Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սյունիքը վերածվում է ոչ միայն միջանցքի, այլև ռազմաքաղաքական լծակի․ Վահե Դավթյան

08/08/2025
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սյունիքով անցնող միջանցքի «արտապատվիրակումը» Վաշինգտոնին ունենալու է չափազանց ցածր տնտեսական ՕԳԳ։

Գործարքի իմաստը ոչ թե լոգիստիկ զարգացումն է որպես այդպիսին, այլ Հայաստանի ինտեգրումը բարդ ու անարդյունավետ տրանսպորտային մի կոնստրուկցիայի, որը խարսխված է եվրասիական տարանցման մեջ Ադրբեջանի բացառիկ դերակատարման մասին միֆի վրա:

Ռուսաստան-Հնդկաստան և Չինաստան-Եվրոպա ուղղություններով Ադրբեջանի «հանգույցային» կարևորության մասին ստեղծված միֆն այսօր վերարտադրվում է նախանձելի հետևողականությամբ։ Փաստացի լոգիստիկան ադապտացնում են առանձին աշխարհաքաղաքական նկրտումներին: Սակայն, իրական տվյալներն ուսումնասիրելիս, ակնհայտ է դառնում՝ այդ լոգիստիկ երթուղիները պարզեցնելու փոխարեն Բաքուն դրանք ավելի է բարդացնում:

Ադրբեջանը ոչ թե ռազմավարական կամուրջ է, այլ ֆրագմենտացիայի, մասնատման կետ։

2024 թ. Ադրբեջանի երկաթուղային ցանցով տարանցվել է ընդամենը 7,3 մլն տոննա բեռ, ինչը չի հասնում փոխադրումների ընդհանուր ծավալի 40%-ի:

Հատկապես կարևոր է անդրադառնալ Հյուսիս-Հարավ միջանցքին, որի ադրբեջանական երթուղով 2024 թ.-ին փոխադրվել է ընդամենը 814,000 տոննա բեռ։ Սա Ադրբեջանի ընդհանուր տարանցիկ հոսքի ընդամենը 11%-ն է, ինչը վկայում է դրա աննշան դերի մասին նշյալ լոգիստիկայում։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ցուցանիշներն էլ առավել քան խոսուն են. 6,5 մլն տոննա թողունակության պարագայում՝ 250 հազ. տոննա փոխադրված բեռ ս.թ. 7 ամսա ընթացքում:

Միևնույն ժամանակ, կան աշխարհագրորեն և առևտրային առումով կենսունակ այլընտրանքներ։ Դրանցից մեկը Աստրախան/Կասպիյսկ-Անզալի երթուղին է, որը հասնում է մինչև Բանդար Աբբաս և/կամ Չաբահար նավահանգիստներ։ Այն ապահովում է ուղիղ կապ առանց վերաբեռնումների՝ մոտ 25-30%-ով կրճատելով տրանսպորտային ծախսերը։

Ինչ վերաբերում է Եվրոպա-կովկաս-Ասիա միջանցքին՝ Չինաստանից Եվրոպա՝ Ղազախստանի, Կասպից ծովի և Ադրբեջանի տարածքով, ապա դա խիստ մասնատված լոգիստիկ շղթա է՝ պայմանավորված մի քանի հանգամանքով. չին-ղազախական սահմանին երկաթուղու փոփոխություն (Չինաստանում՝ 1455 մմ, Ղազախստանում ու, առհասարակ, հետխորհրդային տարածքում՝ 1520 մմ՝ «царская колея»), Ակտաուի նավահանգստի գերբեռնվածություն, ծովային առաքում Բաքու, նոր վերաբեռնում, ապա՝ Թուրքիայի հետ սահմանին կրկին երկաթուղու փոփոխություն։ Հնարավոր է, Սյունիքով նախագծվող միջանցքով նույնպես կառուցվի նեղ երկաթուղի, ինչը մասամբ կնվազեցնի տրանսպորտային ծախսերը։

Սակայն, ընդհանուր առմամբ, նման երթուղին ի վիճակի չէ մրցակցել նշված ավելի ճկուն այլընտրանքների հետ, հատկապես տրանսպորտային ծախսերի աճի և ենթակառուցվածքային անհամապատասխանությունների պայմաններում։

Միաժամանակ, «Միջին միջանցքի» բեռնափոխդարումների ծավալների թմբկահարվող աճը ևս չպետք է մոլորեցնի: Իրականում սա քանակական աճ է նախորդ աննշան բազայի ֆոնին, այլ ոչ թե որակական առաջընթաց։

Լոգիստիկ տեսանկյունից Ադրբեջանը չի պարզեցնում հաղորդակցությունները, այլ՝ հակառակը, մեծացնում է դրանց խոցելիությունը։ Բոլոր օբյեկտիվ չափանիշներով Ադրբեջանը զիջում է՝ և՛ որպես Ռուսաստանի և Հնդկաստանի միջև տարանցիկ հանգույց, և՛ որպես Չինաստանից Եվրոպա տանող ճանապարհի կապող օղակ։

Ռուսաստանը և Իրանը շրջանցող այս անարդյունավետ տրանսպորտային սխեմաներին Հայաստանի ինտեգրումը ուղղված է ոչ թե տարածաշրջանային լոգիստիկայի զարգացմանը, այլ Երևանի աշխարհաքաղաքական վերադասավորմանը:

Եվ այս պայմաններում Սյունիքը վերածվում է ոչ միայն միջանցքի, այլև ռազմաքաղաքական լծակի՝ Հայաստանի համար դրանից բխող բոլոր գոյաբանական սպառնալիքներով»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաշինգտոնյան համաձայնագիրը հակասում է Երևանի շահերին, սպառնալիք է ՌԴ-ին և Իրանին. Զատուլին

Հաջորդ գրառումը

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեծ ոգևորությամբ մեր ցուցակը ներկայացրել ենք. մեր շանսերը շատ դրական ենք գնահատում. «Միասնության թևեր» կուսակցության նախագահ

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության փաստերը առաջինը ճանաչվել են թուրքական դատական ատյանների 1919-20թթ. մեղադրական դատավճիռներով. Գևորգ Դանիելյան

23/04/2026
Նորություններ

Պարզապես քաղաքական-քարոզչական «լոլոներ» նախընտրական նկատառումով. Հակոբ Բադալյան

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս տարի ևս Ստամբուլի նահանգապետարանը թույլ չի տվել ապրիլի 24-ին հիշատակի արարողություն կազմակերպել

23/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն դպրոցների տնօրինություններին տվել է ցուցումներ՝ ապահովելու ուսուցիչների ներկայությունը համերգին․ «Ականատես»

22/04/2026

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրություն է հրապարակել, ըստ որի քաղաքական լծակների կիրառվել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը» երաժշտական...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
Նորություններ

Տեսանյութ. ԿԸՀ-ն գրանցեց «Ուժեղ Հայաստան» դաշինքը

22/04/2026

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 22-ի նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական