Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ երաժշտարվեստի գեղոնների՝ օրորերգության նմուշների նոր «կյանքը»

ԱԶԳ
14/03/2024
- 14 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
89
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական հին, ներկայումս՝ հազվադեպ կատարվող կամ միայն բանահավաքչական նյութերում պահպանված օրորոցայինների՝ երկու տասնյակից ավելի գեղոնների հավաքածու է առանձին խտասալիկով ներկայացրել օպերային մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դասախոս Մագդա Մկրտչյանը: Սա երգչուհու իրականացրած ծագրերից հերթականն է: Նախորդիվ նա երեւանյան հանդիսականի առջեւ հանդես էր եկել իսպանական երգարվեստի՝ մեզանում երբեւէ չհնչած ստեղծագործությունների կատարմամբ, եւ այդ համերգային երեկոյին նաեւ անդալուզյան օրորոցային էր հնչել: Հերթը հիմա հայկականներին էր: Երաժշտասեր հանրությանը Մ. Մկրտչյանը «Հայկական օրորների գանձարան» անվանյալ խտասալիկը համերգ – զրույցով կներկայացնի մարտի 29-ին Ալ. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի հանդիսությունների սրահում:  

Եթե ուզում ես բացահայտել որեւէ ժողովրդի հոգու ծալքերը, լեզվամտածողության ինչ-ինչ շերտեր, լսիր նրա աշխատանքային երգերն ու օրորոցայինները, որոնցում խտացված են երջանկության, սիրո, կյանքի ճշմարտության եւ երազների միահյուս պատկերացումները՝ մեղեդիների ու խոսքի ներդաշնակ հյուսքերով: Մինչ օրորոցայինների այս հավաքածու – խտասալիկի լույսընծայումն ինձ հայտնի էր մեր հորովելների չքնաղ նմուշները վերջին տարիներին հետեւողականորեն բացահայտելու, մշակելու հանգամանքը: Մարդկային մի կյանքը բավական չէ այդ ողջ հարստությունն ամբողջապես մշակելու համար՝ տարիներ առաջ մեր զրույցներից մեկին փաստել է մաեստրո Սեդրակ Երկանյանը: Ըստ տարածաշրջանների՝ հորովելները «քարտեզագրելու» նրա հետեւողական ջանադրության շնորհիվ այսօր հայ բեմին հնչում են հայ հնագույն երաժշտարվեստի գանձարանի թանկարժեք նմուշներ: Հենց նույն գանձարանից է Մագդա Մկրտչյանը քաղել օրորոցային երգերը, որոնք, ենթադրում եմ, նույնպես մեծ քանակ են կազմում, բովանդակությամբ եւ զգացմունքի տարողությամբ նույնքան խորն ու լեցուն են, եւ ուրեմն, վաղուց է հասունացել դրանց «երկրորդ շնչառություն» տալու, բեմ բարձրացնելու, հայ հանրության սեփականությունը դարձնելու, նաեւ օտարազգիներին մեր արվեստի դարավոր արմատները ցուցանելու պահանջը: Արդի հայ հանրության գեղագիտական ճաշակը վերափոխելու, վերաձեւելու ուղիղ ճանապարհը հենց մեր երաժշտարվեստի մաքրամաքուր աղբյուրներից բխող մեղեդահյուսքերը, բանարվեստը հանրամատչելի դարձնելն է, եւ շնորհակալ է նրանց գործը, ովքեր հանդես են գալիս այդ առաքելությամբ:

Երբ Մագդա Մկրտչյանը ձեռք էր մեկնում հայկական օրորոցայինների նյութի ուսումնասիրությանը, չէր էլ պատկերացնում, թե որքան ծավալուն նյութ կհայտաբերի իր համար: Հիմա, երբ արդեն իր երգացանկում հինգ տասնյակ օրորներ ունի, խոստովանում է, որ ամեն անգամ զարմանք եւ հիացմունք է ապրել՝ հերթական երգը «պեղելիս»: Չէ՞ որ դրանց խոսք ու մեղեդին հորինել են հասարակ գեղջկուհիները, հայ մայրերը, եւ դրանցից յուրաքանչյուրն արվեստի գործ է՝ մնայուն եւ անկրկնելի: «Ժողովրդի տաղանդի, շնորհի արտահայտություններ են, որոնց մեջ խտացված են մեր պատմությունը, կենցաղավարության դրվագները, տվյալ անձի տրամադրությունը, հույզն ու հոգսը, որոշ դեպքերում՝ տագնապները, մի այլ դեպքում՝ խաղաղ հրճվանքը եւ այլն,- ասում է երգչուհին:- Օրորները նաեւ մեր պատմությունն ուսումնասիրելու յուրատիպ ուղեցույց են. դրվագ առ դրվագ, պատկեր առ պատկեր հասկանում ես այն ժամանակաշրջանը, որում ապրել են այդ օրորներն արարողները: Խոսուն են ծնողի՝ իր զավակին տրված պատգամները, առաջին հայացք՝ պարզ, բայց այնքա՜ն զգայացունց, բազմանշանակ են քնքշանքի արտահայտությունները: Շարունակում եմ աշխատանքը Կոմիտասի օրորներն ամբողջականորեն ներկայացնելու ուղղությամբ, շարունակելու եմ օրորոցայինները «պեղելու» եւ դրանցով հայեցի դաստիարակություն տալու իմ աշխատանքը: Դրանք արդեն իսկ ուսուցողական նյութ են դարձել Անահիտ Ցիցիկյանի անվ. երաժշտական դպրոցում, որտեղ ուսուցանում եմ:
Օրորներում երբեմն նորարարություններ եմ ներմուծում: Օրինակ, Ակնի օրորում մենախոսում եմ՝ դրանով խորացնելով ստեղծագործության հուզականությունը, հզորացնելով հանդիսականին հաղորդվող զգացմունքային լիցքը: Սկսյալ անհիշելի ժամանակներից՝ միշտ եւ ամենուրեք, որտեղ եղել է ծնունդ եւ օրոցք, հնչել է օրորոցային երգը, որով հայ կինն իր սիրասուն մանկան գովքն է արել, արտահայտել իր սերն ու գորովը»:

Մագդա Մկրտչանի հետ զրույցին տեղեկացա, որ «Հայկական օրորների գանձարան» խտասալիկով ներկայացնում է պատմական Հայաստանի տարբեր բնակավայրերը՝ Տարոնը, Վանը, Սասունը, Շատախը, Ակնը, Մոկսը եւ այլն: Ինձ համար նորություն էր, որ օրորներ երգել են նաեւ պապերը: Դրանցից է Սասնա օրորը.

«Րուրի գենիմ՝ դու զորենաս,

Դու պըզդիկ իս, բարով մեծնաս:

Րուրի գենիմ, իմ պըզդիկին,

Անդրանիկի քաջ զինվորին:

Հարավ քամին զքի օրորը,

Րուրի, րուրի, րուրի, լաո՛:

Վերին Աստված, կարմիր արեւ,

Զքի հով էնը, րուրի, լաո՛»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներում՝

«Հայկական օրորների գանձարան» խտասալիկը

ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգչուհի Մագդա Մկրտչյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել

Հաջորդ գրառումը

Արժանավորների աննահանջ պաշտպանն ու պահապանը

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Կինո-Թատրոն

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած քուրդ ռեժիսորին

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
Հաջորդ գրառումը

Արժանավորների աննահանջ պաշտպանն ու պահապանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական