Ապարանը զերծ կմնա տոնական զարդարանքից. Ապարանը հարգում է պատերազմի զոհերի հիշատակը

6

«Ապարան քաղաքը վերջին տարիներին իր տոնական զարդարանքով հաճելիորեն զարմացրել է թե՜ համայնքի բնակիչներին, թե՜ հյուրերին և այլ այցելուներին»,- հայտնում են Ապարանի համայնքապետարանից՝ ավելացնելով , որ համայնքի ղեկավարությունը նպատակահարմար չի գտնում այս տարի քաղաքը զարդարել և տոնական տեսքի բերել:

«2022 թվականի սեպտեմբերին պատերազմի հետևանքով Ապարան համայնքում ունենք զոհված և անհետ կորած զինվորականներ:

Այնուամենայնիվ, երեխաների տոնական տրամադրությունը չխաթարելու համար նախատեսվում են մանկական տոնական միջոցառումներ:

Հայցում ենք ձեր ներողամտությունը և հուսով ենք, որ ըմբռնումով կմոտենաք այս որոշմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: