Անհետ կորած զինծառայողների հարազատները փորձում են մտնել ԱԱԾ շենք:
Նշենք, որ նրանք պահանջում են հանդիպում ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի հետ։ Ծնողները պնդում են, որ շենքից դուրս չեն գալու, մինչև չհանդիպեն Արման Աբազյանի հետ:
ԱԱԾ աշխատակիցները ծնողներից պահանջեցին դուրս գալ շենքից և դրսում սպասել, սակայն ծնողները հրաժարվեցին դուրս գալ.
«Ամեն անգամ ասում են մեզ խոստանում են՝ գնացեք, ամեն ինչ կանենք: Վերջին անգամ ԱԱԾ-ից մեզ պատասխանել էին՝ մինչև ամսի 15-ը սպասեք, հաստատ պատասխան կունենանք, 15-ից 4 օր անցել է, ոչ մի պատասխան չկա»,-ասաց ահետ կորած զինվորի հարազատը:
Աղբյուր` Փաստինֆո