Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի կառուցած դամբարանաբլուր- սրբավայրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Ք.ա. 62 թվականին Անտիոքոս Ա Երվանդունին կարգադրեց կառուցել դամբարան-սրբավայր Նեմրութ լեռան լանջին:
          Նեմրութը  բարձունք է  Հայկական Տավրոսի լեռնաշղթայում, հնագույն Կոմմագենե երկրում։
           Դամբարանը պեղվել է 1882-1883 թթ-ին գերմանացի հնէաբաններ Օտտո Պուխշտեինի և Կառլոս Խումանի կողմից:
          Դամբարանի կենտրոնում մանր քարերի բլուր է՝ 49,8մ բարձրությամբ և 150մ շառավիղով: Բլուրի տակ Անտիոքոսի դամբարանն է: Կրաքարե խոշոր վեմերից կառուցված արձանները  պատկերում են Կոմմագենե երկրի աստվածներին  ու Անտիոքոս Ա-ին՝ գահավորակներին բազմած։ Թագավորը պատկերված է հայկական՝ տիգրանյան թագով։
          Հայոց թագը, որ անվանում ենք նաև Խույր, դարեր շարունակ մեր պետականության խորհրդանիշն է եղել, և այն կրել են Երվանդյան, Արտաշեսյան, Արշակունյաց թագավորները:
          Անտիոքոս Ա Երվանդունին Նեմրութ լեռան վրա թողել է հունարենով  4 արձանագրություն, որ փաստում են  Կոմմագենե  թագավորական տան սերելը  Երվանդունիներից, և մ.թ.ա. IV – III դդ Կոմմագենեի Հայաստանի մաս է կազմելը:
          Նեմրութ լեռան գագաթին մեր նախաքրիստոնեական շրջանի  մշակույթն է, և շատ կարևոր է, որ Անտիոքոս Ա թագավորը գահավորակների թիկունքին դրոշմել է հունարեն մի մեծ արձանագրություն, որով հիմնավորում է դամբարան-սրբավայրի կառուցման անհրաժեշտությունը, ազդարարում իր ու նախնիների պաշտամունքի ստեղծումը և դրա հետ կապված մի շարք միջոցառումներ։ Նեմրութ լեռան գագաթին մենք կգտնենք հայ դիցաբանության գլխավոր աստված Արամազդի  արձանը, վերակազմությանը համաձայն` Արևմտյան հարթակի արձանները տեղադրված են եղել հետևյալ հերթականությամբ՝ ձախից՝ պահապան առյուծի և արծվի արձաններ, ապա  Ապոլլոն-Միհր-Հելիոս-Հերմես, Կոմմագենե դիցուհի,  Զևս-Արամազդ, Անտիոքոս Ա, Արտագնես-Հերակլես-Արես, շարքն ավարտվում է  արծվի ու առյուծի արձանով։ Արձանների ընդհանուր բարձրությունը կազմում է 8-10 մ։ Անտիոքոս Ա թագավորի գլխանոցը տարբերվում է մյուսներինից (համարվում է հայկական):
          Այժմ Նեմրութը Թուրքիայի ներքին տուրիզմի կարևորագույն կենտրոններից է:
          Ըստ թուրքական լրատվական աղբյուրների` UNESCO-ի համաշխարհային ժառանգության  մեջ ներառված Թուրքիայի Ադըյաման նահանգի Քահթա շրջանում գտնվող  Նեմրութ լեռ  9 ամսում  այցելել  է  52.000 զբոսաշրջիկ, որից 2000-ը  օտարերկրացիներ են եղել:
          Եվ, ինչպես սպասելի է, տեղադրված ցուցանակը  ինչ- որ հեքիաթ է պատմում Նեմրութ  լեռան ոչ հայական լինելու մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am