Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կա. ԵՄ-ն աշխատում է կողմերի միջև վստահություն ստեղծել

«Եվրամիությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ և ցանկանում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնել։ 30-ամյա հակամարտության արդյունքում կողմերի միջև վստահությունը վերացել է, և այն կառուցելու համար ժամանակ է պահանջվում՝ չնայած որ հիմա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կա։

ԵՄ-ն լայնորեն և ակտիվորեն աշխատում է կողմերի միջև վստահություն ստեղծելու համար»,- տամբուլում TRT World Forum-ում պանելային քննարկման ժամանակ ասել է  Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։