Ալիևն արձագանքեց Նիկոլ Անհողի խաղաղասիրական թրքամետ քծնանքներին․ Համբարյան

53

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ադրբեջանի բռնապետը 2020 թ֊ի մեզ համար խայտառակ կապիտուլյացիոն ակտի ստորագրման մեկ տարուն ընդառաջ և պատասխանելով Նիկոլ Անհողի երեկվա թրքամետ քծնանքներին և հայությանը նվաստացնող թուրքերից խաղաղության մուրալուն, այսօր հայտարարեց, որ հայերը կապրեն պարտված ժողովրդի և պետության խարանով…

Հետաքրքիր է, մահաբեր Նիկոլին ու իրեն սպասարկող և կեղծիք տարածող ԶԼՄ֊ներն անդրադառնալու՞ են Ալիևի այս զառանցանքներին…

Ալիևի լկտի պահվածքի անպատասխան մնալը կործանարար է լինելու Հայաստանի և հայության համար…

Ի դեպ, Ալիևն իր այս ելույթում հենց Նիկոլին է մեղադրել պատերազմը սանձազերծելու մեջ…