Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Արևմուտքին պետք չէ առանձին Վրաստանը կամ առանձին Հայաստանը

Ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոն, գերտերություն Հարավային Կովկասը դիտարկում է որպես մեկ փաթեթ։ Հիմա ինչ-ինչ պատճառներով, պարզ է՝ ինչ պատճառներով, Ադրբեջանը այդ փաթեթից դուրս է մնում՝ համենայն դեպս Արևմուտքի համար։

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան շարունակում են Հարավային Կովկասը դիտարկել որպես մեծ փաթեթ, իսկ Եվրոպայի և ԱՄՆ-ի համար ստացվում է, որ Հայաստանն ու Վրաստանը մի կտրուկ բաժանարար գիծ են կազմում տարածաշրջանում։

Վրաստանի իշխանությունները չեն կարող հաշվի չնստել Հայաստանի հետ, որովհետև մեզ ԵՄ-ն ցանկանում է ընդունել միասին։

Նրանց պետք չէ առանձին Վրաստանը կամ առանձին Հայաստանը։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյան