Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անգամ Ղարաբաղ չեն կարողացել 100 000 մարդ տեղափոխել. չկա աշխարհի երեսին հնարավորություն, որ Հայաստանում 300 000 ադրբեջանցի տեղափոխվի. Քոչինյան

13/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք էժանագին քարոզչական թեմաներ չենք քննարկում, իսկ այդ ամբողջ խոսույթը ես գնահատում եմ որպես էժան քարոզչամիջոց, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայկական խորհուրդ» կազմակերպության ղեկավար, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության  հայկական կողմի համակարգող Արեգ Քոչինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանում հանդիպումների ժամանակ քննարկվե՞լ է 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցնելու մասին թեզը։

Անդրադառնալով փաստին, որ Ադրբեջանում անձնագրեր են տրամադրում որոշ խմբի քաղաքացիների, որոնք մտադիր են վերադառնալ Հայաստան, Քոչինյանն պատասխանեց.

«Այն փաստաթղթերը, որոնք դուք անձնագրեր եք կոչում, դրանք, ըստ էության, մի հասարակական կազմակերպության կողմից տպած թղթի կտորներ են, դրանք անձնագրեր չեն։ Ընդհանուր առմամբ, այո՛, երկու հասարակություններում էլ կան շատ տարբեր մարդիկ, որոնք ունեն շատ տարբեր նպատակներ, շատ տարբեր պատկերացումներ հակառակ կողմի մասին։

Ի դեպ, մեզանում շատ տարածված մի ֆենոմեն է, որ մենք Ադրբեջանը ընկալում ենք որպես միատարր, մի շերտից բաղկացած մի երևույթ, որն այդպես չի։ Ինչպես մեզ մոտ կան մարդիկ, որոնք շատ կոշտ դիրքորոշում ունեն և ասում են՝ ոչ մի խաղաղություն էլ հնարավոր չի Ադրբեջանի հետ, դա ինքնախաբեությունէ։ Նույնկերպ այնտեղ կան մարդիկ, որոնք ասում են՝ Հայաստանի հետ խաղաղությունը հնարավոր չի։ Ինչպես մեզ մոտ կա խոսույթ, որ թուրքը մնում է թուրք, իրենք էլ ունեն դրա ճիշտ հակառակը՝ հայը մնում է հայ։

Հիմա քննարկում ենք արդյոք մենք մի թեզ, որն անիրատեսական է, անհնարին է և բացահայտ քարոզչական է. ո՛չ չենք քննարկում, որովհետև դրա իմաստը չկա, որովհետև չկա աշխարհի երեսին հնարավորություն, որ Ադրբեջանը չէ, Թուրքիան չէ, Միացյալ Նահանգները չէ, աշխարհի երեսին որևէ պետություն կարողանա կազմակերպել, որպեսզի Հայաստանում 300 000 ադրբեջանցի տեղափոխվի ու բնակվի։

Որովհետև մինչև այս պահը իրենք անգամ Ղարաբաղ չեն կարողացել 100 000 մարդ տեղափոխել, որը գտնվում է իրենց վերահսկողության ներքո»,-նշեց բանախոսը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արդարությունը գալիս է վերջ դնելու այսպիսի կառավարմանը. Արման Թաթոյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմի ընկալմամբ՝ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են, և տարածաշրջանային մարտահրավերներն ընդհանուր են. Նարեկ Մինասյան

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ. շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ֆիասկո է, Նիկո’լ. Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել

07/05/2026
Միջազգային

ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել. ՌԴ ԱԳՆ

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան փորձում է վերացնել Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները. Հերթական փորձը Լիտվայի պետական արխիվն է. «ՕՐԵՐ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմի ընկալմամբ՝ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են, և տարածաշրջանային մարտահրավերներն ընդհանուր են. Նարեկ Մինասյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե կարճ՝ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է ձեզնից ստացողը. Արթուր Սուքոյանը՝ ՔՊ-ականներին

07/05/2026

Այսօր Ալեն Սիմոնյանը, իրեն հատուկ փողոցային ու գավառական պահվածքով, ԱԺ ամբիոնից հերթական անգամ փորձում էր վիրավորանքներով քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ հայտարարելով,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական