Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում ադրբեջանական զինուժը շուրջ 1200 մետր առաջացել է դեպի հայկական դիրքերը։
📎 Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը։
«Առաջացել են դեպի չեզոք գոտի, որ բլրի վրա պոստ դնեն։ Ռուս խաղաղապահներին կանչել ենք, գնացել են՝ նորից ուղարկել իրենց տեղերը։ Մեր ու իրենց դիրքերի միջև 2000 մետր տարածություն է։ Կեսից ավելին` մի 1200 մետր առաջացել էին։ Բայց ռուս գեներալ Եգորովը եկել է, հարցերը լուծել։ Հետ են գնացել իրենց դիրքերը։ Հիմա դիրքերը նույն տեղում են, ոչ մի փոփոխություն չի եղել»,– ասել է Ավանեսյանը։
Նա նաև հայտնեց, որ ադրբեջանցիները պահանջում են, որպեսզի հայկական կողմը Ամարաս վանքի վրայից իջեցնի Արցախի դրոշը։
«Եկել են ասել` իջեցրեք։ Բայց չենք էլ իջեցրել։ Ռուս գեներալն էլ է մեր զինվորականներին ասել, որ դիրքից Արցախի դրոշն իջեցնեն, Հայաստանի դրոշը դնեն»,– հավելել է Ավանեսյանը։