Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը՝ Էրդողանին

29/07/2022
- Հրապարակախոսություն

ՀՀ ԱԳ առաջին նախարար, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիյանը նամակով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Նամակում ասվում է. «Հայաստանը ողջունում է Թուրքիայի վերջին հայտարարությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Սակայն այդտեղ գործողություններն են, որ նշանակություն ունեն` անշուշտ, առանց որեւէ նախապայմանների:

Մենք, ամենայն բարյացակամությամբ ակնկալում ենք, որ Թուրքիան.

ա) կյանքի կոչի ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների վրա հենվող պարզ հուշագիր` համաձայներով դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ դեսպանատների փոխադարձ բացմանը երկու պետությունների մայրաքաղաքներում,

բ) վերաբացի փոխադրումների եւ հաղորդակցության ուղիները, որ միակողմանիորեն փակել են շուրջ երեսուն տարի առաջ,

գ) այս պատմական դիվանագիտական հարաբերությունները օգտագործի լուծելու համար, ի թիվս այլնի, անցյալից ժառանգված ու ջրբաժանի վերածված խնդիրները, ներառյալ հայ ժողովրդի Ցեղասպանության եւ Մեծ Հայրենազրկման ճանաչումը եւ հատուցումը, զոհերի եւ վերապրողների բոլոր ժառանգներին Ազգային օջախ վերադառնալու իրավունքի երաշխավորումը, պղծված մշակութային ժառանգության վերականգնումը (որոնցից մի քանիսով Դուք, գնահատելիորեն, զբաղվել եք). սրանք անհրաժեշտ քայլեր են հարաբերությունների համապարփակ կարգավորման, ժողովուրդների իրական հաշտեցման, միջպետական սահմանի իրավական ու պարտադիր սահմանազատման ճանապարհին,

դ) ձեր «մեկ ազգ» ինքնության մյուս պետության հետ հեռացնի իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից` ներառյալ Գորիս-Կապան մայրուղու քսան մեկ կիլոմետրից,

ե) հեռացնի իր զինված ուժերը նաեւ Շուշիից, Հադրութից եւ այլ բռնազավթյալ տարածքներից՝ դրանք վերածելով անվտանգ, չեզոք գոտու Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) կազմում` բոլոր ազգությունների գաղթականների համար ծննդավայր վերադառնալու երաշխիքներով,

զ) վերադարձնի ձեր մեկ ազգության մյուս պետությունում պահվող բոլոր ռազմագերիներին` զինվորական եւ քաղաքացիական,

է) երաշխավորի, որ ձեր մեկ ազգության մյուս պետությունը ԵԱՀԿ հովանու ներքո կվերսկսի քաղաքակիրթ բանակցությունները Արցախի Հանրապետության` պատշաճ ընտրված իշխանությունների հետ` հակամարտության համապարփակ եւ վերջնական կարգավորման համար:

Սա է, պարո՛ն, ճանապարհը դեպի երկարաժամկետ խաղաղություն եւ արժանապատվություն: Նվաճումը եւ ժխտումը, ԱԹՍ-ները եւ բայրաքթարները կարող են տալ մեկ օրվա, մեկ տասնամյակի, մեկ դարի արժեզուրկ մարդկային մեծարանք: Բայց անարդարության եւ կեղծիքի վրա հառնած տերությունը ի վերջո խորտակվում է: Աստված մահմեդական չէ, կամ քրիստոնյա կամ հուդայական:

Ետքայլ արեք, մա՛րդ արարած, ճակատամարտը դեռ պատերազմ չէ:

Նախորդ գրառումը

Ֆարէս Պէկ Ալ-Խուրի

Հաջորդ գրառումը

Չինացի գիտնականների ստեղծած սպունգը կարող է օդից ջուր կլանել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
Հաջորդ գրառումը

Չինացի գիտնականների ստեղծած սպունգը կարող է օդից ջուր կլանել

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական