Ալեն Սիմոնյանն իր ժամանումն Անկարա տեղադրել է «սթորիում»

39

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայկական պատվիրակության հետ հասել է Անկարա։ Նա իր «սթուրիում» տեսանյութ է հրապարակել՝ իրեն փոխադրող ավտոմեքենան անցնում է Անկարայով։

Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին։

Նշենք, որ պաշտոնական Անկարան՝ Մևլութ Չավուշօղլուի բերանով, այսօր հայտարարել է, թե Թուրքիան փակում է իր օդային տարածքը Հայաստանի համար, որովհետև Երևանում տեղադրվել է «Նեմեսիսի» հուշակոթողը։