Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աննա Պողիկյան: Անցյալ եւ ներկա, բանաստեղծություն եւ քաղաքականություն

17/04/2021
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ծագումով հայ, եգիպտա-կանադական արվեստագետ Աննա Պողիկյանը բելգիական Գենթ քաղաքի S.M.A.K. Ժամանակակից արվեստի համայնքային թանգարանում իր անհատական ցուցահանդեսով ներկայացնում է բամբակի առեւտրի պատմությունը:

Լինելով մարդկային բարեկեցության մանրակրկիտ ուսումնասիրողՙ արվեստագետը նկարում է հավասարապես անցյալի եւ ներկայի, պոեզիայի եւ քաղաքականության եւ ուրախության թեմաներով ու հանդիսանում է ժամանակակից աշխարհի քննադատ: «Կարճ երկար պատմություն»-ում Աննա Պողիկյանը նոր ինստալյացիաների եւ աշխատանքների միջոցով նկարագրում է բամբակի համաշխարհային առեւտրի պատմությունը:

Բամբակն աճեցվում էր դեռ հնուց եւ դարձավ ամենաառաջին զանգվածային սպառողական ապրանքներից մեկը: Գենտը առանձնահատուկ կապ ունի այս հումքի հետ: Սկսած 18-րդ դարից քաղաքը բամբակ էր ներկրում Արեւելյան Հնդկաստանից, իսկ ավելի ուշՙ Միացյալ Նահանգներից: 19-րդ դարում մանվածեղենի արտադրության մեքենայացման շնորհիվ այն գլխավորեց Եվրոպա մայրցամաքում արդյունաբերական հեղափոխությունը: Մինչեւ վերջերս այն մանվում, հյուսվում եւ դաջվում էր Գենտում ու վաճառվում էր ողջ աշխարհում: Բամբակի արտադրությունը հարստացրեց քաղաքը եւ նրա խոշոր ձեռնարկատերերին, սակայն դա հանգեցրեց մանածագործ բանվորների հանդեպ անարդար վերաբերմունքի, հողի չարաշահման եւ Կոնգոյի բամբակի տնկարկներում հարկադիր աշխատանքի:

Ի հավելումն նոր ինստալյացիայի, որը Պողիկյանը ստեղծել էր Գենտում հատուկ այս նախագծի համար, արվեստագետը կցուցադրի նկարների, կոլաժների, քանդակների եւ գոյություն ունեցող ինստալյացիաների մեծ ընտրանի, ներառյալ «Աղի առեւտրականները» (2015) եւ «Զբոսանք անգիտակցության մեջ»-ը (2016), Տորինոյի Ռիվոլի ամրոցում եւ Փարիզի Պոմպիդու Կենտրոնումՙ նշված կարգով:

Աննա Պողիկյանը 1946-ին Կահիրեում ծնված հայ է, արվեստի գործեր է ստեղծում 70-ականների սկզբից: Նա զարգացրել է մի փորձառություն, որը համապատասխանում է ճանապարհորդող արվեստագետի ավանդույթին, մի բան, որ նրան տարել է մոլորակի ամենահեռավոր անկյունները: Շարժման մեջ լինելը ներշնչման աղբյուր է ու խթանում է նրա խանդավառությունը: Դա նրան ավելի ընկալող է դարձնում աշխարհի փոփոխությունների եվ տարբեր հանգամանքների առանձնահատկությունների հանդեպ:

Որպես լավ կրթված եւ ազատ ոգու տեր մտավորականՙ նա իմաստ է տալիս ուղեւորությանը եւ իրերի փոխկապակցմանը: Մեծագույն հմայվածությամբ ուսումնասիրում է, թե ինչպես կարող են գաղափարների, ապրանքների, մարդկանց եւ դրամագլուխների հոսքերը ձեւավորվել եւ ընթացք ստանալ, բայց նաեւ, թե ինչպես է դա հանգեցնում անհավասարությունների:

Աննա Պողիկյանը բյուրեղացնում է իր փորձառությունը, գրականության ընթերցումը եւ լրահաղորդումները իր նկարներում, կոլաժներում, փորագրած քանդակներում, համալիր ինստալյացիաներում: Նա նկարում է մոմաներկովՙ հնագույն մի եղանակ, որի համար օգտագործվում է գունանյութ եւ մեղրամոմ, որը լույս եւ թափանցիկություն է հաղորդում: Նրա աշխատանքները պարզորեն զննելի են եւ արտահայտիչ, նաեւ կարող են ընթերցվել որպես պատմություններ: Պողիկյանը դրանք օգտագործում է համաշխարհային հիմնախնդիրներ արտահայտելու համար, որը նա մեկնաբանում է իր ուրույն ձեւով եւ հետհղում է անում մարդկանց փորձառությանը, հատկապես նրանց, ովքեր կեղեքումների զոհ են:

ՄԵԽԼԵՆԴ ՅՈՒՆԳԵՐԻՈՒՍ

https://tlmagazine.com<br>Անգլերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին… Սենոր Հասրաթյան

Հաջորդ գրառումը

Գծանկարչի 16-րդ անհատականը

Համանման Հոդվածներ

Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Արամ Անտոնյանի «Մեծ Ոճիրը»` անգլերեն

08/05/2026
08 Մայիսի, 2026

«Եթե + Հպում 2»

08/05/2026
08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026
Հաջորդ գրառումը

Գծանկարչի 16-րդ անհատականը

Ամենաշատ ընթերցվածը

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026

Մենք չունեինք Հայաստանը կործանելու կամ նրա անկախությունը խլելու մտադրությունբռնազավթված Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ «Այսօր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական