Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Զելենսկին մերժել է մայիսի 9-ի առիթով Պուտինի հրադադարը եւ անհապաղ 30-օրյա հրադադար պահանջել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հայտարարած զինադադարը «մանիպուլյացիայի հերթական փորձն է», որը նպատակ ունի Ռուսաստանի համար «լռություն» ապահովել զորահանդեսի ժամանակ, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք գնահատում ենք մարդկանց կյանքը, ոչ թե շքերթները: Այդ պատճառով մենք կարծում ենք, աշխարհն է կարծում, որ մայիսի 8-ին սպասելու պատճառ չկա: «Եվ կրակը պետք է դադարի ոչ մի քանի օրով, որպեսզի հետո նորից սպանեն»,- ասել է Զելենսկին Ուկրաինայի բնակիչներին ուղղված երեկոյան ուղերձում: Մի քանի օրով հրադադարի փոխարեն Ուկրաինայի ղեկավարը պահանջել է «անհապաղ, ամբողջական եւ անվերապահ» ​​զինադադար՝ առնվազն 30 օրով։ «Երաշխավորված եւ հուսալի լինելն այն է, ինչը կարող է հիմք հանդիսանալ իրական դիվանագիտության համար», -ընդգծել է Զելենսկին։ Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ը խաղաղ բանակցությունների շրջանակում դեռ մարտ ամսին առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները մեկ ամսով, եւ Կիեւը համաձայնել է դա անել։ Իր հերթին Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ցանկանում է տեսնել մշտական, այլ ոչ թե ժամանակավոր զինադադար։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը հայտնել է, որ շարունակվող մարտերը Թրամփին ավելի ու ավելի են հիասթափեցնում ինչպես Պուտինից, այնպես էլ Զելենսկուց: Ավելի վաղ Կրեմլը միակողմանի զինադադար էր հայտարարել՝ ի պատիվ…

Կարդալ →

Բաքվում շինծու գործերով նիստում Բակո Սահակյանը հայտարարել է, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի…

Կարդալ →

Երևանի և Բաքվի խնդիրները կվերանան քաղաքական և առևտրային հարաբերությունների կարգավորմամբ․ Փեզեշքիան

Իրանն ինտենսիվորեն միջանցք է կառուցում Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար, որպեսզի օգնի Բաքվի հետ Երևանի հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստանի և Ադրբեջանի…

Կարդալ →

Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարության խնդիր է, այլև բարոյական հրամայական. Ինյարիտու

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի բնորոշմամբ՝ պատմությունը ցույց է տալիս, որ երբ զանգվածային հանցագործությունները մնում են անպատիժ և չճանաչված, դրանց…

Կարդալ →

Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի

Ապրիլի 26-ին՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի…

Կարդալ →

Կիպրոսը հանձնառու է խթանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ Կիպրոսի նախագահի գրասենյակ

Կիպրոսի նախագահի գրասենյակն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին՝ նշելով, որ Հանրապետությունն իր հարգանքն և համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին…

Կարդալ →

Թբիլիսիում կայացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո

Ապրիլի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդարանի կազմակերպմամբ, Թբիլիսիում կայացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։ Միջոցառմանը…

Կարդալ →