Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես անուն չունեմ…

14/02/2025
- 14 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վառոդի հոտ եմ առնում ու աներեւույթ փշալարի մյուս կողմում դիտում մի մոնոներկայացում,  որի հիմքում Սոնա Վանի ստեղծագործություններն են:

Սիմվոլիստական առանձնահատուկ լուծումներով մոնոներկայացման ավարտին ես մի հանդիսատես էի, որն ուզեցավ բարձրացնել դերասանուհու շնորհներով գետնին հայտնված գլխարկներն ու կախել կախիչից, որտեղից իջեցվել էին: Այդպես էլ արեցի:  Նշանակում է, որ ներկայացումը դիպել է հանդիսատեսի սրտին:

Բանաստեղծուհի, հրապարակախոս, բժիշկ Սոնա Վանի բանաստեղծությունների հիման վրա գրված  պիեսը  ստեղծագործական թիմի անդամների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարճ ժամանակամիջոցում իր շուրջը հավաքեց Կամերային թատրոնի հանդիսատեսին:
 Ինտերակտիիվ թատրոնը վաղուց  զարմանալի երեւույթ չէ, բայց զարմանալի է ակնդրի զգայական ներկայությունն այս դեպքում:  Առանց պայմանականության եւ առանց պարտադրանքի՝ պիեսի հեղինակ, դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանին հաջողվել է հանդիսատեսին լռեցնել բեմին, ինչպես քարանձավի բնաստեղծ արձաններն են լռում գեղեցկորեն, ու լսվում է միտքը ծակող ջրի կաթիլի անըդնհատ ձայնը:
Ուզում էի տեղից վեր թռչել ու միանալ Քեթրին Մանասյանին, «պատերազմ» անունով չարիքը խլեցնել սեւ գլխարկի գնդաձեւության մեջ:

Գույն, ձայն, հոտ, բաբախ, ապրում ու կին, կին որ կռվում է պատերազմի դեմ, կին, որ մենակ է իր հույզերի, ապրումների ու Աստծո երկրային ներկայության մեջ: Դերասանուհու զգայական, արտիստիկ դիմագծերով ամբողջացել է Սոնա Վան բանաստեղծուհու անշփոթելի ձեռագրի ողջ դրամատիկությունն ու շարժապատկերային հյուսվածքը: Կտրուկ անցումների միջոցով՝ սիրուց պատերազմ, պատերազմից սեր ու նորից պատերազմ,  դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը խավարը լույսով գունաբացելով՝ ստեղծել էր բոլորովին նոր հոգեվիճակ: Հերոսուհին որքան անհանգիստ էր, նույնքան հանգիստ էր, որովհետեւ ոչ միայն կին էր, այլ նաեւ իմաստուն էր ու քմահաճ, թելադրող ու ենթարկվող, ենթարկեցնող ու խելագարեցնող:

Սոնա Վանի  բանաստեղծական  հինգ ժողովածուներից  Անուշ Ասլիբեկյանն  ընտրել է բանաստեղծություններն այնպես, որ դրամատիկական նույն առանցքի շուրջ ամբողջանալով՝ հնչում էին ամբողջական մեկ պոեմի ուժգնությամբ: Բանաստեղծությունները հիմնականում «կին» եւ «պատերազմ» թեմաներն էին արծարծում՝ ամենազոր սերը հակադրելով մարդկային դաժանությանն ու անտարբերությանը: Պիեսը կոչվում է «Ես անուն չունեմ», որը Սոնա Վանի բանաստեղծությունների ժղովածուներից մեկի վերնագիրն է:

Դրամատուրգիական այս նախագիծը հաղթող է ճանաչվել Երեւանի  քաղաքապետարանի կողմից հայտարարված  «Երեւանը կանանց համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Սոնա Վանի պոեզիան Հայաստանում հնչեցրել են հիմնականում ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը՝ դասական արտիստիզմով, հնչեղ ու ազդու շեշտադրումներով, եւ Կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը՝ մենախաղ հիշեցնող անմիջականությամբ, բանաստեղծություններից յուրաքանչյուրը ընթերցելով որպես զգայական  ավարտուն արար: Ահա թե ինչու դրամատուրգը դերասանուհու ընտրության հարցում վստահ էր հաջողելու մեջ:

Նույնը կարող ենք ասել նաեւ  երաժշտության մասին, որը նույնպես հատուկ ստեղծվել է  այս մոնոներկայացման համար: Կնոջ ուժի ու թուլության միջեւ հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունու ստեղծագործությունն էր: Այն չէր հնչում, տրոփում էր, ու հոգեցունց  երաժշտությունը պահում ականջախեցում, ինչպես ծովից հանված ոստրեն է շարունակում ձայնել ցամաքում հայտնվելուց հետո:

Մինչեւ կսկսեր ներկայացումը՝ արդեն իսկ հնչում էր կոմպոզիտորի հեղինակած բոլորովին նոր, հատուկ երաժշտությունը, որի միջոցով հանդիսատեսն ինտեգրվում է  թեմատիկ միջավայրում ու կում-կում ըմբոշխնում է կարմիր գինին: Նիրվանայի երանելի վիճակը փոխանցելով ներկաներին՝  պիեսն էլ սկսում է բնականորեն ու միաձուլվում տիրող տրամադրությանը: Ահա  հզոր երաժշտության ուժը:

Պիեսը մերժում է անմարդկային ժամանակները՝ սիրո, թվացյալ հուսահատության ու պատերազմը խլացնելու վճռականությամբ:

Բեմադրիչ Լուսինե Երնջակյանի մինիմալիստական լուծումներից ուզում եմ հատկապես հիշատակել բրդյա, կարմիր այն գլխարկը, որը, լինելով անշունչ՝  մի քանի դեր էր ստանձնել: Քեթրինի մոմե ձեռքերում այն հալվեց ու քանդվեց՝ առաջին անգամ սեր խոստովանած ծաղրածուի  գլխարկը, որը վերջում բացվեց, բացվեց ու մեզ կանգեցրեց արյան, պատերազմի ու խաղաղության բաժանարար գծին:

Բեմին, ուր իմիջիայլոց, նաեւ հանդիսատեսն էր, երեք գույն էր իշխում՝ սեւ, կարմիր ու սպիտակ: Ռեժիսուրական զարմանալի հնարքների արդյունքում երեք գույներից բխում էին հազարավոր նրբերանգներ ու ներկաներին պահում հուզականության բնաբուխ ակունքին:  Լուսինե Երնջակյանը զուսպ է  «խոսում» պատերազմի մասին, զերծ է մնում ողբերգական ու հուսահատեցնող լուծումներից, ապրելու է կոչում բոլորին ուժեղ կնոջ ձայնով: Ռեժիսորի օգնականն է խոստումնալից կարողություններով երիտասարդ բեմադրիչ Ժորա Մարտիրոսյանը, որը նույնպես միացել է թիմին ու իրականացրել իր մտահղացումները:

Այս ամենը, թերեւս, արժանի է Սոնա Վան բանաստեղծուհու անսանձ ու համարձակ գրչին այնպես, ինչպես լայնահուն գետերն են ձգտում հասնել աշխարհածավալ օվկիանոսներ:

Ես ուզում եմ, որ աշխարհը փրկի սերը, միմիայն սերը, որ կանայք ոչ միայն անուն ունենան, այլ նաեւ ճակատագիր, երջանիկ ու խաղաղ ճակատագիր:

 «Ես անուն չունեմ» պիեսը շա՜տ երկար է մնալու Կամերային թատրոնի խաղացանկում, որովհետեւ այն լուծումներ չի ձգտում առաջարկել, այլ շարունակ բազմաշերտ հարցադրումներ է երեւան հանում:

ԱՐՈՒՍ ՍՈՒՐԵՆ

գրող, թարգմանիչ, ՀԳՄ անդամ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ամենահզորը աշխարհում

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ամենահզորը աշխարհում

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական