Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

ՆԱՏՕ-ին ՀՀ  ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԻՐԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ

«ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Փաշինյանը մեկ նալին է խփում մեկ՝ մեխին»

ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերով եվրոպական հանձնաժողովի նախագահ Գյունտեր Ֆելինգերը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ անհրաժեշտ է բոլոր հանգամանքները վերլուծության ենթարկել, հասկանալու, թե  ո՞րն է Հայաստանի ազգային շահը, ո՞րն է Հայաստանի համար ավելի օգտակարը, որո՞նք են կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերը։

Իսկ Ռուսաստանի современного развития ինստիտուտի  տնօրենը, խոսելով Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականության մասին, ասել է՝   «քանի դեռ Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին, ո՛չ մի ամերիկյան ռազմաբազա չի կարող տեղակայվել  Հայաստանի տարածքում»։

Ադրբեջանի քաղաղական հետազոտությունների կենտրոնն էլ նկատել է, որ տարածաշրջանում ԱՄՆ ամենամեծ դեսպանությունը, երկու հազար հոգի  աշխատակազմով, գտնվում է Երեւանում։

Մեջբերելով ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականության մասին վերը նշված աղբյուրները,  IRANIAN DIPLPMACY  կայքի վերլուծաբանը, «ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Փաշինյանը մեկ նալին է խփում մեկ՝ մեխին» խորագրով հոդվածում,  արտահայտելով այդ խնդրի առնչությամբ Թեհրանի պաշտոնական շրջանակների հավաքական մտահոգությունը,  նշել  է, որ այս պահին ՆԱՏՕ-ն  Թուրքիայի կերպարանքով արդեն իսկ ներկա է Ադրբեջանում եւ ցանկանում է Հայաստանն էլ ամեն գնով ներառել Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով ձգվող  իր շղթայի մեջ։

Շարունակելով Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի հնարավոր համագործակցության թեման, իրանական կայքը տեսակետ է հայտնում, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի նպատակներից մեկն էլ  Իրանի հյուսիսային սահմաններին խաղաղապահների տեսքով ՆԱՏՕ-ի ու Իսրայելի  ներկայության ապահովումն էր։

Իրանը շատ կցանկանար հավատալ Նիկոլ Փաշինյանի  հավաստիացմներն,  առ այն, որ Ռուսաստանը որպես Հայաստանի անվտանգությունը երաշխավորող արժեքավոր գործընկեր, շարունակելու է  մնալ  Հայաստանում,  եւ  անվտանգային ոլորտում հարաբերությունները  դիվերսիֆիկացնելով հանդերձ, Հայաստանը    ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակ   չի հետապնդում։

Հոդվածագիրը նաեւ հիշեցնում է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ   ՀՀ  կառավարության արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն է, եւ որ ՆԱՏՕ-ին անդամակցելը այն հարցը չէ, որ Հայաստանն այս պահին հետամուտ լինի դրան։ Կայքը նաեւ հիշեցնում է Փաշինյանի  հավաստիացումը, որ   ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով  բանակցություններ չեն եղել։

Սակայն, Փաշինյանի խոստովանությունը, թե Երեւանը կարող է վերանայել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ քննարկում է այդ կազմակերպության հետ   Հայաստանի հետագա համագործակցության նպատակահարմարության հարցը, հոդվածագրի կարծիքով, ՀՀ վարչապետի  «մեկ նալին, մեկ էլ  մեխին խփելու» քաղաքականություն է։

Հոդվածագիրը հակասություն է տեսնում նաեւ Փաշինյանի այն հայտարարության մեջ, որ  Հայաստանը  չի կարող բացառապես հենվել Ռուսաստանի վրա,  եւ պետք է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ նույնպես անվտանգային ոլորտում հարաբերություններ հաստատի։

Ավելին, ըստ հոդվածագրի, Փաշինյանը խոստովանում է, որ այսօրվա աշխարհում ոչ ոք չի կարող ասել, թե վաղը ի՞նչ է լինելու։ Եվ եթե կա մեկը, որ պնդի, թե աշխարհն ավելի հանգիստ ու ապահով է,  քան Հայաստանում տիրող այսօրվա իրավիճակը, խորը մոլորության մեջ է։

Գրիգոր Առաքելյան