Այսօր Ֆրանսիան զենքի նոր խմբաքանակ կուղարկի Հայաստան. գրում է ադրբեջանական APA-ն` հղում անելով ֆրանսիական «Le Figaro» հրատարակությանը։
Հրապարակման համաձայն՝ Հայաստան են մատակարարվելու ֆրանսիական ռադիոտեղորոշիչ համակարգեր, Ground Master (GM200) և գիշերային տեսողության սարքեր։
Ադրբեջանական կողմը սա դիտարկում է որպես խաղաղությա դեմ գործողություն, իսկ երբ ինքն է միլիարդավոր դոլարների զենք գնում, այդ թվում՝ կործանիչներ, «Բայրաքթարներ», իր քայլը գնահատում է «ինքնապաշտպանությանը միտված»։
Ագրեսոր-օկուպանտ-ցեղասպանին կարելի է զինվել, Հայաստանին՝ ո՞չ։
Ադրբեջանը շարունակում է զինվել ինտենսիվորեն։
Ահա ևս մի ապացույց.Պակիստանը 1,6 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ JF-17C Block-III կործանիչների մատակարարման համար։ Այս մասին հաղորդում են պակիստանյան լրատվամիջոցները։
Ինչպես գրում է Air Operations Syndicate-ը, Բաքվի և Իսլամաբադի միջև կնքվել է պայմանագիր, «որը կդառնա պատմության մեջ իր տեսակի մեջ ամենամեծ պայմանագիրը»։
Ինչպես նշվում է, պայմանագիրը ենթադրում է Ադրբեջանի կողմից JF-17C Block-III կործանիչների, ինչպես նաև ռեակտիվ ինքնաթիռների ուսուցման և մարտական պարագաների գնում։ Համաձայնագրի արժեքը գնահատվում է 1,6 մլրդ դոլար։