Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Տասը հայտնությունը»՝ քսան տարի անց

17/02/2023
- 17 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Միայն շատ արժանիքներ ունեցող արվեստագետը կարող է մոտենալ եւ շփվել Կոմիտասի արվեստի հետ: Վահան Արծրունին այն սակավաթիվ արվեստագետներից է, որ կարողացել է արժեքավորել Կոմիտասին իր ստեղծագործությունով:

Արթօ Չաքմաքչյան, քանդակագործ, 2004

Փետրվարի 6-ին բացառիկ համերգով նշվեց երգահան եւ երաժիշտ Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Հայտնություն» ալբոմի 20-ամյակը:  Իրադարձությունը պատմական է մի քանի առումներով. նախ՝ առաջադեմ աշխարհում ընդունված այս ձեւաչափը, երբ ունկնդրի ներկայությամբ կատարվում է բարձրակարգ ստուդիական ձայնագրություն, արդեն սկսում է արմատավորվել Հայաստանում: Ապա՝ սա թերեւս մեզանում առաջին դեպքն է, երբ նշվում է երաժշտական ամենանշանակալի եւ ազդեցիկ ալբոմներից մեկի (այն 2003-ին ճանաչվել է տարվա լավագույն ալբոմ) քսանամյակը, ընդ որում՝ դրա ամբողջական երգացանկի կատարմամբ, ինչը համաշխարհային թրենդ է: Եվ հետո՝ աննախադեպ է երաժիշտների ընդարձակ կազմը՝ Վահան Արծրունի, «Վելվետ» լարային քառյակ, Նելլի Մանուկյան, Նարեկ Ավագյան (ֆլեյտահարներ), Արթուր Մոլիտվին (բաս կիթառ), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Նոր Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբ (խմբավար՝ Կարինե Եզեկյան): Միասին հանդես եկան ե՛ւ այն երաժիշտները, որոնք 20 տարի առաջ մասնակցել են ձայնագրությանը, ե՛ւ նրանք, որոնց հետ Արծրունու համագործակցությունը սկսվել է վերջին տարիներին, ե՛ւ տեղի ունեցավ երիտասարդ երգչուհու բեմական առաջնախաղ: Իր իսկ խոստովանությամբ՝ Արծրունին 16 տարեկանից սկսել է Կոմիտասի բանաստեղծությունների տեքստերով երգեր գրել, որոնք էլ հետագա տարիների ընթացքում կուտակվելով՝ կազմել են ալբոմը: Այն ձայնագրվել է խառը կազմով՝ ակադեմիական, ժողովրդական եւ ռոք երաժշտությունների հնչողության զուգակցմամբ: Երգահանի խոսքերով՝ ալբոմը հայեցակարգային է եւ ներկայացնում է Կոմիտասի բանաստեղծական աշխարհը՝ արվեստի տարբեր միջոցներով: Այն բացառիկ համագործակցության արդյունք է. ներդիրի յուրաքանչյուր էջի համար գծանկարներ եւ քանդակների լուսանկարներ է տրամադրել Արթո Չաքմաքչյանը, հարյուրամյա կոմիտասագետ Հակոբ Ասատուրյանը գրել է Կոմիտասի կենսագրական տեքստը, իսկ ալբոմի թողարկումը եղել է «Նարեկացի» արվեստի միության» եւ Նարեկ Հարթունյանի անդրանիկ մշակութային նախաձեռնությունը: Ալբոմի ձայնագրությանը մասնակցած երաժիշտները (Աննա Մայիլյան, Գեւորգ Դաբաղյան, Մերուժան Տեր-Մինասյան, Արման Մանուկյան, Նաիրա Աբրահամյան եւ ուրիշներ) այսօր սիրված եւ ճանաչված անուններ են Հայաստանում եւ արտերկրում: Դավիթ Դրամբյանը Արծրունու առաջարկով լարայինների գործիքավորումը կատարել է վերջինիս կիթառային նվագակցման տեխնիկային հնարավորինս մոտ, ինչը նույնպես նորարարական մոտեցում է: CD-ալբոմը երեք անգամ վերահրատարակվել է ԱՄՆ-ում, դրանում ներառված ստեղծագործությունները հնչել են աշխարհի բազմաթիվ երկրներում, Երեւանի գրեթե բոլոր համերգային հարթակներում՝ Հայաստանում գործող բոլոր նվագախմբերի մասնակցությամբ:

