Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկրայինի սահմանը հատեց մահկանացու Վան Սողոմոնյանը

Անահիտ Հովսեփյան
07/06/2024
- 7 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
172
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես տեսել եմ, թե ինչպես են արվեստի բազմաթիվ սիրահարներ Գերմանիայում պտտվում նրա նկարների, գույների՝ հատկապես վառ դեղինի, համարձակ կարմիրի ցոլարձակ գգվանքի շուրջ, տեսել եմ, թե ինչպես են ցուցասրահում երկար կանգ առնում  որսալու նրա խոհը, անշարժ սեւեռումով գտանելու՝ պլաստիկական սինթեզի «միջոցով» աշխարհի հետ զրույց ծավալող նրա հղացած անզուգական նորարար առարկաների մեջ   արվեստի աշխարհն իրենց շաղկապող թելը: Տեսել եմ, թե ինչպես են շոյել նրա մատների տակ շունչ առած կավը, որ խեցեգործության հրաշալի նմուշ է դարձել…

Տեսիլքների եւ երազների լուսեղեն պատկերներ որոնող, իրականի եւ տիեզերականի գունաբաժանը տեսանող, ու մեր ընկալումը ազգայինի ու համամարդկայինի ամբողջականության հասցնող վարպետը՝ Վան Սողոմոնյանը հունիսի 5-ին հրաժեշտ տվեց այս աշխարհին:

Ուր ներկա էր լինում, հագեցնում էր միջավայրը. Թիֆլիսյան առոգանությամբ նրա հայոց լեզուն, լայնեզր գլխարկը, պարթեւ հասակը տարաշխարհիկ ձգողականություն էր ստեղծում: Այդ մագնիսը աշխարհի բազմաթիվ թանգարաններում ցուցադրվող նրա ձեռքի ու մտքի ստեղծածի մեջ, բարեբախտաբար շարունակվում է, Վիսբադենից տարիներ առաջ Երեւանում վերջնական հանգրվան գտած նրա արվեստանոցում դեռ շատերին է գերելու, բացահայտել տալու արդի կերպարվեստի հսկաներից մեկի մտաշխարհը, տիեզերական անչափելի բովանդակությամբ:

«Ազգ»ի անկեղծ ցավակցությունը Վան Սողոմոնյանի տիկնոջը՝ նկարչուհի, բանաստեղծական գրքերի հեղինակ Նոնա Գաբրիելյանին, դստերը՝ նկարչուհի Լիլիթ Սողոմոնյանին, թոռանը՝ նկարիչ Գայ Ղազանչյանին, փեսային՝ նկարիչ Գագիկ Ղազանչյանին:

Վան Սողոմոնյանի հուղարկավորությունն այսօր՝ հունիսի 7-ին,  ժամը՝ 13:00 Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցուց:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սեսար Վեաս Վալենսիա. Չիլիից Հայաստան՝ դուդուկի հանդեպ սիրով

Հաջորդ գրառումը

Դեսպան Աղաեւը հրեաների իրավունքը բա՞րձր է դասում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Դեսպան Աղաեւը հրեաների իրավունքը բա՞րձր է դասում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական