Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արամ Շահբազյանի «Չնչիկի» ոդիսականը

19/09/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեկ տասնամյակ անց կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը  սկսում է կերտել իր կենսագրությունը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված կինոնկարն ընդգրկվել է ասիական ամենախոշոր և ներկայացուցչական՝ Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում (հոկտեմբերի 21-30-ը)։ Բուսանի փառատոնը, որը կինոաշխարհում հայտնի է բարձրաճաշակ և գեղարվեստական արժեք կրող ֆիլմերի ընտրությամբ, այս տարի ընդգրկել է 192 ֆիլմ՝ 68 երկրից:

Ֆիլմի կարգախոսն է՝  «Նրա  յուրահատուկ  լինելը  ոչ  ոք  չհանդուրժեց»։

Չնչիկը մի երիտասարդ աղջիկ է, որ ծնողների հետ ապրում է Անդրկովկասի հեռավոր, հովվերգական մի գյուղում՝ հեռու ժամանակակից քաղաքակրթությունից: Մտավոր թեթև արատով աղջիկը գյուղի ծաղրի առարկան է: Ծաղրը մի օր հասնում է բռնաբարության փորձի: Ամռան վերջում հայտնաբերվում է կարճատև սիրային կապի հետևանքը՝ Չնչիկը հղի է: Համագյուղացիները ստիպում են աղջկա հորը դիմել դաժան քայլի և սրբել «անպատվությունը» գյուղի երեսից:

Կինոնկարի անցած ուղին

«Չնչիկ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը արտադրություն էր մտել դեռևս 2008 թվականին: 2010-2012 թվականներին իրականացվեցին ֆիլմի մոնտաժման և դերասանների ձայնագրման աշխատանքները, սակայն ֆինանսների բացակայության պատճառով հետարտադրական փուլում նախատեսված` գունաշտկման, հնչյունավորման և համադրման աշխատանքները մնացին անավարտ: 2017թ․ Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը որոշում ընդունեց,  լրացուցիչ գումար հատկացնել  ֆիլմն ավարտելու համար։ 2018 թվականին վերսկսվեցին  կինոնկարի ավարտական՝ գունաշտկման, հնչյունավորման և համադրման աշխատանքները։ 2019 թ. ֆիմի աշատանքներն ամբողջությամբ ավարտվեցին։

Ֆինանսավորում

Այս կինոնախագիծը ի սկզբանե եվրոպական արտադրողների ուշադրության կենտրոնում է եղել․ մասնակցել է կինոնախագծերի զարգացման համակովկասյան շվեյցարական ԱՎԱՆՏԻ ծրագրին (SDC-Swiss Development Agency-AVANTI) : Երբ սցենարը վերջնական պատրաստ էր, նախագիծը շքերթային հաջողություն ունեցավ եվրոպական մի շարք կինոֆոնդերում, այդ թվում՝  դրամաշնորհ ստացավ  ՀՅՈՒԲԵՐ ԲԱԼՍ ֆոնդից (HBF-The Netherlands)՝ սցենարի զարգացման համար: Ապա նախագիծը մասնակցեց Ռոտերդամի կինոփառատոնին կից կինոշուկային (CineMart) և կինոնախագծերի մրցութային շուկայում շահեց Հյուբերբալս ֆոնդի արտադրական դրամաշնորհը։ Եվս մեկ դրամաշնորհ էլ նախագիծը ստացավ ՎՈՐԼԴՍԻՆԵՄԱ ֆոնդից (WCF-Germany): Ֆիլմի պրոդյուսերներ Արա Մնացականյանը և Մելիք Կարապետյանը համարտադրության պայմանագրեր կնքեցին հոլանդական և գերմանական կինոընկերությունների (ISABELLA FILMS-Els Vandevorst, The Netherlands, zerofiction-Martin Hagemann, Germany) հետ, ապա Ֆիլմի բյուջեն համալրելու նպատակով դիմեցին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցությանը: Կինոնկարը ֆինանսավորում ստացավ նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Համայնքը հաճախ չի ընդունում անհատի եզակիությունը և անձնական երջանկության իրավունքը։ Համայնքը դրանից վեր է դասում «ավանդականը»։ Ցավոք, սա դեռ գոյություն ունի շատ երկրներում և մշակույթներում։ Այս չարաբաստիկ պրակտիկայում փոփոխություն մտցնելը շարունակում է մնալ մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերներից և պարտավորություններից մեկը:

Խոր արմատացած սոցիալական մշակույթի համընդհանուր վարքագիծը հանգեցրեց մի ողբերգական պատմության, որը դրդեց ռեժիսոր Արամ Շահբազյանին, պրոդյուսերներ Արա Մնացականյանին և Մելիք Կարապետյանին («Արմնա Փրոդաքշն») ստեղծել ունիվերսալ կինեմատոգրաֆիկ հուշակոթող հանուն երիտասարդ աղջկա` Չնչիկի:

Մի առիթով, ֆիլմի ռեժիսորն ասել է․ «Այս Ֆիլմում ոչ մի կադր, ոչ մի բան չի հնացել, չկա մի դրվագ, որ ես նայեմ ու ասեմ. այս մի բանը կփոխեի, այս մի բանը կվերանայեի: Հիմա ֆիլմը վերջացնում եմ սկսելուց մոտավորապես տասը տարի հետո, բայց կոնկրետ այս ֆիլմի հետ կապված ոչինչ չի փոխվել»:

Ֆիլմը երեք երկրի համարտադրություն է՝ Գերմանիա, Հոլանդիա, Հայաստան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կորոնավիրուսի 244 նոր դեպք, 182 առողջացած, 2 մահ

Հաջորդ գրառումը

Գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակման հիմնական եղանակը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակման հիմնական եղանակը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական