Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիրք, որը փրկում է անցյալը մոռացությունից

29/07/2022
- 29 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Կրտսեր գրչակցիս՝ ռուսերենով ստեղծագործող արձակագիր, բանաստեղծուհի Լիանա Շահվերդյանը մի քանի գրքի հեղինակ է: Ծանոթ եմ նրա ե՛ւ արձակ, ե՛ւ չափածո ստեղծագործություններին: Հեղինակի մտածողությունն առանձնանում է ինքնատիպ պատկերայնությամբ, ժամանակի ոգին զգալու եւ արտահայտելու կարողությամբ, որոնք հնարավորություն են ընձեռում նրան ստեղծելու հոգսերով ու դժվարություններով լի իրական կյանքի պատկերները:

Նա անտարբեր չէ՛ կյանքի երեւույթների հանդեպ: Իր զգացմունքներն ու խոհերը, հույզերն ու մտահոգությունները կարողանում է արտահայտել բանաստեղծական սեղմ խոսքով: Եվ, սակայն, Լիանա Շահվերդյանի պատկերային մտածողությունն ավելի շատ արտահայտված է չափածո ստեղծագործություններում:

Օրերս լույս տեսած նրա  ՀցՍՌ-ՐպՍՌ  վեպը, որին ուզում եմ անդրադառնալ, հստակ ու ճշմարտացիորեն ներկայացնում է ոչ միայն գրողի մտահոգություններն ու տագնապը աշխարհի ու մարդկանց հանդեպ, այլեւ մտորելու տեղիք է տալիս:

Ամբողջ վեպում արտացոլված է մարդկային հարաբերությունների հավերժական թեման, որն ավելի շատ արտահայտված է մակդիրային պատկերայնությամբ՝ մեզ հայտնի ժողովրդական հեքիաթներից ու պատմվածքներից, հին դիցաբանությունից ու առասպելներից: Բավական է նշել վեպում առկա «Օձը եւ թռչնակները» բնութագրական պատկերը, որը ոչ միայն Լիաննա Շահվերդյան գրողի հմուտ գրչի լավագույն վկայությունն է, այլեւ մարդկային հարաբերությունները ճշմարտացիորեն գնահատելու նրա վարպետությունը: Թռչնակների կերպարում նա, անշուշտ, տեսնում է  անօգնական եւ վտանգված ճակատագիր ունեցող մարդկանց, մինչդեռ օձը նրա վեպում ներկայացվում է որպես տիրակալ, իշխող, սպառնացող ու ոչնչացնող: Ահա այս պատկերով նա փորձում է ներկայացնել իրական կյանքը, մարդկային անհավասար ու անարդար հարաբերությունները, չարի ու բարու հավերժական պայքարը:

Հնագույն բոլոր ազգերի հեքիաթներում էլ նույն պայքարն է արտացոլված՝ չարի ու բարու շարունակվող պայքարը, բայց ամենուր էլ հաղթում է բարին, իսկ չարը՝ տապալվում: Լիաննա Շահվերդյանի վեպում պատկերված՝ գիշատիչ օձին կուլ գնացած անմեղ թռչնակներին անվերապահորեն կարելի է համեմատել Հայոց մեծ եղեռնին զոհ դարձած շուրջ երկու միլիոն անմեղ նահատակների հետ, իսկ օձը նրա վեպում՝ նույն բռնակալն է, թուրքն է, որն իր կյանքով է հատուցում կատարած ոճրագործության համար: Հիշենք Սողոմոն Թեհլիրյանի սխրանքը…

Վեպում Շահվերդյանը ներկայացնում է Թիֆլիսը, որտեղ նա ծնվել ու մեծացել է, որտեղ ամեն բան նրան հարազատ է ու սրտամոտ, առաջին հերթին՝ թիֆլիսահայ բարքերն ու հայկական միջավայրը, ներկայացնում է թիֆլիսահայության երեւելիներին, անվանի մտավորականներին, որոնց մասին նրա նկարագրությունները տաք ու հուզիչ պատմություններ են: Դրանք կարդալիս ընթերցողն անափ ջերմություն է զգում:

Վերհիշելով թիֆլիսյան անմոռանալի հուշերը, նա չի մոռանում ներկայացնել նաեւ՝ «ժողովուրդների հորը»՝ հայատյաց  ու մարդակեր Ստալինին առնչվող դաժան պատմությունները եւ նրա իշխանության տարիների բռնությունները: Հեղինակի ուշադրությունից չի վրիպում նաեւ հայ ժողովրդի պանծալի զավակ, 1930-36 թվականներին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի՝ ոճրագործ Բերիայի ձեռքով իրագործված սպանությունը: Շահվերդյանը 1937 թվականի ստալինյան բռնությունները ներկայացնում է թիֆլիսահայ իր ազգականների հիշողությունների ծիրում, խոսում է նրանց լեզվով՝ բացահայտելով ճշմարտությունը եւ վերծանելով իրադարձությունների արյունալի ու սահմռկեցուցիչ շերտերը:

Լիանա Շահվերդյանն իր վեպում չի շրջանցում ժամանակի պատմական իրադարձությունները: Նկարագրելով Ստալինի եւ Բերիայի հայահալած ու հանցագործ քաղաքականությունը, հեղինակն արխիվային արժանահավատ փաստարկներով պատկերում է ժամանակի քաղաքական անբարենպաստ մթնոլորտը: Այդ փաստարկներն ավելի պատկերավոր ու համոզիչ են դարձնում վեպի պատմական ու գեղարվեստական արժեքը: Երկխոսությունների ժանրով գրված վեպը կարդացվում է մեկ շնչով, որովհետեւ հեղինակը կարողացել է գտնել իր ընթերցողի հետ հաղորդակցվելու անկեղծ ու շիտակ ուղին:

Անկասկած կարելի է ասել, որ այս վեպը նոր եւ թարմ խոսք է, մանավանդ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, երբ դարձյալ վերաձեւվում են աշխարհի սահմանները, երբ նորից կյանքի ու մահու պայքարում նահատակվում են հինավուրց եւ քաղաքակիրթ ժողովուրդներ՝ թանկ վճարելով իրենց գոյությունը պաշտպանելու համար: Վեպում նկարագրված պատկերները անցյալի դառն ու արյունալի իրադարձությունների շարունակության արտահայտությունն են: Դա գրողի շիտակ ու համարձակ խոսքն է, որով նա մեզանում ամուր է պահում պատմական հիշողությունը, զգոնության կոչով հուշում մեզ դասեր քաղել պատմությունից՝ զերծ մնալու անցյալի քաղաքական ոչ հեռատես ռազմավարությունից:

Նա նորովի մտածող ու ինքնատիպ ասելիք ունեցող գրող է: Հենց այդպես էլ մուտք է գործել գրականություն, ներկայացել հանրությանը եւ ընթերցող հասարակությանը:

ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր

Նախորդ գրառումը

Վահագն Վերմիշյանին դատապարտել են մահվան. նրան խոշտանգում են. պաշտպան

Հաջորդ գրառումը

Ակադեմիայի պարգեւը՝ հայ գիտնականին

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ակադեմիայի պարգեւը՝ հայ գիտնականին

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական