Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ովքեր այսքանից հետո նստելու են այս անձնավորության առջև և չեն կանխելու նրա լեզվաշարժությունները, բարոյականության ու արժանապատվության լրջագույն խնդիր ունեն

26/01/2025
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը՝ սփյուռքի ներկայացուցիչների և տեսախցիկների առջև հայտարարելով՝ «Մենք Հայոց Ցեղասպանությանն էլ պետք ա վերադառնանք։ Մենք պետք ա հասկանանք, թե ի՞նչ ա տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք դա ընկալել։ Ո՞նց ա եղել, որ 1939 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց ա որ 1950 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգ հայտնվել ա։»

Սա հայոց մեջ Հայոց Ցեղասպանության փաստը, (և հետևաբար Օսմանական Թուրքիայի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործության փաստը) կասկածի տակ առնելու, խնդիրը բարոյական տեսանկյունից բացասականորեն քննելու, հանրության մեջ դրա արմատները գցելու, բարոյական նշաձողն հանելու, կատարվածի համար մեղքը բացի գլխավոր հանցագործից այլոց, այդ թվում զոհի վրա գցելու, և ժխտողականության ճանապարհով տանելու փորձ է տվյալ ՀՀ քաղաքացու և ՀՀ երկրի ղեկավար հանդես եկող անձնավորության կողմից։ Նրանք, ովքեր այսքանից հետո նստելու են այս անձնավորության առջև և խելոք լսելու ու չեն կանխելու համապատասխան լեզվաշարժությունները՝ ուրեմն բարոյականության ու արժանապատվության լրջագույն խնդիր ունեն։

Հիշեցնեմ, որ Իսրայելում Հոլոքոսթի փաստի շուրջ նման ձևակերպումները օրենքով քրեորեն պատժելի են։ Դա հայտնի The Israel Denial of Holocaust (Prohibition) Law 5746-1986 օրենքն է։ Հայոց Ցեղասպանության փաստի բացահայտ ժխտման կամ փաստի ժխտողականության տարրեր պարունակող հայտարարությունների, հրապարակումների կամ իբր «քննադատական մտածելակերպի արտահայտման» սոուսի տակ ներկայացվող մարդկության դեմ հանցագործության ազգային և միջազգային ընկալման դեմ նման դեստրուկտիվ տենդենցները պիտի ոչ միայն համարվեն անբարոյականության դրսևորում, այլ նաև քրեորեն պատժելի լինեն Հայաստանի Հանրապետությունում։ Համարվեն մարդկության դեմ հանցագործության արդարացման փորք կամ հանցակցություն։

Ուստի ես՝ Հայոց Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, ՀՀ քաղաքացի Էդուարդ Աբրահամյանս, պահանջում եմ նմանատիպ օրենքի ընդունում ՀՀ Ազգային Ժողովից և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներից։ Ուրախ կլինեմ, եթե ինձ միանան այլ քաղաքացիներ ևս իսկ մամուլի ներկայացուցիչները և քաղաքական գործիչները բարձրացնեն այս հարցը օրենսդիր մարմնի ներկայացուցիչների առջև։

Միջազգային հարաբերությունների դոկտոր, Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի ավագ փորձագետ Էդուարդ Աբրահամյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս մարդը հետևողականորեն չտվեց հայկական ինքնությունը պահող կառույցի՝ եկեղեցու անունը

Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Մայր Աթոռում կատարվել է Հանրապետական մաղթանք Բանակի օրվա առիթով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Մայր Աթոռում կատարվել է Հանրապետական մաղթանք Բանակի օրվա առիթով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական