Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մենք ընձյուղվում ենք»

20/01/2023
- 20 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Պատրաստ եմ արտահայտվել այս թեմայով: Դեռ տասը տարի առաջ ես ոչինչ չգիտեի Հայոց ցեղասպանության մասին, ոչ մի բան: Նշում եմ սա, քանի որ գիտեմ, որ ես միակը չեմ: Իսկ ինչպե՞ս ես իմացա մարդկության պատմության այս ողբերգական էջի մասին: Գեղարվեստական եւ վավերագրական կինոնկարների միջոցով, իհարկե: Եթե իմ տեսած ֆիլմերի մեծ մասը պատմական զգալի մանրամասներ են պարունակում, Լիզա Հակոբյանի եւ Էրիկ Հարաբադյանի «Մենք ընձյուղվում ենք» (We Thrive) վավերագրական կինոնկարը հետազոտում է հայ արվեստագետների՝  Ցեղասպանությունից հետո ստեղծած հարուստ մշակույթն ու երաժշտությունը:

«Մենք ընձյուղվում ենք» ֆիլմը կենտրոնանում է մեկ տասնյակից ավելի հայկական ծագումով ամերիկացի երաժիշտների վրա: Նրանց թվում են Խաչիկ Ղազարյանը, Քիմ Քաշքաշյանը, Դեն Եսյանը, Շոն Բլեքմենը, Արա Թոփուզյանը, Թիա Մեյհեմը, Տանյա Վենոմը, Ռուբիկ Մայիլյանը, Սայմոն Ջավիզյանը, Էլիզա Նիլսը, Չաք Ալկազյանը եւ այլք: Նրանց վկայություններն ամբողջ ընթացքում միահյուսվում են, քանի որ կինոնկարը բաժանված է մի քանի մասի:

Առաջին մասը վերաբերում է արտիստներից յուրաքանչյուրի ծագմանը, ներառյալ նրանց երաժշտական հետաքրքրությունները եւ ժառանգությունը: Երկրորդ մասը պատմում է հայ մշակույթի, պատմության եւ 1915 թվականին թուրքերի՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետ կապված նրանց անհատական, ընտանեկան փորձի մասին: Ի վերջո, Հակոբյանն ու Հարաբադյանը մանրամասնում են, թե ինչպես իրենց մշակույթի ողբերգությունն ու հաղթանակն ազդեցին յուրաքանչյուր արտիստի երաժշտական ոճի ու կատարման վրա:

«Մենք ընձյուղվում ենք» ֆիլմը դիտելու շարժառիթը երաժշտությունն է: Վավերագրական ֆիլմում արտիստներից շատերի նպատակը հայ ավանդական երաժշտությունն առաջին պլան մղելն է: Երաժիշտները շատ փորձառու են, երաժշտության պրոդյուսինգը փայլուն է կատարված, եւ կինոնկարում ներկայացված անձինք շատ հստակ են խոսում այն մասին, թե ինչպես է իրենց մշակույթն ազդել իրենց ստեղծագործության վրա:

Թեեւ երաժշտությունը հստակորեն հայկական է, կարելի է գտնել նմանություններ այդ տարածաշրջանի պարսկական եւ մերձավորարեւելյան երաժշտության հետ: Ընդհանուր ուղղությունը մինորային տոնայնության օգտագործումն է, ինչը կարծես արտացոլում է Ցեղասպանության հիշողությունը կրող ժողովրդի ողբերգական էությունը: Երաժիշտների լեզվով ասած՝ երաժշտական թրթիռները վերածվում են ողբի: Այն ինչ-որ իմաստով ոգեկոչում է զոհվածներին եւ պահպանում է նրանց հիշատակը՝ հուսալով, որ նման ողբերգություններ այլեւս չեն կրկնվի: Շատ արվեստագետներ դեռեւս օգտագործում են հայկական դասական գործիքներ, ինչպիսին է քանոնը (78-լարանի մերձավորարեւելյան տավիղ), մինչ մյուսները հավատարիմ են մնում դասական քրիստոնեական երգերին եւ օրհներգերին՝ հույս ներշնչելու նպատակով:

Այլ արտիստներ կարողացել են ընձյուղվել տարբեր երաժշտական ժանրերում՝ միաժամանակ կապված մնալով իրենց արմատներին: Էլիզա Նիլսը ճանաչված բլյուզ ռոք երգչուհի է, որը տասը ալբոմ է թողարկել։ Թիա Մեյհեմը եւ Տանյա Վենոմը երկվորյակ հարդ ռոք երգիչներ են, որոնք հայտնի են որպես «Venom and Meyhem»։ Չաք Ալկազյանը հայտնի ձայնագրման պրոդյուսեր է, որը երգեր է թողարկել «The Romantics»-ի եւ Էմինեմի հետ:

Ինչպես սկզբում նշեցի՝ «Մենք ընձյուղվում ենք» ֆիլմն ապացուցում է, թե ինչու է այդքան կարեւոր աջակցել անկախ վավերագրական կինոնկարներին: Ինչպե՞ս կարող են մեզանից շատերն ապրել կյանքն առանց անկախ ֆիլմերի (ու նաեւ՝ առանց գրքերի)՝ չիմանալով մարդկության պատմության ողջ ընդգրկումը: Ֆորմալ կրթությունն ընտրում է այն, ինչը կարեւոր է համարում մեզ համար, իսկ մնացած կենսական բացերը լրացնում են նման կինոնկարները:

Կինոգործիչներ Լիզա Հակոբյանը եւ Էրիկ Հարաբադյանը ֆանտաստիկ աշխատանք են կատարել «Մենք ընձյուղվում ենք» ֆիլմում: Նրանք ներկայացնում են ահռելի նյութ եւ կարողանում են ոչ միայն ընդգրկել այդ ամենը, այլեւ ճիշտ տեմպերով առաջ մղել պատումը՝ սիրտը ջերմացնող եւ հուզիչ կերպով:

ԱԼԱՆ ՆԸԳ*

https://filmthreat.com,

4 հունվարի, 2023 թ.

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

* Նյութը հրապարակվել է Film Threat ֆիլմերի անկախ ուղեցույցում հունվարի 4-ին: Ալան Նըգը Film Threat-ի գլխավոր խմբագիրն է: Նա 2013 թվականից հեղինակում է ֆիլմերի ռեցենզիաներ, հարցազրույցներ վարում անկախ կինոգործիչների հետ եւ պարբերաբար լուսաբանում կինոփառատոներ:

Նախորդ գրառումը

Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Եվրախորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայությանն աջակցության համար

Հաջորդ գրառումը

Հուրի Վարժապետեան. «Մեր ծրագիրները շատ են, ժամանակը՝ քիչ»

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ջինա Լոլոբրիջիդա (1927-2023)

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական