Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` Գյումրու քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը

Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է քաղաքացիներին, որ չտրվեն սադրանքների։
Քաղաքապետարանը կոչ է անում պահպանել հանգստություն և չհետևել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների որոշ սադրիչ հայտարարություններին։

Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ, քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։

Մենք վստահ ենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտով վերադառնալու է իր աշխատանքին»։