Արծրունու խոսքերով՝ իրեն հատկապես գրավել է Կոմիտասի բանաստեղծությանը բնորոշ  քնարական, պատկերային մտածողությունը եւ երաժշտականությունը: Սա այն միակ տիրույթն է, որտեղ Կոմիտասը ներկայանում է միայն որպես հորինող, այլ ոչ բանահավաք, երաժշտությունը մշակող կամ գործիքավորող:

Խորհրդանշական է, որ համերգը տեղի ունեցավ Արծրունու համար հարազատ վայրում՝ Հայաստանի հանրային ռադիոյում (նա «Երաժշտական եռանկյունի» հաղորդաշարի հեղինակն ու վարողն է), այն էլ՝ 6-րդ ստուդիայում, որտեղ տասնամյակներ շարունակ ձայնագրվում էին մեր երաժշտական լավագույն գոհարները՝ ռադիոյի «Ոսկե ֆոնդը» համալրելու համար: Համերգը նախաբանեց գրականագետ Անի Փաշայանը՝ ներկայացնելով Կոմիտաս բանաստեղծին: Նա շեշտեց, որ Վահան Արծրունու՝ կոմիտասյան բանաստեղծությունների հիման վրա գրած երգերը քսան տարվա ընթացքում մշտապես հնչել են մեծ եւ փոքր բեմերից, ինչը կարեւոր իրողություն է. «Մենք գործ ունենք ուժեղ բանաստեղծի հետ: Բոլորս տարված ենք նրա մեղեդային աշխարհով, սակայն նա նույնքան զորեղ է բանաստեղծության մեջ»: Փաշայանը Կոմիտասի բանաստեղծությունների մեջ առանձնացրեց «սիրո քնարերգությունը,  գյուղերգը եւ անսահման բնությունը, բնության ձայները, բնության խայտանքը եւ մեղեդին, որ պիտի անպայման վերածվեր երաժշտության»: Նրա խոսքերով՝ Վահան Արծրունին խորապես ըմբռնել է Կոմիտասի բանաստեղծական տեքստի ասելիքը: «Իհարկե, երկուսին միավորում է նաեւ խորունկ լավատեսությունը. ի՞նչ արվեստ, եթե այն չունի լույսի ճանապարհ»:

Համերգի սկզբից եւեթ՝ Արծրունու կիթառի եւ Մանուկյանի ֆլեյտայի քնարական զուգանվագի ներքո հանդիսատեսն ասես հոգեկան մաքրագործման ճանապարհ է անցնում («Ես եմ»): Կանացի պարտիաները հնչեցին երիտասարդ երգչուհի Վարդուհի Թորոյանի հմայիչ դեբյուտային կատարմամբ: Բաս կիթառահար Արթուր Մոլիտվինը, որի փայլուն նվագը բախտ եմ ունեցել լսելու տարիներ առաջ՝ «Արծրունի» պրոգ-ռոք նախագծի համերգների ժամանակ, յուրահատուկ հնչողություն հաղորդեց համերգին իր հեղինակային կատարողական տեխնիկայով (կոնտրաբասային նմանակում): Մարդահոծ դահլիճը մեծ ջերմությամբ ընդունեց անվանի դուդուկահար Գեւորգ Դաբաղյանի կախարդիչ նվագը: Համերգին հատուկ հմայք էր հաղորդում «Շողակաթ» մանկական երգչախմբի ձայնակցությունը, ինչը վաղուց ծանոթ եւ սիրված երգերին առանձնահատուկ երանգներ էր հաղորդում («Բաղձանք», «Ճանապարհ», «Պատրանք», «Նոճիներ եւ մայրիներ», «Իբր զարդ»): Երգչախմբի կազմում էին նաեւ 20 տարի առաջվա՝ առաջին կազմի անդամներից մի քանիսը, որոնք արդեն վաղուց չափահաս են, սակայն սիրով միացել էին համերգին: 

Հատկանշական է եւ ողջունելի ներկայիս դժվարին պայմաններում այսպիսի լուսավոր իրադարձության կայացումը, առավել եւս՝ քանի որ այն կհիշվի երկար ժամանակ եւ հոգու մեծագույն բերկրությամբ:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ Դավիթ Ջոթյանի

Նախորդ գրառումը

Ցավակցություն

Հաջորդ գրառումը

Հիբլա Գերզմավա… Ելենա Վարդազարյան…

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հիբլա Գերզմավա... Ելենա Վարդազարյան...

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական