Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք ընկերացանք ու թռանք երիտասարդության շալակը. ծնունդդ շնորհավո’ր, ախպե’րս

09/05/2021
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

   Տարիներ առաջ էր… գրական անանուն մորմոքներով լցված ընդունվեցի բանասիրական ֆակուլտետ։ Անկեղծ ասած՝ չէի էլ իմանում, որ ֆակուլտետիս մասնաշենքը Աբովյան փողոցում է գտնվում. ես 60-ականների ռիթմ ու եռանդով էի տոգորված։ Ինչևէ։ Անուշ օրեր էին. և՛ արևն էր արևի նման, և՛ ամպրոպը ներողամիտ էր բարկ, և՛ անձրևներն էին դուրալի ու մեղեդային. հոգսե՜րն էին մանր, մանր ու անձնական, այլ ոչ հանուրի և համազգայինի դառնաղի մի սուգ, որ  հյուծում է անգամ կույրին, համրին, խուլին, բոլորին առնում է իր սառը շվաքի տակ։

   Ընդունվեցի հայ բանասիրության ֆակուլտետ և հենց առաջին օրն իսկ մագնիսական ճնշումով ծանոթացա ճակատագրական ընկերոջս հետ՝ հազվագյուտ մի անուն, որի հնչելը մեր ֆակուլտետի «տիրամիսու» պատերի մեջ զնգաց արճճի ծանրությամբ ու արույրե մեղեդայնությամբ։ Դա այն անուններից էր, որ լսում ես ու ակամա ենթարկվում, հաշվի նստում, այդ անունը պատկառանք է հարուցում իր գունեղ ապագայի հանդեպ, այդ անունը հուշում է քեզ վերահաս մի պատվանդանի, ամբիոնի մասին։ Գևորգ Գյուլումյան, ահա այս անունը, որ ներկայացավ ինձ՝ զնգաց ու արձագանքեց միջանցքներում ընկնող մետաղյա կոպեկների ձայնով և… և մենք մտերմացանք իսկույն, ակնթարթային, ու կիսեցինք իրար հետ քիչ թե շատ վիպական օրեր։ Մենք ընկերացանք ու թռանք երիտասարդության շալակը…

   Ընկեր, ճշմարիտ ընկեր, ես ինչի՞ց խոսեմ հիմա, մեր սիրեկան Երևանի ծնկներին թավշյա իրիկուններ պարպելու՞ց, հոգսերին ուրանալով՝ գրոշ-գրոշ շուռ տալով գրքեր առնելու՞ց, որ ամեն անգամ այնքա՜ն էինք հումորներ մաղում, ինչ է թե սակարկենք, ուսանողական սեղմված կենցաղի՞ց, որ գունեղ էր, ինչպես հուլիսյան մայրամուտը… միասին կիսած անձրևներն ու գոլորշացող մայթերին անհույս ու գինով թրջվելու՞ց խոսեմ, Ատլասի պես հեռվից մանրիկ թվացող խնդիրների շալակումի՞ց խոսեմ, թե՞ վերջիվերջո գրականությունից, որ մեր կնքահայրն էր և է՛… Նովելային թերթումով եմ հիշում մեր մոտ ու գունեղ անցյալը, եղբայր, ու քնքշանում, մեղմանում եմ։

    Ընկեր՝ ամեն ինչի ընկեր, արի խոսեմ քո մետաղյա անունից, որ քունքերումս զնգում է անընդհատ, ու որ հարազատ է թվում, ինչպես մանկության մի ձայն. շնորհավոր ծնունդդ, ախպերս, դեպի ամառ շրջված գարնանային այս օրը պատահական չէ. դու մայիսի 9-ին ես ծնվել, որպես սփոփանք՝ տոն պարգևողներին, որպես հույս ու որպես հաղթանակի ապացույց, որպես նախորդ դարի վերջերին ծխից դեպի կրակ դառնալու երդում՝ դու ծնվել ես մայիսի 9-ին։
Շնորհավոր նվիրական ծնունդդ, ախպերս, ես ահա այսպես եմ խմում քո անվան կենացը…

Հ. Գ. Ի՜նչ իրիկուններ էին ոսկևոր, փայլփլուն, տեղ-տեղ թափվող բրոնզեփոշիներ, երբ մենք ցնծությամբ, ջահելությունից հարբած, տողի քնարով, կրծքներիս տակ ծա՜նր անուններ՝ թափառում էինք փոքրիկ Երևանի այդպես էլ չավարտվող փողոցներով. Չդարձած գրողն ու գրականագետը։

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը 09․05․2021 (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

ԵՄ-ն չի երկարաձգի AstraZeneca-ի մատակարարման պայմանագիրը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

ԵՄ-ն չի երկարաձգի AstraZeneca-ի մատակարարման պայմանագիրը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական