Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունը զավթած հանցախմբի հուսալքության մասին վկայող այս նողկալի քայլը ջրբաժան է բոլորիս և յուրաքանչյուրիս համար. Վիգեն Սարգսյան

15/06/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն արձագանքել է Արմեն Աշոտյանի ձերբակալմանը. «Ջրբաժան. Բոլոր նրանք, ովքեր կլռեն այսօր և կցուցադրեն սոցիալական կուրության ախտանիշներ, մեկընդմիշտ կորցնում են ժողովրադվարության, մարդու իրավունքների, արդարության, օրենքի գերակայության մասին երբևէ խոսելու իրավունքից:

Ժողովրդավարության մորթին վրա քաշած տոտալիտարիզմը Հայաստանում այսօր չի մեկնարկել: Հինգ տարի է, ինչ վկա ենք դրա բիրտ և ցինիկ դրսևորումներին: Բայց Արմեն Աշոտյանին չեզոքացնելու այս փորձն, որը ոչ այլ ինչ է, քան սեփական անզորության և ճղճիմության ընդունում, լրջագույն ջրբաժան է:

Նույնիսկ եթե նրան մեղսագրվող անհեթեթությունն արդեն իսկ դատարանով ապացուցված լիներ, նրա ազատազրկման տեսքով պատժի ենթարկելը պետք է լրջագույն մտորումների առիթ դառնար: Իսկ քննության փուլում խափանման այս միջոցի կիրառումն ոչ բռնի հանցանքի մեջ մեղադրվող քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ դասական առումով քաղաքական հալածանք է:

Իշխանությունը զավթած հանցախմբի հուսալքության մասին վկայող այս նողկալի քայլը ջրբաժան է բոլորիս և յուրաքանչյուրիս համար: Բոլոր նրանք, ովքեր կլռեն այսօր և կցուցադրեն սոցիալական կուրության ախտանիշներ, մեկընդմիշտ կորցնում են ժողովրադվարության, մարդու իրավունքների, արդարության, օրենքի գերակայության մասին երբևէ խոսելու իրավունքից:

Եվ սա վերաբերում է բոլորին`

– Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին` իշխանական, ընդդիմադիր, արտախորհրդարանական,

– բոլոր լրատվամիջոցներին և դրանց թղթակիցներին,

– բոլոր դեսպանատներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին,

– բոլոր իրավապաշպան կազմակերպություններին և իրենց միջազգային կենտրոնակայաններին,

– բոլոր միջխորհրդարանական կազմակերպություններին,

– եվրոպական բոլոր կառույցներին, զեկուցողներին, հանձնակատարներին,

– բոլոր բուհերին, դրանց դասախոսներին և ուսանողներին,

– այն բոլոր քննիչներին, դատախազներին և դատավորներին, ում ձեռքով հաշվեհարդար են տեսնում քաղաքական ընդդիմախոսներից,

– ֆորմալ և ոչ-ֆորմալ հասարակական միավորումներին,

– հայ մտավորականներին

– Սփյուռքի բոլոր կառույցներին

Արմենը հինգ տարի է ենթարկվում է հոգեբանական, բարոյական, ֆիզիկական բոլոր հնարավոր կտտանքների: Եվ եթե նա չի լռել, դա նրանից չէ, որ կորցնելու բան չունի, կամ ըտանիք չունի, որի համար պատասխանատու է: Նա շարունակում է պայքարը, քանի որ փորձագիտական մակարդակում տեսնում է վրահաս վտանգը, քաղաքական մակարդակնում պարտավորված է զգում իրեն բարձրաձայնել այդ վտանգի մասին, իսկ ազգային հարթությունում չի կարողանում պատկերացնել համակերպվել այս դավաճանության հետ:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՇՈՏՅԱՆԻՆ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստը. ՈՒՂԻՂ

Հաջորդ գրառումը

25 բուժառու չի տեղափոխվել Հայաստան, նրանք վերադարձել են Արցախ. կասեցվել են հումանիտար բեռնափոխադրումները դեպի Արցախ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Հավասարության նշան»-ի մասին. Հակոբ Բադալյան

02/06/2026
Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

25 բուժառու չի տեղափոխվել Հայաստան, նրանք վերադարձել են Արցախ. կասեցվել են հումանիտար բեռնափոխադրումները դեպի Արցախ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական