Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լեմս Ներսիսյանի «Անկորույս Սյունիք» ցուցահանդեսը՝ որպես հայրենապաշտության պատգամ

ԱԶԳ
26/04/2024
- 26 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանում ազգային գրադարանային շաբաթը մեկնարկեց «Անկորույս Սյունիք» ցուցահանդեսի բացմամբ: Գեղանկարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեմս Ներսիսյանի սյունյաց աշխարհում վրձնած 86 կտավներից ներկայացված էին 58-ը:

«Անկորույս Սյունիք» ցուցահանդեսի բացումն ապրիլյան այս օրերին մի առանձին խորհուրդ ունի: Այն Լեմս Ներսիսյանի արվեստային ընթացքի մի դրվագը լինելով՝ միաժամանակ մարդ-քաղաքացու՝ հայրենիքի հանդեպ սիրո եւ նվիրման յուրատիպ արտահայտությունն է, արձանագրումը մեր սերնդին վստահված այն ժառանգության, որ անհիշելի ժամանակներից արյամբ ու քրտինքով պահվել, պահպանվել է մեր նախնիների կողմից ու ասվել՝ չկորցնե՛լ, չզիջե՛լ, չհաշտվե՛լ պարտության եւ կորստի գաղափարի հետ… Ահա թե ինչու նաեւ «անկորույս…»: Նկարչի խոսքով, այս շարքը նաեւ հայրենաճանաչության նպատակն ունի: Կտավներին հայոց սահմանագծերին լեռ ու ժայռեղեն բարձունքներից զառիվեր ու զառիվայր խուռն ծաղկունքն է, գետերի հորդումը, հեռավոր հորիզոնների գունափոփոխը, խաղաղ բնակավայրերի անդորրությունը, եւ ամենուր՝ բնության գեղանկարչական նրբանուրբ վերծանումներ, որ ներսիսյանական արվեստի անշփոթելի կնիքն են կրում: Այստեղ ներկայացված գործերի մեջ է «Շվանիձոր»-ը:

Այս ցուցադրության գործերին ծանոթանալիս՝ մտովի ակամա տեղափոխվեցի սրանից ուղիղ երեք տարի առաջ, դարձյալ ապրիլի 15-ին, Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը, որ «Էրգիր Ավետյաց» խորագիրն ուներ:

Համաշխարհային մեծության արվեստագետների, գիտնականների, քաղաքական գործիչների, Մեծ մարդասերների մտքերը, որոնցով նրանք դատապարտել են Ցեղասպանությունը եւ հանդես եկել՝ հօգուտ հայության դատի, ներդաշնակորեն տեղ էին գտել կտավների վրա, որոնցում պատկերված էին Արեւմտյան Հայաստան, պատմական Կիլիկիա, Անի եւ Պոնտոս, Բյուրակն եւ Վան, այլուր այցերի ժամանակ նկարչի տեսածն ու զգացածը: Կորստի ցավը, հարկավ, կեղեքել է նրա հոգին, բայց ինչպես Լ. Ներսիսյանն է ասում, շրջել է ո՛չ կորուսյալ վայրերում, այլ տիրոջ զգացողությամբ՝ Ավետյաց, ասել է, թե՝ խոստացված էրգրում: Չկա՛ հրաժարում մեր նախնիների հողից ու ժառանգությունից, չկա՛ հրաժարում հիշողությունից, ինչի մարմնացումն էին նրա կտավները: Այդ էրգիր ավետյացի անքակտելի մասն է մեր անկորույս Սյունիքը, որի ամեն ծեղ հողը, ամեն, անգամ, չոր քարակտորը, էլ չեմ խոսում՝ բարեբեր երկրիս, սահման պահող գյուղակներիս, հայոց պատմության հերոսական դրվագներին առնչվող տեղավայրերի անգամ հիշեցումը պարտավորեցնող ու նաեւ ապրեցնող է: Ահա Լեմս Ներսիսյանի մի գեղանկարը՝«Ծիրանաձորի սահմանին» խորագրով, որն ունի իր բանաստեղծական ընթերցումը.
Փշալարից անդին՝ ծիրանաթույր ժայռեր,

Պղնձահունչ կեսօր եւ ոսկու ցանք,

Բաց փիրուզե լանջեր՝ դեպի գետը հոսող,

Եվ հոգին պարուրող ալեծփանք:

Արաքսի մեջ՝ ոսկու արտացոլանքը պերճ,

Գծագրումը գետի՝ իբրեւ սահման,

Բազալտ ափունք հոխորտ ամուր պատնեշել են

Աշնանը խաղաղված ընթացքը հաշտ:

Սակայն ծածանումը  լուրթ – լեղակ երկնքի

Ո՜վ կարող է կարգել իրեն կամքով,

Սահմանումը մարդկանց վաղուց անարդար է,

Փշալարից վեր եմ փնտրում Աստծուն:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայաստանի էներգետիկան 100 տարի առաջ

Հաջորդ գրառումը

Հայաստանի տնտեսության վիճակը ԵԱՏՄ-ի գագաթաժողովի նախօրեին

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Պերճ Թերզյանի ստեղծագործություններին նվիրված Ժողովածուն

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական