Այսօր՝ ժամը 12:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում համերաշխություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նա ընդգծել է,...
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Ադրբեջանի նախագահը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել ռուս խաղաղապահների մահվան համար. հայտնում է Կրեմլը։ Ալիևը Պուտինի հետ...
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ: «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի)...
Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի...
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են. Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այս պահի դրությամբ...
Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ. նշված է Արցախի ՊԲ-ի հայտարարության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից: Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները:...
Գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվելու առաջնագծի երկայնքով, և խորքում շարքից հանվելու են հայկական զինված ուժերի դիրքերը, նրանց հեռահար կրակային կետերը, ռազմական միջոցները և ռազմական նշանակության օբյեկտները. Արցախում պատերազմ սկսելու վերաբերյալ...
Պետական կառավարման մասնագետ, Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարո՞ղ ես շենք կառուցել առանց համապատասխան կրթություն և գիտելիք. Ոչ:...
ԿարդալDetails©2024 «ԱԶԳ» վերլուծական