Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայի արարող ձեռքը

28/12/2020
- Մշակույթ

[202004309.jpg] [202004308.jpg]

Ազգային գորգերի մեջ ամփոփվում է ժողովրդի մտածողությունը, ազգային նկարագիր տվող մշակութային արժեքը:

Գորգագործական մշակույթը Արցախում խոր արմատներ ունի. այն մեզ տանում է հազարամյակներ առաջ, ներկայացնում հին աշխարհի եւ հատկապես Արցախի հնագույն մշակույթն ու կենցաղը: Շատերին է հայտնի արցախյան բրդյա ձեռագործ գորգերի համբավն ու նշանակությունը: Եվ այս առումով հատկապես պատասխանատու եւ կարեւոր առաքելություն ունի Արցախի Հանրապետությունում իր գործունեությունը ծավալած «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը:

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ այդ ընկերության Ստեփանակերտի եւ Ճարտարի արտադրամասերը վնասվել են արկերի հարվածներից: Շուշի քաղաքը հանձնվեց թշնամուն, այնտեղ մնացին նաեւ ընկերության արտադրական գույքն ու պահեստավորված գորգերը:

«Ամենավատ երազում անգամ չէինք պատկերացնի Շուշիի անկումը, դա նշանակում է Արցախի անկում: Ամենամեծ արժեքը հայրենիքն է, եթե պետք է ընկներ Շուշին, պետք է կորցնեինք հայրենիքը, այլեւս հետաքրքրական չէր արտադրամասը փրկելը»,- ասում է «Ղարաբաղ Կարպետ» ընկերության տնօրեն Սեւակ Խաչատրյանը:

Տնօրենը շեշտում է, որ գորգագործության մեջ կարեւորը մարդիկ են, ոչ թե սարքավորումները: Իրենք ավելի մեծ կորուստներ են ունեցել. պատերազմի ժամանակ զոհվել է ընկերությունում արտադրական կարեւոր գործառույթ կատարող աշխատակիցը, իսկ աշխատողներից ոմանք զոհեր,անհետ կորածներ,վիրավորներ ունեն ընտանիքներում:

«Շուշիի արտադրամասից առայժմ 5 աշխատող է վերադարձել Ստեփանակերտ եւ աշխատում է այնտեղ: Նրանցից 3-ը գորգ են գործում, 2-ըՙ կարպետ: Մոտ 30 գորգագործ Հայաստանում է ապաստան գտել: Մտածում ենք Շուշիի արտադրամասի փոխարեն այստեղ ապաստանածների համար արտադրամաս հիմնել: Դա թողել ենք հաջորդ տարվան, մինչեւ բնականոն հուն վերադառնան մարդիկ»,-նշում է Սեւակը ավելացնելով, որ Արցախում բոլոր պայմանները ստեղծվել էին գորգագործությունը զարգացնելու համար,բայց քանի որ Շուշիի բնակիչները վերադառնալու տեղ չունեն, պետք է նրանց համար մի բան մտածել:

«Միայն հայկական գորգերն են կրկնակի հանգույցով գործվում, որի շնորհիվ դարեր շարունակ պահպանվում են:Դրանցից յուրաքանչյուրը պատմություն ունի, բոլորի նշանակությունն ու բացատրությունը գրառել ենք: Մեր գորգերը նաեւ դրանով են տարբերվում աշխարհում: Զբոսաշրջիկների համար դա շատ հետաքրքրական է, զարմանքով հարցնում են, թե ինչու պետք է գորգի զարդանախշը ինչ-որ բան նշանակի», մեզ հետ զրույցում ասաց փորձառու գորգագործ Հասմիկ Մխիթարյանը, ապա ավելացրեց, որ գորգերի պատմությունը լավ հանրայնացնելը նպաստում է նաեւ վաճառքի ծավալն ավելացնելուն»:

Երկար տարիներ ադրբեջանական գորգահավաքները Արցախի գյուղերից հավաքել են հին` հարյուրավոր տարիների պատմություն ունեցող գորգերը, որոնք այսօր պահվում եւ ներկայացվում են Բաքվի թանգարաններում` որպես «ադրբեջանական հին գորգեր»: Այսօր ադրբեջանցիներն իրենց արտադրության ներկայացման մեջ հպարտանում են Ղարաբաղյան գորգերով` ներկայացնելով այն որպես իրենց սեփականը:

«Ամենակարեւորը մենք կարողացանք տեղ հասցնել, որ արցախյան գորգը հայկական գորգ է եւ ոչ թե ադրբեջանական, կարողացանք հակազդել Ադրբեջանի կեղծարարությանըՙ մշակույթը յուրացնելու հարցում»,- հայտնեց ընկերության տնօրենը:

Հայն այսօր էլ ստեղծում եւ արարում է պահելով իր ազգային դիմագիծը: Նրա արարող ձեռքը կարելի է տեսնել ամենուր:
ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրություն 3-րդ կուրս
Նախորդ գրառումը

Մոնթեի «եթե կորցնենք Արցախը…»-ն աֆորիզմի նշանակություն ուներ իշխանության համար․ Էլբակյան

Հաջորդ գրառումը

Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, թուրքերին 10 մլն 500 հազար փամփուշտ է վաճառել, որը ՀՀ բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում․ Para.tv

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, թուրքերին 10 մլն 500 հազար փամփուշտ է վաճառել, որը ՀՀ բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում․ Para.tv

Լրահոս

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի...

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

16/07/2026

Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան...

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական