Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նրանք ու Կանադան. ընդհատված երկխոսություն

23/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր պարզ դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակության պաշտոնական այցը Կանադա, որ տեղի պիտի ունենար առաջիկա օրերին, անորոշ ժամանակով հետաձգվում է։

Հիշեցնեմ, որ ԱԺ պատվիրակությունը ձևավորվել էր Ալեն Սիմոնյանի քաղաքական նախապատվությունների և ճաշակի շրջանակներում, որի կազմում ընդդիմադիր որևէ պատգամավոր ընդգրկված չէր։

Միգուցե մենք, որ ապրում ենք կայուն և անգամ՝ հարաճուն ավտորիտար ռեժիմում, ուր զարմանալու ռեսուրս էլ չի մնացել, այս փաստն էլ արձանագրվեց ու անցավ, բայց ժողովրդավարական հորջորջվող և այդպիսին լինել հավակնող, ժողովրդավարական երկրների ընտանիքին անդամակցող երկրների համար, սա չլսված, խայտառակ փաստ է , այն էլ ընդդիմադիր երկու խմբակցությունների գոյության պայմաններում։

Բնականաբար, սա չէր կարող վրիպել կանադական կողմի աչքից։

Հետաքրքիր զուգադիպությամբ ճիշտ երեկ, հրապարակվեց Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հատուկ հայտարարությունը, որն ավելի քան հակոտնյա է Արցախի առնչությամբ ՀՀ պետական քարոզչությանը, ի մասնավորի՝ Ալեն Սիմոնյանի բազմիցս հանրայնացված համոզումներին։

Նախարարի հայտարարության մեջ նախ հաստատում կա՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծեց ռազմական գործողությա մասին, Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման մասին, Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման որոշման ոտնահարման մասին։ Կանադան իր համերաշխությունն է հայտնել ճգնաժամից տուժած հայերին ավելի քան 3․9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն հատկացրել հրատապ կարիքները լուծելու համար։

Հայտարարությամբ մեկ անգամ ևս կոչ է արվում անվերապահորեն ազատել 2020 թ․ Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Եվ ամենակարևորը՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին մասնավորապես հայտարարել է, որ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին, ինչը պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:

Իհարկե, պաշտոնական Երևանը մեկնաբանում է, թե այցը Կանադական քաղաքական ճգնաժամով է պայմանավորված, բայց դժվարանում եմ հավատալ, թե Ադրբեջանի հետ համահունչ ներդաշնակությամբ Արցախի հարցը փակված համարող, Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության մասին լռող, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառութունը չնկատող, միջազգային դատարաններից մեր հայցերը ետ առնելու պատրաստակամություն ունեցող, Արցախահայությանը հայրենիքում «հույր» համարող, Հայրենիքը, Ազգայինն ու պետականը կեղծ հակադրությունների դաշտ տարած քաղաքական ուժը և առհասարակ Արցախի ուրացում որդեգրած քաղաքական ուժի ներկայացուցիչները քաղաքական դիսոնանսի մեջ չէին հայտնվի Կանադայում։

Ի դեպ, չեմ բացառում նաև հակառակորդից ստացված արձագանքը․․․

Իսկ Արցախի հարցը փակցած չէ, պարզապես ազագային-պետական մտածողություն ունեցող առաջնորդությամբ, ազգային նպատակների շուրջ համազգային միասնականությամբ ու պառակտված ու անղեկ երկիրը ոտքի հանելով, կարող ենք իրավիճակը բեկել։

Նախ վերականգնել Հայաստանը, գտնել ինքներս մերզ․․․

Եվ Կանադայի հայտարարությունը հենց այս մասին է․․․

Լիլիթ Գալստյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախցի լուսանկարիչ Դավիթ  Ղահրամանյանի ցուցահանդեսը՝ ԱՄՆ Կոնգրեսում

Հաջորդ գրառումը

Քպ-ական Նիկոլայ Բաղդասարյանի կինը 78-ամյա կնոջ է գցել ավտոմեքենայի տակ. նա մահացել է. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Քպ-ական Նիկոլայ Բաղդասարյանի կինը 78-ամյա կնոջ է գցել ավտոմեքենայի տակ. նա մահացել է. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական