Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Բաց գիրք» միջազգային գրական մրցանակը՝ ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

ԱԶԳ
14/11/2025
- 14 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնության Սերբական Հանրապետության մայրաքաղաք Բանյա Լուկայում օրերս անցկացված պոեզիայի միջազգային 10-րդ փառատոնի «Բաց գիրք» հեղինակավոր մրցանակը շնորհվել է մեր հայրենակից՝ բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանին՝ նրա գրական-մշակութային եւ թարգմանական գործունեության 50-ամյակի առթիվ: Գրական այդ հեղինակավոր մրցանակը, որը ստեղծվել է շուրջ տասը տարի առաջ, ստացել են ռուս, ամերիկացի, իտալացի, բուլղար, հունգար, ռումինացի եւ չին գրողներ, որոնք իրենց ստեղծագործությունները թարգնանաբար ներկայացրել են սերբ ընթերցողին:

Բանյա Լուկայում անցկացվող պոեզիայի ամենամյա փառատոնն իր շուրջ է համախմբում օտարազգի եւ սերբ գրողների, որոնք կամուրջներ են կերտում ժողովուրդների ու նրանց ազգային գրական հանրույթների միջեւ:

«Բաց գիրք» միջազգային գրական մրցանակը Բաբկեն Սիմոնյանին է հանձնել Սերբական Հանրապետության գրողների միության նախագահ, ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ Պրեդրագ Բյելոշեւիչը: Սիմոնյանի գրական գործունեության ու վաստակի մասին ելույթ է ունեցել սերբ անվանի բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, սցենարիստ, մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ Զորան Կոստիչը: Խոսելով Սիմոնյանի՝ բանաստեղծության դասական դպրոցի ավանդույթներին հավատարիմ մնալու, տաղաչափական արվեստի նրբություններին քաջատեղյակության մասին, բարձր է գնահատել նրա վաստակը ե՛ւ որպես բանաստեղծ, ե՛ւ որպես թարգմանիչ:

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը վարողը սերբերեն թարգմանաբար ներկայացրել է Բաբկեն Սիմոնյանի բանաստեղծություններից: Հեղինակն իր հերթին մի քանի բանաստեղծություն է կարդացել հայերենով՝ ցանկանալով, որ ներկաներն ըմբոշխնեն հայոց բառուբանի հմայքը:

Մրցանակը ստանալուց հետո Բաբկեն Սիմոնյանն իր շնորհակալական խոսքն է ուղղել Սերբական Հանրապետության նախագահին եւ ժյուրիին, ապա ընթերցել իր բանաստեղծական ուղերձը փառատոնին մասնակից բանաստեղծներին՝ կոչ անելով գրավոր խոսքի միջոցով ընդդիմանալ պատերազմներին ու բռնություններին, պահպանել ազգային դիմագիծը, պատմական հիշողությունն ու արժանապատվությունը եւ կամուրջ դառնալ տարբեր ժողովուրդների գրական հանրույթների միջեւ:

Ահա մի հատված Բաբկեն Սիմոնյանի ուղերձից. «Գրողը ոչ միայն իր ժողովրդի, այլեւ ժամանակի խոսնակն է: Նրան է տրված իր ուսերին կրելու աշխարհի հոգսը, ուղղամտորեն ու շիտակ ներկայացնելու իրականությունը: Բոլոր ժամանակներում, երբ հայրենիքը վտանգված է եղել, մեր կողքին են եղել ազգընտիր գրողներն ու մտավորականները, որոնք իրենց խոսքով ու գրչով սատարել են ժողովրդին, հույս ու լավատեսություն սերմանել մատաղ սերնդի հոգում: Շատ հայ գրողներ իրենց հայենասիրական տողերով բազում սերունդներ են կրթել ու դաստիարակել ազգային ոգով՝ Միքայել Նալբանդյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ, Սիլվա Կապուտիկյան, Համո Սահյան: Ես քաջատեղյակ եմ նաեւ սերբական գրականությանը, պատմությանն ու տառապանքներին, որոնք ինձ հիշեցնում են հայ ժողովրդի արյունալի անցյալը եւ դառը ճակատագիրը: Գիտեմ, որ դարեր շարունակ սերբական հողը բզկտվել ու վերաձեւվել է, իսկ սերբերը կյանքի ու մահու կռիվ են տվել այլալեզու բարբարոսների դեմ՝ պաշտպանելու սրբություն-սրբոց հայրենիքը: Այդ ամենը հստակ արտացոլված է սերբ անվանի բանաստեղծներ Պետար Պետրովիչ Նեգոշի, Միլան Ռակիչի, Յովան Դուչիչի, Ալեքսա Շանտիչի, Պետար Կոչիչի, Դեսանկա Մաքսիմովիչի եւ այլոց հայրենասիրական տողերում… Ասել է, թե գրողներն աշխարհի ամենաանհանգիստ սիրտն են, նրանց է բաժին հասել մեր խոցված մոլորակի արնածոր սիրտն ամոքելու առաքելությունը: Նրանք իրենց ստեղծագործություններով նպաստում են խաղաղ ու բարեկեցիկ աշխարհ կերտելուն»:

Բաբկեն Սիմոնյանի բանաստեղծական ուղերձը ջերմությամբ է ընդունվել փառատոնին մասնակից գրողների կողմից: Ուղերձի առանձին հատվածներ տեղ են գտել սերբական զանգվածային լրատվամիջոցներում:

Նախորդ գրառումը

Ձեր վճռական մերժումն արտահայտեք խունտայի նկատմամբ՝ ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով՝ ի պատիվ հոգևոր վերածնունդ ապահովող Վաղարշապատի

Հաջորդ գրառումը

Ալեքսանդր Գրեբեշկով. Պատկերել Հայաստանն իրական գամմայով

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ալեքսանդր Գրեբեշկով. Պատկերել Հայաստանն իրական գամմայով

Լրահոս

41-64-ի մոգությունը

10/07/2026

Ընտրություններից հետո , երբ իշխանության համար առաջնահերթ լուծման բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում`արտահանումների, դիզվառելիքի ներկրման առաջիկա դժվարությունների դեմն առնելու/ ՌԴ-ն...

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026

Մինչ մեր սույն հրապարակումը ուրբաթ՝ հուլիսի 10-ին լույս կտեսնի «Ազգի» տպագիր եւ առցանց տարբերակներով, հնարավոր է տեղյակ լինենք՝ Իսրայելի Քնեսեթը...

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026

Անկարայի գագաթնաժողովի հիմնական ուղերձները Անկարան հուլիսի 7-8-ը հյուրընկալեց ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որն անցկացվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ եւ...

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026

Կաթոլիկական լրատվական գործակալությունը՝ CNA-ն հուլիսի 7-ին քննադատել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. «Ադրբեջանի նախագահ Ալիեւին Բաքվում գովաբանում...

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026

Ուոթերթաունից Ամերիկայի հայկական թանգարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին տեղի է ունենալու ճանաչված վիպասան Քրիս Բոհջալյանի նոր, 26-րդ «Դիլետանտը» գրքի...

«Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին»

10/07/2026

Ֆրանսիական գրական շրջանակներում վերջերս ջերմ ընդունելության է արժանացել Մարինա Յալոյանի «Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին» վեպը: Սա հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընտանեկան պատմության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական