշենցիների մեծ մասը տեղահանությունից հետո այնտեղ է հաստատվել), մի բան են ասել՝ պետք է այնպես անենք, որ Ադրբեջանի հետ պատերազմ չսկսվի, որովհտեւ 10-ին մեկ տարբերություն կա: Հիմա նույնն էլ Փաշինյանն է, անընդհատ կրկնում է, որ ամեն ինչ պետք  անենք, որ Ադրբեջանի հետ պատերազմ չսկսվի:

–Դա, ավելի շատ, սեփական ժողովրդին վախեցնելու քաղաքականություն չի՞։

– Դա վախեցնելու քաղաքականություն է, այո, բայց պետք է հաշվի առնենք, որ գնդասեղի չափ երկիրը չի  կարող գլխից մեծ որոշումներ կայացնել ու քայլեր անել: Հիմա ստեղծված իրավիճակը սա է, ղեկավարությունը, որոշումներ կայացնելիս, պետք է ամեն քայլի հետ հաշվի նստի, հասկանա՝ ինչ է անում, ինչպես է բանակցում: Բայց, կրկնում եմ, ամեն բան պետք է լինի փոխադարձ շահերը հաշվի առնելու սկզբունքով:

Նոյեմբերյանցիներն ինչո՞ւ են աղմկում, որովհետեւ եթե այդ տարածքները տրվեն Ադրբեջանին, ապա Ոսկեպարից Նոյեմբերյան հասնելը մի քանի կմ-ով երկարելու է, շրջկենտրոն են հասնելու սարերի՝ նոր գցվելիք ճանապարհով: Եթե սահմանների «ճշգրտում» լինի, ապա Նոյեմբերյան-Երեւան ներկա ավտոմայրուղին դառնալու է սահման՝ փշալար, այսինքն՝ կորցնելու ենք բուֆերային գոտին։ Հարց է՝ առանց այդ գոտու Հայաստանն ի զորու լինելո՞ւ է պաշտպանել սահմաններն ու ապահովել երկրի անվտանգությունը։

 – Պարոն Խեչոյան, ձեր խոսքում կարմիր թելի պես անցնում է խաղաղության թեզը, անընդհատ ասում եք՝ «բանակցել, խոսել, պայմանավորվել»։ Մեր հարեւանների հետ խաղաղ գոյակցել հնարավո՞ր է։

– Այսպես ասեմ՝ խաղաղությունն այլընտրանք չունի։ Հասարակ մի օրինակ բերեմ․ երբ երկու հարեւան անդադար վիճում են, ապա կա երկու ելք՝ կա՛մ մեկը մյուսին պետք է վերացնի, կա՛մ՝ նստեն մի սեղանի շուրջը, հարցերը պարզեն ու իրար կողքի ապրելու բանաձեւ գտնեն։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոնսերվատորիան պետք է մնա մայրաքաղաքում. այդ շենքից դուրս եկող ձայները Երևանի կենտրոնին շատ են սազում. Արա Գևորգյան

Հաջորդ գրառումը

«Գոյ» թատրոնի տնօրենի ելույթը «Արտավազդ» մրցանակաբաշխությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

2011–2020 թթ. Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մինչև 94% էր, հիմա՝ 10%

20/05/2025
Նորություններ

Աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք. ուղեվարձ չվճարելու դեպքում կաշխատի տուգանքի մեխանիզմը. Սուրեն Գրիգորյան

20/05/2025
Նորություններ

Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. Երևանի փոխքաղաքապետ

20/05/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Գոռում է, լայվ է մտնում. դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, դա քննադատություն չի. փոխքաղաքապետը՝ Փոստանջյանի մասին

20/05/2025
Հաջորդ գրառումը

«Գոյ» թատրոնի տնօրենի ելույթը «Արտավազդ» մրցանակաբաշխությանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2011–2020 թթ. Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մինչև 94% էր, հիմա՝ 10%

20/05/2025

Հայաստանը 2022-2023 թթ. ընթացքում Հնդկաստանի հետ ավելի քան 1,5 մլրդ դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել։ Այս մասին, հղում անելով երկրի...

ԿարդալDetails

Աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք. ուղեվարձ չվճարելու դեպքում կաշխատի տուգանքի մեխանիզմը. Սուրեն Գրիգորյան

20/05/2025

Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. Երևանի փոխքաղաքապետ

20/05/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Գոռում է, լայվ է մտնում. դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, դա քննադատություն չի. փոխքաղաքապետը՝ Փոստանջյանի մասին

20/05/2025

Աննա Հակոբյանին առաջարկում եմ համատեղ փոդքաստ կազմակերպել ուղիղ եթերի ռեժիմով. Հայկ Դեմոյան

20/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական