Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն ու իր կողակիցը զբաղվում են քաղաքական գազլայթինգով. Արմեն Աշոտյան

28/05/2025
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրության մեջ բուռն քննարկումների և քննադատության արժանացած Փաշինյանի և իր կնոջ պահվածքը հետաքրքրեց նաև ինձ՝ ոչ միայն քաղաքական, այլև բժշկա-հոգեբանական տեսակետից։

Մանրամասն վերլուծելով նրանց հանրային կեցվածքը՝ ագրեսիան, վիրավորանքները, «կրթելու» արշավը, պիտակավորումները, եկել եմ մի վարկածի, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ և հիմնավորել։

Փաշինյանն ու իր կողակիցը զբաղվում են քաղաքական գազլայթինգով (անգլ.՝ gaslighting): Ի՞նչ է դա: Դասական իմաստով գազլայթինգը հոգեբանական բռնության տեսակ է, որի ընթացքում մի կողմը որոշակի մանիպուլյացիաների միջոցով մյուս կողմին ներկայացնում է՝ որպես «դեֆեկտավոր», թերի, ոչ լիարժեք՝ միաժամանակ ստիպելով դիմացինին կասկածել շրջապատող իրականության ադեկվատ ընկալմանը:

Փաշինյանական զույգը, որպես ագրեսոր, ճշգրտորեն զբաղված է հենց սրանով՝ վիրավորանքներով («համբալ», «ոջիլ», «տխմար», «չորքոտանի», «խոտակեր անասուն» և այլն), թերարժեքություն ներարկելով («Էստոնիայի չափ չկանք», «կրթվելը նորաձև է», և այլն), զուգահեռ իրականություն սինթեզելով (քեֆ-ուրախություններ, համերգներ, փառատոներ, և այլն), հայ ժողովրդին նպատակադրված վերածում է հստակ մշակված այս հոգեբանական բռնության զոհի։

Նրանք ստիպում են զոհին՝ ժողովրդին, կասկածել սեփական հիշողությանը, սեփական ինքնությանը, պատմությանը, սեփական էմոցիաներին, սեփական ընկալումներին։ Նրանք ժխտում են զոհի համար կարևոր փաստերը, զգացմունքները, արժեքները։ Նրանք զոհի մեջ սերմանում են թերարժեքություն, կախվածություն, վախեր (այս նույն օպերայից են, օրինակ, «եթե Նիկոլը չլինի՝ պատերազմ կլինի», «զիջենք, որ չհարձակվեն», «աղքատությունը ձեր գլխում է» և քաղաքական բնույթի այլ մանիպուլյացիաներ)։

Իհարկե, աշխարհում քաղաքական գազլայթինգի բնագավառում նրանք առաջինը չեն։

Տվյալ տեխնոլոգիան ակտիվորեն կիրառվել և կիրառվում է ավտորիտար և բռնատիրական տարբեր ռեժիմների կողմից։ Եվ Նիկոլի կողմից այս գործիքին դիմելը նրա շարունակվող ավտորիտարացման ցայտուն ցուցիչներից հերթականն է։

Այս պրոցեսի գերնպատակն է՝ վախեցնելով ընդդիմախոսներին, խեղաթյուրելով փաստերը, կասկածամտություն սերմանելով, վերահսկողության տակ պահել իրավիճակը։

Դիմելով գազլայթինգի՝ փաշինյանական զույգն իշխանությունը չկորցնելու խնդիր է լուծում։

Եթե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլն ինքն իրեն էր դնում գժի տեղ՝ բերելով պատերազմը, ապա հիմա նա փորձում է մի ամբողջ ազգից գիժ սարքել՝ պատերազմի հետևանքները վերջնականապես հավերժացնելու համար։

Ինչպե՞ս պայքարել սրա դեմ։

Եթե անձնական դեպքերում զոհերը սովորաբար դիմում են հոգեբանների, սոցիալական աշխատողների, իսկ ծայրահեղ դեպքերում՝ իրավապահ մարմինների օգնությանը, ապա մեր՝ զոհ-ժողովրդի դեպքում իրատեսական չէ ապավինել համաշխարհային «գլոբալ սանիտարների» կամ «Մալիբուի փրկարարների» աջակցությանը, քանզի նրանք Նիկոլի հետ հարաբերություններում առաջնորդվում են «դրսում արա մեր ուզածը, որ ներսում անես քո ուզածը» սկզբունքով:

Ուստի, քաղաքական նպատակներով իրականացվող հոգեբանական այս բռնության դեմ պետք է պայքարենք մենք ինքներս, իսկ առաջարկվող գործիքակազմը հետևյալն է.

• Չփախչել իրականությունից և շարունակել ապրել իրական կյանքով։

• Չվախենալ և շարունակել արտահայտվել։ Չկասկածել և շարունակել ինքնուրույն մտածել։

• Չընկճվել և շարունակել կռիվ տալ։

• Չմեկուսանալ և շարունակել նոր ծանոթություններ և կապեր ստեղծել։

• Չլռել և շարունակել ռեժիմից հաշվետվողականություն պահանջել։

• Չենթարկվել և շարունակել աշխատել սեփական «ես»-ի վրա։

• Չհամակերպվել զոհի կարգավիճակի հետ և շարունակել ագրեսորին սաստելու ջանքերը։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

«ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՏԿՀ

27.05.2025

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաղաղության անունը պետության ինքնասպանություն է, այն էլ նվաստի ինքնասպանություն․ Լիլիթ Գալստյան

Հաջորդ գրառումը

Ժամ​անակն է դատի տալ Թուրքիային. Ցեղասպանության հետագա ճանաչման կարիք չկա. Հարութ Սասունյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ժամ​անակն է դատի տալ Թուրքիային. Ցեղասպանության հետագա ճանաչման կարիք չկա. Հարութ Սասունյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական