Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

2021-ին ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից. Միքայել Մինասյան

«19-րդ դարի վերջերից հայերը գաղթում էին Օսմանյան կայսրությունից, որ փրկվեն:

20-րդ դարի կեսերից մինչ օրս հայերը գաղթում են մերձավորարևելյան պատերազմներից, որ ապրեն:

1988-ից հայերը գաղթում էին ադրբեջանական վայրագություններից, որ չմորթվեն:

1991-1996թթ. հայերը գաղթում էին նախ պատերազմի, ապա ճգնաժամի պատճառով:

2000-ականներին հայերը գաղթում էին Հայաստանից, որ լավ կամ ավելի լավ ապրեն:

2021թ. ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից:

Ափսոս էին տղերքը…

Հ.Գ.Երևանի Սարյան փողոցը՝ այս րոպեներին:

Հ.Գ.Գ.  Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 3 շաբաթ է՝ օկուպացված է թշնամու կողմից»:

Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից։