Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սուսան Ավանեսյանի «Հերոսամարտ» նկարաշարը` զգայուն վրձնով

Մարիետա Խաչատրյան
31/05/2024
- 31 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Նկարչուհի Սուսան Ավանեսյանին դիմանկարի ժանրը հնարավորություն է տվել իրականացնել վաղուցվա մտահղացումը` ստեղծել մեծ շարք, որտեղ կներառվեն տարբեր ժամանակաշրջաններում ապրած եւ հայ ժողովրդի կյանքում մեծ ներդրում ուեցած մարդկանց` հայի լավագույն տեսակի դիմանկարները: Նվիրյալների, որոնք չեն խնայել իրենց ունեցած ամենաթանկ բանը` կյանքը հանուն երկրի ու ժողովրդի: Այդ տեսակին գտնելու եւ արժեվորելու համար նախ պետք էր ուսումնասիրել երկրի ու ժողովրդի պատմությունը, այդ պատմությունը կերտած հերոսների կենսագրությունը:

Սուսան Ավանեսյանի` տարիներով ստեղծված եւ «Հերոսամարտ» խորագիրը կրող դիմանկարների ցուցահանդեսը բացվել է Հայաստանի Նկարչի տանը:: Միանգամից ասենք` սովորական դիմանկարներ չեք տեսնելու, եթե այցելեք ցուցահանդես: Տեսնելու եք հայերիս համար թանկ ու կարեւոր, նշանակալից եւ գնահատելի մարդկանց դիմանկարներ: Այդ մարդիկ նկարչուհու հերոսներն են դարձել: Հերոսներ` նախ բառի իսկական, ապա նաեւ փոխաբերական իմաստներով:Հերոսների դեպքում դա Նժդեհն է, Արամ Մանուկյանը, Կոմանդոսը, Լեոնիդ Ազգալդյանը,44-օրյա պատերամում նահատակված մեր հերոսները, տարբեր ժամանակներում փայլատակած մեր շատ քաջեր: Նկարչուհու հերոսներն են դարձել նաեւ մեր ոլորտային խորհրդանիշները, մշակույթի, պատմության, գրականության նշանակալից դեմքեր` Արտակ Մովսիսյան, Պարիս Հերունի, Կոմիտաս, Զապել Եսայան, Անդրանիկ, այլք: Նկարչուհու շարքը հիանալի մտահղացում է` դիմանկարների միջոցով ներկայացնել հայ հերոսների քաջագործությունները, մեր պատմության, մշակույթի, գրականության նշանակալից ակնթարթները, երեւույթները` դրանց ստեղծողների դիմանկարների միջոցով, այդ դիմանկարներն առիթ դարձնելով: Մի քանի տասնյակ հիանալի, ջղուտ, միաժամանակ պայծառ շեշտադրումներով դիմանկարները մի ողջ հայկական աշխարհ (նաեւ` այլազգի հերոսների դիմանկարներ կան) ներկայացնող պատումների շարք են` հիշողություններ արթնացնող, իրադարձություններ պատմող, մեր անցյալի եւ ներկայի ազնվագույն պահերն ու դեմքերը հիշեցնող: Դիմանկարները հարուստ ներաշխարհ, հոգու մեծ լիցք եւ մեծ զգացումներ ունեցող մարդկանց աշխարհ է, որ ստեղծել է նկարչուհու զգայուն վրձինը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Միջազգային գիտաժողով բազմակենտրոն աշխարհում Ռուսաստանի լիարժեք ազդեցության եւ ձգողականության կենտրոն լինելու մասին

Հաջորդ գրառումը

Դաստիարակութիւնն ու մեր պատանիները

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Դաստիարակութիւնն ու մեր պատանիները

Լրահոս

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Ատելությունն է ամենակարևոր գործոնը, որը միավորում է փաշինյանական իշխանությանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ. Արման Աբովյան

19/06/2026

Պարզապես պետք է հասկանալ, որ փաշինյանական իշխանությունների գործողությունների տրամաբանությունը թելադրվում է բացառապես արտաքին խաղացողների շահերով, իսկ այդ քաղաքականության հիմնական շահառուն...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական