Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բալաքյանի նոր ժողովածուն` «Նյույորքյան եռերգություն»

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
17/10/2025
- 17 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
23
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չիկագոյի համալսարանի հրատարակչությունը օրերս լույս է ընծայել Պուլիտցերյան եւ այլ մրցանակների դափնեկիր Փիթեր Բալաքյանի բանաստեղծությունների նոր գիրքը «Նյույորքյան եռերգություն» խորագրով: Հնարամիտ, էլիպտիկ եւ խորիմաստ լեզվապաշարով գրված այս երկարաշունչ պոեմը բաժանված է երեք մասի եւ նկարագրում է մի մարդու ճանապարհորդությունը 1960-ական թվականներից մինչեւ 21-րդ դարի առաջին տարիները: Ճանապարհորդությունը, որ հիմնականում տեղի է ունենում Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում, զգացականի եւ երեւակայականի միաձուլումն է` հիմնված պատմական իրադարձությունների եւ անձնական փորձառությունների վրա, որոնց թողած խորը, անջնջելի տպավորությունների շարքը ներառում է Հայոց ցեղասպանությունը, Հիրոշիման, Վիետնամը, Իրաքի դեմ Մ. Նահանգների պատերազմը, ինչպես նաեւ ՁԻԱՀ-ի համաճարակը, կլիմայի փոփոխության ճգնաժամը եւ 9/11-ի ահաբեկչությունը: Պոեմի գերիշխող գաղափարը 2009-ին «60 րոպե» հեռուստատեսային անձնակազմի հետ Բալաքյանի շրջագայությունն է սիրիական անապատներում` որոնելու Հայոց ցեղասպանությունը վերապրողների հետքերը:

Գրաքննադատ Սվեն Բիրկերտսը նշել է. «Եռագրությունը ժամանակակից վկայությունների սխրագործություն է: Նրա բազմաթիվ բեկումներն ու շեղումները միահյուսվում են պոետի անձնավորության մեջ»: Իսկ Դեյվիդ Ուոխանը «Tikkun»-ում գրել է. «Բումերյան սերնդի հազվագյուտ ամերիկացի պոետներ այնքան խորությամբ եւ հրատապությամբ չեն բացահայտել հանրային եւ անձնական պատմությունը, որքան Բալաքյանը: Նա գիտի ինչպես անցյալի կարեւորագույն եղելությունները ճշգրիտ մանրամասնություններով եւ կոլաժային մեթոդով հանրությանը ներկայացնել եւ նոր իմաստ ու հնչեղություն հաղորդել դրանց»:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր»-ից

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անտոնի Չեքեմյան՝ գիտնականը, մարզիկը, թաիթահայը

Հաջորդ գրառումը

Հայաստանը եւ Ադրբեջանը ՄԱԿ-ում. 2 տարբեր մոտեցում

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը եւ Ադրբեջանը ՄԱԿ-ում. 2 տարբեր մոտեցում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական