Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հոգին պետք է մաքրել ամեն տեսակ թույներից, արատներից». մայիսի 3-ը Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրն է

03/05/2021
- Ազգային, Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1905 թվականի մայիսի 3- ին ծնվել է հայ երգի վարպետ, բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանը։
Ծնվել է Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում։
Իր լավագույն սաներից մեկը՝ Հասմիկ Հարությունյանը, որը վերջին տարիներին հաճախ էր այցելում հայ ժողովրդական երգի նահապետին, նրա պատմածից գրի է առել հետևյալը. «Մայրս Առնոսի լանջն է գնում՝ բանջար քաղելու։ Օրը լինում է պայծառ, տաք։ Հանկարծ Առնոս սարը մթագնում է, եղանակը փոխվում է։ Նախ անձրև է սկսվում, հետո՝ կարկուտ։ Ծոցվոր մայրս ստիպված է լինում խավրծլի գափը, որը հսկա տերև է, գլխին պահել, բարձրանալ և ապաստան գտնել մոտակա քարայրում։ Հանկարծ սկսվում են երկունքի ցավերը, և ահա, լսվում է իմ ճիչը՝ ես լույս աշխարհ եմ գալիս։ Մայրս իրեն չի կորցնում՝ անմիջապես հանում է շապիկը և ինձ փաթաթում։ Հետո բանջար քաղելու շեղբով պորտս է կտրում։
Քարայրը մեր տնից շատ հեռու չէր։ Հայրս տեսնում է, որ եղանակը փոխվեց, անհանգստացած վազում է Առնոսի լանջը, որ մորս օգնի։ Հասնում է քարայրի մուտքին, հուզված ու զարմացած նայում է ինձ ու մորս։ Հետո մեզ տուն է բերում։ Հետագայում, երբ մեծացա և այս պատմությունն ինձ հայտնի դարձավ, ես այս տողերը նվիրեցի մորս.

Խավրծիլ գափը ինձ եղավ ներքնակ,
Հայրենի լեռը ՝ ինձ գթության քույր,
Ինձ ողջունեցին որոտ ու կայծակ,
Եվ ես զգացի հողմերի համբույր։
Ես շատ սիրեցի
Շանթերը լեռան, մրրիկը դաժան,
Եվ ամեն անգամ, երբ ամպն է գոռում,
Կայծակն է շաչում,
Ես քեզ եմ հիշում։

Տանն ամեն մեկն իր ձևով է մոտենում իմ աշխարհ գալուն։ Երբ ինձ օրորոց են դնում, տատս անմիջապես մի չվան է բերում, դնում բարձիս տակ, ասում է. «Թող շալկատար դառնա, մեջքն ամուր լինի»։ Մեզ մոտ այն ժամանակ ամեն ինչ շալակով էին կրում, շատերի նման մենք էլ սայլ չունեինք։ Հայրս բերում է Նարեկը, դնում բարձիս տակ. «Թող գրագետ լինի»։ Պապս էլ հանում է իր դաշույնը և ասում. «Թող ֆիդայի դառնա»։
Մկրտվել է հայրենի  գյուղի Սուրբ Եռախորան եկեղեցում՝ Հայրիկ անվամբ՝ Խրիմյան Հայրիկի պատվին։
1915 թվականին, երբ նրա 54 հոգուց բաղկացած գերդաստանը բռնեց գազթի ճամփան,Հայրիկը 10 տարեկան էր։
Նրանք Վանից հասան Սալմաստ, ապա Իրաքի անապատներ։ 1921 թ․ տեղափոխվել են Հայաստան և բնակություն հաստատատել Վերին Արտաշատում։ 
1965 թ. առաջին անգամ եթեր արձակվեց Հայրիկ Մուրադյանի ձայնը։
Հայրենի գյուղը մեծ ազդեցությում ունեցավ Հակրիկ Մուրադյանի տաղանդի ձևավորման համար։ Մանկության տարիներին լսած ու սովորած ավանդական երգերին նա տարիներ շարունակ ավելացրել է նորերը, նրա մտապահած և կատարած երգերի թիվն անցնում է 150-ից։ Նրա և իր դուստր Մարոյի ջանքերով 1980 թ. հիմնադրվեց «Ակունք» ազգագրական համույթը, որը հետագայում մեծ ճանաչում ստացավ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս և «Վան» ազգագրական համույթը։
Նրա կատարած ժողովրդական երգերը հուզական յուրահատուկ գունավորում են տվել «Հայֆիլմի» նկարահանած «Երգ Հայրենի» (1972), «Պետրոս Դուրյան» (1973), «Վասպուրականի պարեր» (1973) վավերագրական ֆիլմերին։ Նրա երգած երգերից երկուսը տեղ են գտել  Փարիզում 1971 թվականին լույս տեսած «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը» ծրագրված շարքի չորս ձայնասկավառակներից առաջինում՝ Հայաստան բաժնում։
 Հայրիկ Մուրադյանը երգերով սերմանել է սեր առ հայրենիքը, մեզ մոտ պահել մեր արմատներին. «Երգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը… Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին»։
Նա թողել է հարուստ ժառանգություն, որ պիտի պահպանենք, փոխանցենք սերունդներին, աշխարհին կուլ չգնալու, հայ մնալու համար անենք այնպես, որ մեր երիտասարդությունը սիրի ու պահպանի մեր ազգայինը. « Երգերը դաստիարակության հզոր միջոց են։ Նրանց մեջ արտահայտված են և՛ աշխատասիրություն, և՛ անձնազոհություն, և՛ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին։ Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին»։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մայիսի 9-ին ընդառաջ թուրքը հանեց Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները․ Հունան Թադևոսյան

Հաջորդ գրառումը

Ռուսաստանն Ադրբեջանի հետ սահմանին զրահատեխնիկա և ուղղաթիռներ է տեղակայել՝ սպասելով Հայաստանի վրա Բաքվի նոր հարձակմանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մարտունեցին չի փոշմանի, եթե Արման Թաթոյանին ընտրի. մարտունեցի կին

02/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փչացած պղպեղի, վարդերի, ելակի դիմաց վճարելով՝ Փաշինյանը քվե՞ է ակնկալում

02/06/2026
Նորություններ

Ա՛յ տղա, լսի. Թաթոյանը երբեք չի անում հայտարարություններ՝ առանց փաստերի. ինձ դատի չտվողի. Արման Թաթոյանն՝ Ալեն Սիմոնյանին

02/06/2026
Նորություններ

Ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները կվաճառվեն ԵՄ-ում. Պապոյան

02/06/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանն Ադրբեջանի հետ սահմանին զրահատեխնիկա և ուղղաթիռներ է տեղակայել՝ սպասելով Հայաստանի վրա Բաքվի նոր հարձակմանը

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական