Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
Այսօրվա լրահոսը մեր ազգային ողբերգության ամենա-ամենասիմվոլիկ բնութագիրն էր։
ՄԻ ԿՈՂՄԻՑ, ՄԻՊ Արման Թաթոյանը և իմ գործընկեր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մի առ մի, փաստ առ փաստ ներկայացնում էին մեր գերիների նկատմամբ ադրբեջանական վայրագությունները, օրինակ`
— թքում էին հացի մեջ ու տալիս ուտելու
— մատը դնում էին վերքին ու ծեծում-ջարդում էին
— սառնամանիքին կապկպում էին, պատուհանները բացում էին ու թողնում էին թեթև հագուստով չոր գետնին քնելու
— 10 վայրկյան էին տալիս հաց ուտելու համեր, հետո ձեռքներից առնում էին սնունդը
— ստիպում էին պարել իրենց երաժշտության տակ
— էլի հազար անմարդկային վայրագություն
ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ գերագույն ստահակը հայտարարում է ինչ-որ «գունագեղ տոնակատարության» մասին՝ նվիրված մեր նահատակներին։
Գնահատականներն ավելորդ են։