Ք.ա. 62 թվականին Անտիոքոս Ա Երվանդունին կարգադրեց կառուցել դամբարան-սրբավայր Նեմրութ լեռան լանջին:
Նեմրութը բարձունք է Հայկական Տավրոսի լեռնաշղթայում, հնագույն Կոմմագենե երկրում։
Դամբարանը պեղվել է 1882-1883 թթ-ին գերմանացի հնէաբաններ Օտտո Պուխշտեինի և Կառլոս Խումանի կողմից:
Դամբարանի կենտրոնում մանր քարերի բլուր է՝ 49,8մ բարձրությամբ և 150մ շառավիղով: Բլուրի տակ Անտիոքոսի դամբարանն է: Կրաքարե խոշոր վեմերից կառուցված արձանները պատկերում են Կոմմագենե երկրի աստվածներին ու Անտիոքոս Ա-ին՝ գահավորակներին բազմած։ Թագավորը պատկերված է հայկական՝ տիգրանյան թագով։
Հայոց թագը, որ անվանում ենք նաև Խույր, դարեր շարունակ մեր պետականության խորհրդանիշն է եղել, և այն կրել են Երվանդյան, Արտաշեսյան, Արշակունյաց թագավորները:
Անտիոքոս Ա Երվանդունին Նեմրութ լեռան վրա թողել է հունարենով 4 արձանագրություն, որ փաստում են Կոմմագենե թագավորական տան սերելը Երվանդունիներից, և մ.թ.ա. IV – III դդ Կոմմագենեի Հայաստանի մաս է կազմելը:
Նեմրութ լեռան գագաթին մեր նախաքրիստոնեական շրջանի մշակույթն է, և շատ կարևոր է, որ Անտիոքոս Ա թագավորը գահավորակների թիկունքին դրոշմել է հունարեն մի մեծ արձանագրություն, որով հիմնավորում է դամբարան-սրբավայրի կառուցման անհրաժեշտությունը, ազդարարում իր ու նախնիների պաշտամունքի ստեղծումը և դրա հետ կապված մի շարք միջոցառումներ։ Նեմրութ լեռան գագաթին մենք կգտնենք հայ դիցաբանության գլխավոր աստված Արամազդի արձանը, վերակազմությանը համաձայն` Արևմտյան հարթակի արձանները տեղադրված են եղել հետևյալ հերթականությամբ՝ ձախից՝ պահապան առյուծի և արծվի արձաններ, ապա Ապոլլոն-Միհր-Հելիոս-Հերմես, Կոմմագենե դիցուհի, Զևս-Արամազդ, Անտիոքոս Ա, Արտագնես-Հերակլես-Արես, շարքն ավարտվում է արծվի ու առյուծի արձանով։ Արձանների ընդհանուր բարձրությունը կազմում է 8-10 մ։ Անտիոքոս Ա թագավորի գլխանոցը տարբերվում է մյուսներինից (համարվում է հայկական):
Այժմ Նեմրութը Թուրքիայի ներքին տուրիզմի կարևորագույն կենտրոններից է:
Ըստ թուրքական լրատվական աղբյուրների` UNESCO-ի համաշխարհային ժառանգության մեջ ներառված Թուրքիայի Ադըյաման նահանգի Քահթա շրջանում գտնվող Նեմրութ լեռ 9 ամսում այցելել է 52.000 զբոսաշրջիկ, որից 2000-ը օտարերկրացիներ են եղել:
Եվ, ինչպես սպասելի է, տեղադրված ցուցանակը ինչ- որ հեքիաթ է պատմում Նեմրութ լեռան ոչ հայական լինելու մասին:
Աղբյուր` Ermenihaber.am