Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անդալուզյան երգերի կիրքն ու պերճանքը՝ Մագդա Մկրտչյանի ներկայացմամբ

01/12/2023
- 01 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Իսպանական երգերի կատարումն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հայաստանյան մշակութային կյանքի այս տարվա «նոյեմբերյան» շրջանի ամենացայտուն դրվագներից  մեկը պետք է համարել՝ շնորհիվ օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանի կերտած կերպարի: Այն ստեղծվում էր «խիտ, լիքը» սոպրանոյի, պարային շարժմունքի տարրերի, Սեւիլյայի բարկ արեւի եւ միջերկրածովյան մթնոլորտի, անդալուզերեն բարբառի եւ դասական բանաստեղծության հունչի արտիստիկ հաղորդմամբ: Համերգային երեկոյին կայացավ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Անդալուզյան երգեր» շարքի հայաստանյան պրեմիերան. այդ շարքի՝ ձայնի եւ կիթառի համար մշակումների հետ հնչեցին Մանուել դե Ֆալլայի, Էռնեստո Գրանադոսի, Պակո Պենյայի, Ֆերնանդո Օբրադորսի, Մորաիտո Չիկոյի եւ իսպանացի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ ձայնի, կիթառի, կահոնի եւ դաշնամուրի նվագակցությամբ: «Իսպանական մոտիվներ» խորագրով համերգին Մագդա Մկրտչյանին նվագակցում էին ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Օլգա Խաչիկյանը, կիթառահարներ Ցոլակ Մանուկյանը եւ Վահագն Աշուղյանը, կահոնահար եւ կիթառահար Դավիթ Նիկողոսյանը:

Օպերային բազմաթիվ դերերգեր, այդ թվում՝ 2000-ին Օհան Դուրյանի դիրիժորությամբ ներկայացմանը Լեոնորայի դերում առաջնելույթ՝ Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերայում, Ա. Խաչատրյանի «Ձոն Ցնծության», Վերդիի «Նաբուկո», «Աիդա», Բելլինիի «Նորմա», Շուբերտի «Մարիամի հաղթական երգը», Մոցարտի «Դոն Ժուան» օպերաներում, մենահամերգներ Հայաստանի եւ արտասահմանյան մի շարք հանրահայտ բեմերում (2001-ին ԱՄՆ-ում՝ Dorothy Chandler Pavilion-ում, 2004-ին՝ Բեռլինի Konzerthause-ում, Պոստդամի Nicolaisaa-ում, Հալլեի Handel House-ում, Siemens-Villa-ում, 2005-ին՝ Իտալիայի Դոժերի եւ Յուստինյան պալատներում, 2009-ին՝ Սանկտ-Պետերբուրգի Դ. Շոստակովիչի անվ. ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում եւ այլն), 2005-ին՝ Գերմանիայում Յո. Բրամսի «Ռեքվիեմի», 2006-ին՝ Վատիկանում Բենեդիկտոս Պապ XVI-ի ներկայությամբ միջնադարյան շարականների կատարումներ,- ահա ոչ ամբողջական թվարկումը Երեւանի Սպենիարյանի անվ.օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվ, ոնսերվատորիայի դասախոս Մագդա Մկրտչյանի անցած ստեղծագործական ուղու: Եվ հիմա նոր երկացանկ, նոր կերպար, համերգային նոր ծրագիր, որին, ինչպես խոստովանում է երգչուհին, երկար էր պատրաստվել:
«Ֆեդերիկո Գարսիա Լորկայի պոեզիայի հիման վրա գրված անդալուզյան երգերը Հայաստանում երբեք չեն կատարվել,- ասում է Մ. Մկրտչյանը,- եւ շատ ուրախ եմ դրանք հայ հանդիսականին ներկայացնելու համար: Լորկան նաեւ երաժիշտ է եղել, ոնց ինքն է ասել՝ մինչ պոետ դառնալը երաժիշտ էր: Այս երգերը հարուստ են իրենց ժողովրդական, ազգագրական կոլորիտով, այստեղ կան իսպանական կրքեր, քնարականություն, ողբերգական-միստիկ նկարագրություններ: Թե՛ Լորկան, թե՛ դե Ֆալլան պահպանել են անդալուզյան ճիշտ կատարման ավանդույթները»: Նույն այդ ավանդույթների պահպանմամբ, տեղ-տեղ ընդգծված կրքով, մեջմիջված քնարականությամբ, եւ ամենում՝ դրամատիկ ենթատեքստով երեւանյան բեմից հնչեցին երգերը երկրի, որում լսվում են Ատլանտյան օվկիանոսի եւ Միջերկրական ծովի ալեծփումների եւ փոթորկումների արձագանքները, որում արեւոտ օրերն ամենաշատն են ողջ Եվրոպայում, արեւելքի եւ արեւմուտքի արվեստների համադրումը դարերի պատմություն ունի՝ սկսյալ VIII դարից դեպի Պիրենյան թերակղզի արաբների արշավանքներից:

Իհարկե, ակնկալելի էր նման արտիստիկ որակ երգչուհուց, որը ժամանակին ուսանել է պրոֆեսոր Գոհար Գալաչյանին, Գ. Վիշնեւսկայային, վերապատրաստվել Լ. Պավարոտիի եւ Մերիգգոյի  դասարաններում, անցել Ն. Ֆիգուերի վոկալ վարպետացման դասընթացները: Բայց երբ բեմին անդալուզյան երգի կրքոտության եւ սիրառատության նման «հրավառություն» է, դադարում ես քննել խոսքի, նվագի եւ շարժման նման համահյուսքի՝ հանդիսականի վրա թողած ազդեցության պատճառները, այլ պարզապես վայելում ես արեւելքի եւ արեւմուտքի, տարբեր ազգերի խառնվածքների խմորումից առաջացած յուրահատուկ արվեստի գեղեցկությունն ու հաղորդած դինամիկան:

Համերգին անդալուզյան երգերի հնչմանը սազական հավելումներ էին դաշնակահարի, ապա եւ՝ կիթառահարների մենանվագները: Իսպանական մոտիվներով երաժշտությունը նաեւ թախծություն ուներ, իսկ երգերը ոչ միայն սիրո, խանդի, մրցության, այլ նաեւ խոհեմության, ավանդապահության, պատվի մասին էին: Դրանց շարքում կային օրորոցայիններ, որոնք ոչ միայն մայրական սիրո եւ նվիրման արտահայտություններ էին, այլ նաեւ իսպանական ժողովրդական երաժշտարվեստի եւ ազգային խառնվածքի ցայտուն կնիքն էին կրում:

Համերգի ավարտին Մագդա Մկրտչյանը իսպանալեզու օրորոցայինների շարքը լրացրեց հայկական «Տարոնի օրոր»-ով՝ դրանով, ասես, ակնարկելով իր հետագա ստեղծագործական մտահղացումների մասին:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Շնորհալիական գիտաժողով Լատվիայի համալսարանում

Հաջորդ գրառումը

Սերժ Թանկյանը եւ Մայքլ Գուրջյանը «Օսկարի» հայաստանյան թեկնածու «Ամերիկացի» ֆիլմի եւ այն մասին, թե ինչու է երկիրը «գնում դեպի Արեւմուտք»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Սերժ Թանկյանը եւ Մայքլ Գուրջյանը «Օսկարի» հայաստանյան թեկնածու «Ամերիկացի» ֆիլմի եւ այն մասին, թե ինչու է երկիրը «գնում դեպի Արեւմուտք»

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական