Սա ցույց տվեք դրան ու ասեք թող քննություն անի ու պարզի, թե որտեղ էի ես պատերազմի օրերին. Լեւոն Քոչարյան(տեսանյութ)
Սա ցույց տվեք դրան ու ասեք թող քննություն անի ու պարզի, թե որտեղ էի ես պատերազմի օրերին և երբ եմ վերադարձել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին եւ գրառմանը կից տեսանյութ հրապարակել:
«Այսօր դավաճան հողատուն իմ հասցեին կրկին հոխորտացել է:
Սա ցույց տվեք դրան ու ասեք թող քննություն անի ու պարզի, թե որտեղ էի ես պատերազմի օրերին և երբ եմ վերադարձել»,- գրել է նա:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Սբովյան քաղաքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր որդին պատերազմին է մասնակցել, այնուհետեւ հարց է ուղղել, թե այդ նույն ժամանակ որտեղ է եղել Ռոբերտ Քոչարյանի որդին:
