Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հառիթ մեծ արվեստագետի հոբելյանի, ի պետս նրա վաստակը քննողների

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

«Սա տղան՝ ազգիս հպարտությունը դառնալու է»

Հովհաննես Այվազովսկի

Չարաբաստիկ 2020-ին լրացավ հայ եւ անվիճելիորեն համաշխարհային կերպարվեստի փառահեղ անուններից մեկի՝ հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, գեղանկարիչ, բեմանկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ, գրքի ձեւավորող, գեղարվեստի քննադատ, պատմաբան, թարգմանիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 160-ամյակը:  2010 թ.՝ մեծ հայորդու ծննդյան 150-ամյակին, Հայաստանի ազգային գրադարանը նախաձեռնել էր հրատարակել «Վարդգես Սուրենյանց»  կենսամատենագիտությունը, սակայն գիրքը լույս ընծայվեց 2021-ին՝ մահվան 100-ամյակին. կազմողը Ազգային գրադարանի երկարամյա աշխատակցուհի, մատենագետ Աիդա Ադամյանն է, խմբագիրը՝ արձակագիր, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը:

Կենսամատենագիտությունն իր տեսակի մեջ եզակի է, ամփոփում է Սուրենյանցի բացառիկ ստեղծագործական ժառանգությունը՝ կյանքն ու գործունեությունը ներկայացնող տպագիր նյութեր՝ գրքեր, հոդվածներ, արխիվային փաստաթղթեր եւ ոչ գրքային հրատարակություններ:  Ներկայացված է նաեւ նկարչի արխիվը, որն ի պահ է տրված Հայաստանի ազգային պատկերասրահին, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին եւ Հայաստանի ազգային արխիվին. ասել է թե՝ մի հոյակապ նվեր սուրենյանցագետներին եւ սուրենյանցասերներին: 

Գիրքը սկսվում է «Կազմողի կողմից» եւ «Առաջաբանի փոխարեն» բաժիններով: Այնուհետ ներկայացվում են մեծ հայորդու կյանքի եւ ստեղծագործության հիմնական  տարեթվերը (մասնակցությունը ցուցահանդեսներին, հետմահու ցուցահանդեսներ): Այս արժեքավոր հրատարակության հետաքրքրական հատվածներից է «Վարդգես Սուրենյանցի մտքերից» հատվածը: Իմանում ենք նաեւ, թե ինչեր են ասել մեծ արվեստագետի մասին հայ եւ օտարազգի գործիչները, որոնց մեջ կան այնպիսի նվիրական անուններ, ինչպիսիք  են Հովհաննես Այվազովսկին, Իլյա Ռեպինը, Մարտիրոս Սարյանը, Ռուբեն Դրամբյանը եւ այլք: Ապա զետեղված են այն հանրագիտարանների, բառարանների, տեղեկատուների, կատալոգների վերնագրերը, որոնցում կան Սուրենյանցին առնչվող հրապարակումներ: Զետեղված են նաեւ պատկերագրքեր, ուսումնասիրություններ, մենագրություններ: Չի անտեսվել նաեւ Սուրենյանցի 150-ամյակի առթիվ տեղի ունեցած միջոցառումների արձագանքը պարբերական մամուլում եւ ԶԼՄ-ում:

Ընթերցողը, կարծում ենք, հետաքրքրությամբ կծանոթանա «Վարդգես Սուրենյանց. հոդվածներ, ելույթներ, նամակներ», «Հոդվածներ պարբերական մամուլում» (ամենածավալուն բաժինը) եւ «Վարդգես Սուրենյանցը` թարգմանիչ» բաժիններին: Տեսնում ենք նաեւ սուրենյանցական արվեստը ոչ գրքային հրատարակություններում (ազդագիր, բացիկ, բուկլետ, գրաֆիկա, թվային կրիչ, լուսանկար, հրավիրատոմս, նամականիշ, բնօրինակ, վերատպություն, օրացույց): Նշված են նաեւ Վարդգես Սուրենյանցի մասին նկարահանված ֆիլմերի (վավերագրական) վերնագրերը: Մեր կարծիքով, հատկապես հետազոտողներին կհետաքրքրի «Վարդգես Սուրենյանցի արխիվը ԳԱԹ (իմա՝ գրականութան եւ արվեստի թանգարանում)-ում (պիեսների թարգմանություններ, նամակներ, տպագիր նյութեր) բաժինը: Եվ բնականաբար կենսամատենագիտության մաս են կազմում Սուրենյանցի գեղանկարչական աշխատանքների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի  ազգային պատկերասրահում, Գյումրիի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում (Սուրբ Յոթ Վերք եկեղեցի), Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում պահվող, եւ գրաֆիկական աշխատանքների՝ Ա. Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» գրքի նկարազարդումների էսքիզներ (1897-1899), Օսկար Ուայլդի հեքիաթի նկարազարդումների էսքիզներ (մոտ 1907-1908), Հայկական ժողովրդական հեքիաթների նկարազարդումների էսքիզներ (1905, 1913-1914), գրաֆիկա, գծանկար, գուաշ, թատերական ձեւավորումներ, հանդեսների կամ թերթերի ձեւավորման էսքիզներ, նոտաների ձեւավորման էսքիզներ, Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարների հատվածների ընդօրինակություններ (1890-1891), Յալթայի հայկական եկեղեցու որմնանկարների էսքիզներ (մոտ 1907-1917) եւ այլն, ցանկերը: Ներառված են նաեւ Սուրենյանցի՝ Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) ցուցադրվող գործերի վերնագրերը: Նկարչի` ՀԱՊ-ի ձեռագրահուշագրային բաժնում պահպանվող ստեղծագործությունների ցանկը եւս կա: «Վարդգես  Սուրենյանցի անձնական արխիվը ՀԱՊ-ի Ֆ-128-ում (նամակներ, նամակներ Սուրենյանցի  մասին, Վ. Սուրենյանցի նամակները տարբեր անձանց, նամակներ Վ. Սուրենյանցին)» եւ «Հայաստանի ազգային արխիվում պահպանվող փաստաթղթեր» բաժինները, կարծում ենք, առաջին հերթին կհետաքրքրեն հետազոտական աշխատանք կատարողներին: Գրքում ներառված են նաեւ էլեկտրոնային կայքերում զետեղված նյութերի վերնագրերը: Ինչպես բոլոր կենսամատենագիտությունները, սույնը եւս ունի անձնանունների ցանկ: Անձնանունների ցանկին հաջորդում է «Ստեղծագործությունների վերատպություններ» բաժինը:  Վերջում Սուրենյանցի աշխատանքների վերատպություններն են:

Հայաստանի ազգային գրադարանում ապրիլի 18-ին տեղի ունեցավ հիշյալ կենսամատենագիտության շնորհանդեսը, որի ընթացքում մեծ նկարչի ու այս արժեքավոր հրատարակության մասին իրենց սրտի ու գնահատանքի խոսքն ասացին Դավիթ Սարգսյանը, ԵՊՀ հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը,  արվեստաբանության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Սաթենիկ Վարդանյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախագահ Սոս Սահակյանը, Աիդա Ադամյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը: Թամանյանական մասնաշենքի փոքր ցուցասրահում բացվել էր Վարդգես Սուրենյանցի մասին գրականության եւ ալբոմային հրատարակությունների ցուցադրություն: Նկարչի ստեղծագործական ժառանգությունը հանրահռչակելու նպատակով Հայաստանի ազգային գրադարանը Հայաստանի ազգային պատկերասրահի հետ միջմշակութային համագործակցության շրջանակում շնորհանդեսին  ներկայացվող ցուցադրության մաս էր դարձրել Սուրենյանցի «Ծաղկակիրներ» աշխատանքը:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)

Բան. գիտ. թեկնածու

Նախորդ գրառումը

Զաբել Փանոսյանի վերահայտնությունը

Հաջորդ գրառումը

Շնորհավո՛ր 80-ամյակդ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Շնորհավո՛ր 80-ամյակդ

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական