Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սոֆյա Խանդամիրովա. «Հպարտ եմ, որ իմ երակներով հայկական արյուն է հոսում»

Արծվի Բախչինյան
04/07/2025
- 4 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ – Ռուսական թատրոնի եւ կինոյի դերասանուհի Սոֆյա Խանդամիրովան (ծն. 1991, Մոսկվա) վստահորեն համադրում է թատերական դպրոցը կինեմատոգրաֆիական բազմազանությանը: Մանկուց զբաղվել է երաժշտությամբ, ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, 2013-ին՝ Շչուկինի անվան թատերական ուսումնարանը: 2013-2015 թթ. համագործակցել է «Ստանիսլավսկու էլեկտրոթատրոնի» հետ, հանդես գալով դասական եւ ժամանակակից երկացանկում: Նրա կինոդեբյուտը տեղի է ունեցել 2014-ին: Խանդամիրովան ակտիվորեն նկարահանվում է ժամանակակից մելոդրամաներում եւ թրիլերներում, գլխավոր դերեր է կատարել «Ինչպես բաժանվել միլիոնատիրոջից», «Կազակները», «Աննա Կարենինա. Վրոնսկու պատմությունը» (բեմադրիչ՝ Կարեն Շահնազարով) կինոնկարներում, «Ակումբ՝ ըստ հետաքրքրությունների», «Ինչպես էինք սիրում իրար», «Առանց Մենդելսոնի», «Ճակատագրի շրջադարձը», «Աննա Կարենինա» եւ այլ մինիսերիալներում:

–Հարգելի՛ Սոֆյա, որպես նոր սերնդի դերասանուհի՝ ինչպե՞ս եք գնահատում դերասանի արհեստը եւ արվեստը 21-րդ դարում:

-Չեմ կարծում, թե դերասանի արհեստն այժմ էականորեն տարբերվում է ավագ սերնդի դերասանների կատարածից: Քանի որ աշխատանքի հիմքը նույնն է: Ես նույնպես աշխատում եմ «իմ հոգուց՝ դեպի հանդիսատեսի հոգին» սկզբունքով: Միգուցե փոխվել է աշխատանքային արագությունը, քանի որ սերիալների նկարահանումների ժամանակաշրջանի ռիթմը լրիվ ուրիշ է: Եվ, իհարկե, փոխվել են նյութի որակը՝ սցենարները: Բայց դա առանձին թեմա է: Սա նման է մարաթոնի, երբ քիչ ժամանակ կա, երբեմն՝ ընդհանրապես չկա՝ վերլուծության կամ, առավել եւս, փորձի համար, բայց քո մեջ պետք է բազմաթիվ խնդիրներ պահես:

Բայց եթե սովորում ես աշխատել այդպիսի պայմաններում եւ այդ ռիթմով, դառնում ես «ունիվերսալ զինվոր», քեզնից ոչինչ դուրս չի մնում: Դա, իհարկե, թատերական բուհերում չեն սովորեցնում, այլ ձեռք ես բերում միայն փորձով:

Որքան շատ ես լինում նկարահանման հրապարակում, այնքան այդ հմտությունը կայանում ու զարգանում է: Արագ ռեակցիա, ինֆորմացիայի արագ մշակման ունակություն:

–Դուք շատ վառ եւ հիշվող արտաքին ունեք: Ինչպես հայտնի է, գեղեցկուհի Էլիզաբեթ Թեյլորը մի անգամ խաղացել է տգեղ կնոջ դեր եւ փայլուն է կատարել այն: Իսկ ձեզ երբեւէ վիճակվե՞լ է մարմնավորել նման հերոսուհու: Եթե ոչ, պատրա՞ստ եք ընդունել նման մարտահրավեր:

-Ձեր ասածը ճիշտ է՝ վառ ու հիշվող: Ես հանգիստ եմ վերաբերվում իմ արտաքինին: Իմ անհատականությունը հեռու է ժամանակակից գեղեցկության չափանիշներից: Ինչպես ասել է իմ ուսուցիչներից մեկը. «Սո՛նեչկա, քո դեմքը նախորդ դարից է»:

Ինձ համար հարցը նույնիսկ այն չէ՝ իմ հերոսուհին գեղեցի՞կ է, թե ոչ, այլ՝ պատմությունն ու կերպարն արդյո՞ք հետաքրքրական են: Ես չեմ ուզում խաղալ հիմար ու պարզունակ պատմություններում: Իմաստ ունի՞ արդյոք պատմությունը. ահա՛ գլխավոր հարցը: Կինոխցիկի առջեւ գտնվելն ու պարզապես տեքստ վերարտադրելն ինձ ուրախություն չի պատճառում: Ես արդեն մեկ անգամ նման զիջման գնացել եմ ինքս ինձ հետ եւ հասկացել եմ, որ այդպես երկար չեմ դիմանա: Նույնիսկ ուզում էի հեռանալ իմ մասնագիտությունից: Բայց ես սիրում եմ կինոն, եւ հիմա այլեւս զիջումներ չեն լինելու:

–Դուք մարմնավորել եք Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտայի» Մարգարիտային: Այս կերպարը եւ հենց գործը բազմաթիվ, երբեմն՝ հակասական մեկնաբանությունների առիթ է տալիս: Ինչպիսի՞ն էր ձե՛ր Մարգարիտան: Ո՞վ է նա ձեզ համար:

-Իմ Մարգարիտան ներկայացվել է ուսումնական թատրոնի բեմում, մեկ հատվածի մեջ: Փոքր աշխատանք էր, այդ պատճառով չեմ կարող ամբողջությամբ պատասխանել ձեր հարցին: Բայց ես շատ կցանկանայի մարմնավորել Մարգարիտային, կինոյում թե թատրոնում՝ կարեւոր չէ: Մարգարիտան ինձ համար կնոջ էությունն է՝ այն, թե ինչպիսի փոխակերպումների է ընդունակ նա սիրո համար:

Սոֆյա Խանդամիրովայի հայ նախապապը եւ իսպանուհի նախատատը զավակների հետ

–Դուք նկարահանվել եք «Քամու հիշողությունը» մելոդրամայում՝ ֆրանսիացի, թուրք եւ վրացի կինոգործիչների համատեղ նախագծում, գլխավոր դերում, որը կատարել եք թուրքերեն: Ինչպե՞ս եք տիրապետել այդ լեզվին:

-Իրականում մինչ այս նախագիծը մասնակցելը ես չգիտեի թուրքերեն: Ես միակ ռուսն էի այդ նախագծում եւ թուրքերեն սովորեցի զրոյից: Ի դեպ, գրեթե երեք ամիս անց արդեն հասկանում էի լեզուն եւ նույնիսկ բավական լավ շփվում կենցաղային մակարդակով: Զարմանալի պատմություն էր: Իմ հերոսուհու անունը Մարիամ էր, եւ իմ մեծ տատիկին նույնպես Մարիամ էին կոչում՝ Մարիա Վահանի Խանդամիրովա: Իսկ ֆիլմի ռեժիսորը՝ Օզջան Ալփերը, հայկական ծագմամբ թուրք է: Նա պատկանում է համշենահայերի համայնքին: Այս ֆիլմը ճակատագրական եղավ ինձ համար: Ես շնորհակալ եմ Աստծուն այդ փորձառության համար: Հասկացա՝ ինչ է նշանակում «մեծ կինո» եւ պատիվ ունեի մասնակցել դրան:

Ի դեպ, ֆիլմի գլխավոր հերոսը թուրքիացի հայ Արամն է՝ բանաստեղծ եւ լրագրող: Երկրորդ աշխարհամարտի ավարտին նա հարկադրված է լինում փախչել հայրենի վայրերից՝ խուսափելով գնդակահարվելու վտանգից: Կինոնկարը ներկայացնում է որոշ իրադարձություններ, որոնք Թուրքիան կցանկանար ջնջել իր պատմությունից: Արամն ուղևորվում է Վրաստան, և ճանապարհին նրան կրկին այցելում են հիշողություններ այն անցյալի մասին, որը նա երբևէ փորձել էր մոռանալ:

–Ձեր մասին գրում են, որ խուսափում եք հրապարակայնությունից եւ հազվադեպ եք խոսում անձնական կյանքից: Բայց այսօր կցանկանայի խնդրել՝ պատմել ձեր հայկական արմատների մասին: Խանդամիրյաններն արցախյան ազնվական տոհմ են: Հայ մշակույթի պատմության մեջ հայտնի է Շուշիի «Խանդամիրյան թատրոնը», որը 1891-ին հիմնադրել է Մկրտիչ Խանդամիրյանը: Այս եվրոպական տիպի թատրոնը դարձել է լեռնային քաղաքի կարեւոր մշակութային կենտրոնը, որտեղ հյուրախաղերով հանդես էին գալիս ռուսական եւ ուկրաինական թատերախմբեր: Ցավոք, 1905-ին կովկասյան թաթարներն այրել են թատրոնը: Ենթադրում եմ, դուք սերում եք այս գերդաստանից:

-Ինձ հայտնի է, որ իմ նախա-նախապապը՝ բժիշկ Վահան Ֆեռնանդի Խանդամիրովը, ապրել եւ աշխատել է Բաքվում: Ես նույնիսկ Բաքվի արխիվներում գտել եմ նրա ապրած փողոցի անունը, տան համարը եւ այցելության ժամերը: 1915-ին, տատիկիս պատմելով, նրանք փախել են Բաքվից: Վահանի կինը՝ Սոֆյան (ի դեպ, ինձ անվանակոչել են ի պատիվ նրա), իսպանուհի էր: Նրանք ծանոթացել են Գերմանիայում՝ ուսման ընթացքում: Վահանն ուսանել է բժշկություն, Սոֆյան՝ դեղագործություն: Սոֆյայի հայրն Իսպանիայում տնօրինել է դեղատներ, ընտանիքում եղել են երեք քույր: Մեր ազգականները փորձել են արխիվներից ավելին իմանալ նրանց ընտանիքի մասին, բայց ոչինչ չեն գտել: Միայն գիտենք, որ մեր իսպանացի նախապապի անունը եղել է Խուան դե Էլորսա:

Սոֆյա Խանդամիրովան «Ռուսական զվարճագնացք» սերիալում

–Քննադատների կարծիքով՝ ձեր դերասանական խաղը բնորոշվում է ներքին զսպվածությամբ, արտահայտչականությամբ եւ խորությամբ: Զգո՞ւմ եք արդյոք, որ ձեր հայ-իսպանական ծագումն ազդեցություն է թողել ձեր անհատականության եւ ստեղծագործական ոճի ձեւավորման վրա:

-Կարծում եմ՝ այո: Ինչպես ասում են՝ արյունը ջուր չի դառնում: Հայկական եւ իսպանական արյանն ավելացնեմ նաեւ կազակականը: Տատիկիս հայրը կուբանյան կազակ էր: Իմ ողջ զսպվածության հետ մեկտեղ՝ բավական պայթունավտանգ խառնվածք ունեմ: Շատ շարժուն նյարդային համակարգ, բայց՝ զուսպ:

–Եղե՞լ եք Հայաստանում կամ Իսպանիայում: Եթե այո, զգացե՞լ եք երբեւէ նախնիների կանչը:

-Չեմ եղել Հայաստանում, չեմ եղել Իսպանիայում, բայց Հայաստանի հանդեպ ավելի մեծ ձգտում եմ զգում: Հույս ունեմ՝ շուտով կհայտնվեմ այդտեղ: Հպարտ եմ, որ իմ երակներով հայկական արյուն է հոսում: Ուզում եմ ավելի շատ իմանալ իմ արմատների մասին…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Գիտաժողով՝ նվիրված հայ արվեստին Հայրենական պատերազմի տարիներին

Հաջորդ գրառումը

Իրան-Իսրայել հակամարտության անդրադարձումը Հայաստանի վրա

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Իրան-Իսրայել հակամարտության անդրադարձումը Հայաստանի վրա

Լրահոս

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական