«Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, ու չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար։ Սադրանքի ու էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի ու Ստեփանակերտի միջև քաղաքական ու պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը։
Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը»,- հունվարի 12-ին, Կառավարության հերթական նիստին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա խոսեց նաև Բերձորի միջանցքը բացելու ջանքերի մասին։
«ՀՀ դիավանագիտական ծառայությունը, արտաքին կապեր ունեցող բոլոր գերատեսչություններն ու շրջանակները պետք է կրկնապատկեն ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու ու տարբեր ատյաններում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ»,- շեշտեց նա։