Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին. Արմեն Գևորգյանը՝ Երևանից դուրս կյանքի մասին

23/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը թելեգրամի իր ալիքում գրում է. 

«Մի քանի օր անցկացրի մարզերում՝ հանդիպելով ընտրողների հետ: Արդեն երեք տարի է, հասկանալի պատճառներով, հնարավորություն չեմ ունեցել ուղղակիորեն շփվել մարզերում մեր հայրենակիցների հետ: Մի քանի դիտարկում:

1. Մարզերում կյանքի որակն ամեն օր վատթարանում է: Ամեն ինչ ընթանում է ինքնահոսով: Պետության ներկայությունը զգացվում է միայն ուժային կառույցների աշխատանքում:

2. Գյուղերն ամեն օր դատարկվում են: Որոշ շրջաններում տեղի ունեցավ բնակչության զանգվածային արտահոսք այս տարվա փետրվարի 1-ին՝ Ռուսաստանի սահմանների բացումից հետո: Շատերը հեռանում են ընտանիքներով:

3. Մարզերում բնակչությունը հիմնականում գտնվում է իշխանությունների տեղեկատվական տեռորի տակ: Մեծամասնությունը, երկրի զարգացման հրատապ խնդիրները, զանգվածային միգրացիայի պատճառները, գերիների հարցը և իրավիճակը սահմանին քննարկելու փոխարեն քննարկում են անցյալի թեմաներ, որոնք իշխանությունները տարածում են՝ ուշադրությունը շեղելու համար:

4. Զգացմունքները գերակշռում են բանականության, տրամաբանության համեմատ: Բնակչությունն արագորեն աղքատանում է, մինչդեռ ամեն ինչում մեղավոր են նախկինները:

5. Երկիրը բաժանված է երկու մասի. Ադրբեջանին սահմանակից շրջաններն ավելի սթափ են գնահատում ռիսկերը և դրանց զարգացման նոր հնարավոր հետևանքները: Այլ մարզերում և Երևանում ապագայի հանդեպ տագնապի զգացումը դեռ մակերեսային է:

6. Հայաստանի իշխանությունների վերաբերյալ իրենց գաղափարների բացահայտ արտահայտման վախը գերակշռում է ամենուր. շատերը խուսափում են ընդդիմության հետ համագործակցելուց, քանի որ վրեժխնդրություն է սպասվում:

7. Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին: Նոր քրեական գործեր են հարուցվում: Բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին: Սա կոչվում է՝ իրական ժողովրդավարություն գործողության մեջ …

8. Բայց կա մի շատ հետաքրքիր միտում, որն արտահայտվում է հիմնականում երիտասարդների մոտ։ Նրանք աչքիդ առաջ սկսում են հայտնաբերել նոր ճշմարտություններ՝ իրենց երկրի ոչ վաղ անցյալի մասին ու սկսում են տալ հարցեր, որոնք 14 տարի կոնսերվացված էին։ Օրինակ՝ ինչպե՞ս երկրաշարժից հետո վերականգնվեց Սպիտակ քաղաքը, կամ աղետի գոտու մյուս բնակավայրերը, ինչպե՞ս է կառուցվել Դիլիջանի թունելը, ինչպե՞ս է ստեղծվել Թումոն, ինչպես է կառուցվել նոր օդանավակայանը, ինչպե՞ս են կառուցվել բազմաթիվ նոր ճանապարհներ և հանգույցներ, զարգացել գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը: Երիտասարդ սերունդը նոր է սկսում տալ այդ հարցերն ու թերևս առաջին անգամ լսում, որ դրանք կառուցվել են Քոչարյանի նախագահության տարիներին։
Եվ նրանք սկսում են համեմատել, օրինակ, որ Նիկոլը երեք տարվա ընթացքում հավաքեց երեք միլիարդ դոլար պետական պարտք, որի արտահայտումը իրենց կյանքում զրոյական է: Հռետորական հարց. Որտե՞ղ է Նիկոլի պարտքով վերցրած երեք միլիարդ դոլարը:

9. Մենք պետք է հասկանանք, որ բախվում ենք ոչ այնքան արտահերթ ընտրությունների, որքան՝ արտակարգ, և կանգնած ենք արտակարգ ղեկավար ընտրելու անհրաժեշտության առջև, որը կկարողանա վերականգնել կարգը երկրում, արժանապատիվ երկխոսության մեջ մտնել հարևանների հետ և ապահովել երկարաժամկետ խաղաղություն:

10. Ես ուզում եմ հավաստիացնել, որ նոր իշխանությունների ներքո երկրի վերականգնումն ու զարգացումը կընթանան ավելի ինտենսիվ, քանի որ պետությունը կլինի կոմպետենտ, իմաստուն և հայրենասեր մարդկանց ձեռքում:

Առա՜ջ, դեպի ուժեղ Հայաստան»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոնգոյի երկնքում երկու մարդատար ինքնաթիռներ հազիվ են խուսափել բախումից

Հաջորդ գրառումը

«Զեւս» ՏԷՄ-ի առաջին թռիչքը նախատեսված է 2030 թվականին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
Հաջորդ գրառումը

«Զեւս» ՏԷՄ-ի առաջին թռիչքը նախատեսված է 2030 թվականին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական