Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոնսերվատորիան պետք է մնա մայրաքաղաքում. այդ շենքից դուրս եկող ձայները Երևանի կենտրոնին շատ են սազում. Արա Գևորգյան

27/03/2024
- Հրապարակախոսություն

Ես շատ կցանկանայի, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան մնար իր տեղում, որովհետև Երևանի կենտրոնում ձևավորված մշակութային միջավայրը անասելի գեղեցիկ է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս  տեսակետը հայտնեց կոմպոզիտոր Արա Գևորգյանը՝ անդրադառնալով Կոնսերվատորիայի դասախոսների, ուսումնաօժանդակ և վարչական կազմերի անդամների, ուսանողների և շրջանավարտների համատեղ դիմում-պահանջին՝ ուղղված ԿԳՄՍՆ-ին՝ Կոնսերվատորիան պահել մայրաքաղաքի կենտրոնում, այն այլ բուհի հետ չմիավորվել և Ակադեմիական քաղաք չտեղափոխել։

«Դասական երաժշտության ձայնը, վոկալիստների պարապմունքները, որ լսվում են Կոնսերվատորիայի շենքից, հաճույք են պատճառում։ Ես այդ շենքի կողքով անցնելիս ուղղակի հաճույք եմ ստանում։ Շատ ուրախ եմ, որ այդ ձայները լսվում են մեր քաղաքում։ Օրինակ՝ նման բան շատ երկրներում չկա, և ես ինձ շատ լավ եմ զգում, որ մեր քաղաքի կենտրոնում կա դասական երաժշտության ձայնը. երգիչը փորձ է անում։ Հենց այդ պարապմունքն ինձ շատ հաճելի է։ Այդպես ավելի քաղաքակիրթ երկրի տպավորություն ենք թողնում, որ մեր քաղաքում նման գեղեցիկ ձայներ կան»,- ասաց Արա Գևորգյանը։

 Կոմպոզիտորը միաժամանակ նշեց, որ Կոնսերվատորիան այլ բուհի հետ միավորելու, Ակադեմիական քաղաք տեղափոխելու մասին խորքային պատկերացումներ չունի և մանրամասների չի տիրապետում։

 «Միավորումների մանրամասնությունների մեջ չեմ խորացել, չգիտեմ՝ որ բուհի հետ են միավորում, ինչն ինչի հետ են միավորում. այդ ինֆորմացիային չեմ տիրապետում։ Բուհերի միավորումը մասնագիտական շատ նեղ շրջանակներում երևի քննարկված հարց է, որի մեջ ես չեմ կարող խառնվել։ Բայց կրկնում եմ՝ ինձ համար շատ հաճելի է, որ Կոնսերվատորիան մայրաքաղաքի կենտրոնում լինի։ Հնարավոր է՝ մյուս բուհերն այլ վայր տեղափոխելն իմաստ ունի, բայց Կոնսերվատորիան շատ ցայտուն է, և իրենից դուրս եկած ձայները, որ լսվում են քաղաքի կենտրոնում, անգամ զբոսաշրջիկներին են հաճելիորեն զարմացնում։ Իմ անձնական ցանկությունն է, որ գոնե միայն Կոնսերվատորիան (մնացած բուհերի մասին ոչինչ չունեմ ասելու) մնա Երևանի կենտրոնում։ Դասական վոկալի, շեփորի ձայներն ինձ դուր են գալիս, շատ հաճելի է քաղաքի կենտրոնում այդ տեսակ ձայների հնչողությունը։ Մեր երկրում մեծ դիսբալանս կա. մեքենաներից ինչ երաժշտություն ասես՝ չի լսվում, իսկ ես կցանկանայի, որ մայրաքաղաքի կենտրոնում հնչեին հենց Կոնսերվատորիայի պատերից դուրս եկող ձայները։ Դրանք Երևանի կենտրոնին շատ են սազում»,- նշեց Արա Գևորգյանը։

 Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչները նախարարությանը դիմում-պահանջ էին ներկայացրել՝ ՀՀ միակ երաժշտական բուհը չներառել «Ակադեմիական քաղաք» նախագծում, պահպանել բուհի կարգավիճակը և ինքնավարությունը՝ իր ներկայիս պատմական շենքում։

Այս նպատակով նախաձեռնված ստորագրահավաքին միացել են ՀՀ քաղաքացիներ և սփյուռքահայեր, այդ թվում նաև՝ առցանց ձևաչափով։ Ստորագրահավաքը սկսվել է ս/թ մարտի 13-ին և ավարտվել մարտի 25-ին։ Առկա է 6290 վավեր ստորագրություն։

Նախորդ գրառումը

Արևմուտքին պետք չէ առանձին Վրաստանը կամ առանձին Հայաստանը

Հաջորդ գրառումը

«Արծվաշենը Լեւոնը փոխանակեց «անկլավների» հետ, կողմ եմ՝ ամեն ինչ այդպես էլ մնա, ՀՀ սահմանները չփոփոխվեն»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ագրարային ծայրամա՞ս. Վահե Դավթյան

24/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Հաջորդ գրառումը

«Արծվաշենը Լեւոնը փոխանակեց «անկլավների» հետ, կողմ եմ՝ ամեն ինչ այդպես էլ մնա, ՀՀ սահմանները չփոփոխվեն»

Լրահոս

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026

Պաշտոնական Անկարայի դարավոր երազանքն իրականանում է։ Արարատից հրաժարվելուց և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց հետո՝ հաջորդ փուլն է։ Մենք հիմա նոր թշնամի...

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026

1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական